Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«որ» որոնման արդյունք՝ 4475 բառահոդված
· Էջ 47 / 448
ԱՓԱՓԱՅ
(անփափայ-ք), -ի, -ից
«առապար, ապառաժուտ»
Ծագումն անհայտ է
Կրկնավոր կազմություն, որի արմատական ձեւի ծագումն անհայտ է:
ԱՓԻՂԱՏՈՍ
(*ափիմդատոս)
«հոգաբարձու, տեսուչ, վերակացու»
Փոխառություն
Աղբյուր՝ ասոր. afimlātūs < հուն. έπιμελητής
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 364
ԱՓԻՈՆ
(աֆիոն, աբիոն)
«ափիոն, օպիում»
Փոխառություն
Աղբյուր՝ պրսկ. afiyūn
Բաղադրություն (նոր)՝ ափիոնամոլ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ափիոնամոլ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 365
ԱՓՆ
-ին, -ունք, -անց
«եզր, ծայր, ափ, ջրափ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *ap(o)-
«ափ»
(անմիջական նախաձեւ՝ *aph-)
տարբերակից (այստեղից *āpero- «ափ»)
Pok. 1, 53 (հիշատակում է, բայց հնչյունապես հեռու է համարում)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ափնածիր,
ափնի(ք),
գետափն,
ծովափնեայ,
քարափն,
դարափն,
առաջափնյա
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
άπειρος-
դոր.
απειρος
հ. անգլ.
ōfer
գերմ.
ufer «ափ»
Մատենագիտություն
Pok. 53
ԱՓՈՒՃ
«խաղագնդակ»
Բաղադրյալ (հավանաբար)
բարբառային վերջածանցավոր կազմություն՝ ափ + -ուճ
ԱՓՍԷ
(ափսեայ)
««մետաղյա սկավառակ» (նոր՝ «կերակրաման» (արեւել.), «թեփսի, սկուտեղ» (արեւմտ.)»
Ստուգաբանություն
ԱՓՍԵ
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. άψίς
Բաղադրություններ` (նոր)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ափսեաձեւ,
ափսեանման,
ափսեաչափ
Մատենագիտություն
H. AG 342, 517;
Աճ. ՀԱԲ 366
ԱՔԱՂԱՂ
-ոյ
(աքալալ, ազալալ, այգալալ, այլեւ աքլալ, աքլար, աքլոր, աքլօր, ագլոր)
«հավի արու, աքաղաղ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *kel-
«կանչել»
(անմիջական նախաձեւ՝ *kəl- կամ *kl-)
Կրկնավոր կազմություն, ձայնդարձային ձեւ
Կրկնավոր կազմության բնիկ հնդեւրոպական ծագման *քալ < հնդեւրոպական *kəl- կամ *kl- ձեւից, որ *kel- «կանչել» արմատի ձայնդարձային ձեւն է:
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
usa-kalā
հ. իռլ.
cailech
կիմր.
ceilliog «աքաղաղ» (ան-կախ կազմություններ *kel- արմատից)
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 368-369
ԱՔԱՔ
(աք, բաք, աբբագ)
««մուկ» (ԲՀ)»
Փոխառություն
Աղբյուր՝ եբր. aqbār
«մուկ»
եբր. aqbār «մուկ» բառի աղավաղված ձեւն է, որ այլ ձեռագրերում առկա է աբբաք, աբբագ ձեւերով
Մատենագիտություն
Ամալյան, ԲՀ 352
ԱՔԻՍ
-ի, -ից
(ագիս, աքիստ)
««աքիս, մկնահարսուկ» (մի կենդանի)»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *kek՛-
«աքիս, ժանտաքիս»
(անմիջական նախաձեւ՝ *kēk՛-)
ա- հավելվածով
Բնիկ հնդեւրոպական` *kēk՛- *kek՛- «աքիս, ժանտաքիս» արմատից` ա- հավելվածով:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մկնաքիս,
ժանտաքիս,
կզաքիս
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։