Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ՓՇԻՏ
-ի
«մի կշռաչափ (երեք գարեհատ)»
(չափ ու կշիռ)
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ միջին պարսկերեն *pīšīt
փոխատու լեզու՝ պարսկերեն pīšīza
Մատենագիտություն
H. AG 255;
Աճ. ՀԱԲ 508
ՓՇՈՒՐ
«մանր կտորտանք, փշուր»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Հենվելով վրացերենում գոյություն ունեցող զուգահեռ ձեւերի վրա՝ Աճառյանը (ՀԱԲ 4, 508- 509) ենթադրում է կամ կովկասյան փոխառություն, կամ մի երրորդ աղբիւր՝ ուրարտերեն:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
փշրել,
փշրանք,
դիւրափշրելի,
փշրաքաղ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 508- 509
ՓՈԿ
II
-ի, -աց
«մի երկկենցաղ կենդանի, փոկ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. φώκη
Բաղադրություններ եւ ածանցյալներ
փոկոտն
Մատենագիտություն
H. AG 387;
Աճ. ՀԱԲ 512
ՓՈՂ
II
-ո
«մանր դրամ, փող»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ պրս. pūl
Փոխառութիւն իրանական աղբիւրից
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 514
ՓՈՇԻՄԱՆ
«զղջացյալ, փոշմանած»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ պրս. pašīmān
Բաղադրություններ եւ ածանցյալներ
փոշիմանութիւն,
փոշիմանել,
փոշամնչէք
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 517
ՓՈՍ
(-ոյ, -ի)
«փոս»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. φόσσα
Բաղադրություններ եւ ածանցյալներ
փոսել,
փոսեալ,
փոսափորել,
դարափոս
Մատենագիտություն
H. AG 387;
Աճ. ՀԱԲ 517
ՓՈՍՈՒՌԱՅ
«լուսատտիկ, կայծոռիկ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. *φωσοὐρά
Մատենագիտություն
H. AG 387;
Աճ. ՀԱԲ 518
ՓՈՐՁ
(-ոյ, -ի)
«փորձ, քննություն»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *per-
«փորձել»
(անմիջական նախաձեւ՝ *phor-g`)
արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
փորձանք,
փորձութիւն,
անփորձ,
երազափորձութիւն,
բազմափորձ,
փորձառու,
փորձնական,
փորձաբար,
փորձարկել,
փորձանոթ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
πείρα
«փորձ, փորձառություն»
լատ.
periculum
«փորձ, փորձարկություն, վտանգ, փորձանք»
լատ.
experimentum
«փորձ, փորձարկություն»
հ. վ. գ.
fara
«լրտեսում, վտանգ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 520
ՓՈՐՈՆ
I
(փառոռ)
«հրապարակ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. φόρον
փոխատու լեզու՝ լատ. forum
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 521
ՓՈՑԽ
(փոցղ)
«գյուղատնտեսական գործիք, տրմուղ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ վրաց. phocxi
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 521
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։