Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«թեր» որոնման արդյունք՝ 1906 բառահոդված
· Էջ 47 / 191
ԵՐԿԱԹ
(-ոյ, ուշ՝ նաեւ -ի, -աց)
«երկաթ, երկաթե գործիք, շղթա, կապանք»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *dei-
«փայլել, շողալ»
(անմիջական նախաձեւ՝ *d(i)u-)
*-u աճականով
նոյն զարգացմամբ, ինչ երկին բառի մէջ՝ ենթարկուած արծաթ բառի ազդեցութեանը. երկաթը հնում կապուած է եղել երկնքի հետ՝ ստացուելով երկնաքարից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
երկաթագամ,
երկաթագործ,
երկաթակապ,
երկաթապատ,
երկաթի,
աներկաթ
Նոր՝
երկաթեայ, երկաթուղի, երկաթուղային, երկաթավաճառ
երկաթեայ, երկաթուղի, երկաթուղային, երկաթավաճառ
Զուգաբանություններ այլ լեզուներում
վրաց.
rkina (քարթվելական ձեւ)
մեգր.
rkina
լազ.
erkina
ԵՐՋԱՆԻԿ
-ի, -աց
«բախտավոր»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *pri-
«հաճել, բարեհաճել, սիրել»
(անմիջական նախաձեւ՝ *prāi-, *pri-)
արմատից (+ անիլ)
Աճառեանը սրա հետ միացնում է նաեւ երան(ի)-ն, որ, սակայն իրանական ծագում ունի (տե՛ս)։ Հնարավո՞ր է արդեօք նաեւ երջանիկ-ի իրան. ծագումը
Բաղադրություններ եւ ածանցյալներ
երջանկանալ,
երջանկաւետ,
բարեբախտ,
նախերջանիկ,
գերերջանիկ,
բազմերջանիկ,
երջանկայիշատակ,
ապերջանիկ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
prīyatē «սիրում է»
հ. հնդկ.
prīti «ուրախություն, բավարարություն, հաճույք»
հուն.
πρᾶος «սիրալիր, մեղմ»
գոթ.
frijōn «սիրել»
հ. պ.
priyati «բարեհաճել»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 69
Տե՛ս նաեւ
Ե
I
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *epi
«վրա, մոտ»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
եթե,
եւս,
չեւս,
թերեւս,
թեպետեւ,
իբրեւ,
չեւ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
ápi «նաեւ»
հուն.
επί «վրա. մոտ»
լիտվ.
apiẽ «շուրջը»
Մատենագիտություն
H. AG 445;
Աճ. ՀԱԲ 70
ԵՓԵՆՈՍ
(-ի, -աց)
«վայրի ցուլ (°)» կամ «մի խեցեմորթ (°)»
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ հունարեն (՞)
(թերեւս ձեւի աղավաղությամբ, բուն աղբյուրը չի հավաստված)
ըստ ձեւի, համեմատւում է հուն. βονας(ς)ος «վայրի ցուլ» կամ հայ. (< հուն.) եպենէս «մի խեցեմորթ» բառերի հետ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
βονας(ς)ος «վայրի ցուլ»
հայ.
եպենէս «մի խեցեմորթ» (< հուն.)
ԵՔԹԵՐԱՆ
(եբթերան, սխալմամբ՝ (ն)եբտիւրբան)
««ձկնային» (որպես հատուկ անուն գործածված Երուսաղեմի տոների մեկի համար)»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. ιχθυηραν
տառադարձություն
Մատենագիտություն
H. AG 349;
Աճ. ՀԱԲ 73
ԶԱԶԻՐ
-ի, -աց, ուշ` նաեւ -ից
«գարշելի, զզվելի, վատ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *g'her-
«փոքր, չնչին»
(անմիջական նախաձեւ՝ *g'hē-g'hēr-)
կրկնավոր
բնիկ հնդեւրոպական *g'her- «փոքր, չնչին» արմատից (*g'hē-g'hēr- > *ձազիր > զազիր ?)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
զազրագործութիւն,
զազրալի,
զազրաձայն,
զազրանալ,
զազրալ,
զազրատեսիլ,
զազրութիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
χείριον «ավելի վատ»
Մատենագիտություն
Ջահ. None
ԶԱՃԱՃ
«տկար, խեղճ, փոքրիկ, չնչին»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
զ- ածանցով կազմութիւն` աճել բայի արմատից
ԶԱԿԱՃԱՆԵԼ
«տածել, բուժել, (բրբ.) սնուցել»
Բնիկ հնդեւրոպական (՞)
թերեւս *ակնածանել = ակնածել «խնամել, հոգ տանել»` ն -ի անկումով (՞)
ԶԱՀԹԵՐ
(դեղանուն)
(բժշկ.)
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. sa‘tar
«ծոթրին»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 76
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։