Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«ել» որոնման արդյունք՝ 4109 բառահոդված
· Էջ 47 / 411
ԲԱԶԱՂ
«ցնդաբանութիւն»
Բնաձայն
Բնաձայնութիւն:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բազաղիլ,
բազաղանք,
բազաղումն
ԲԱՌԱ(Ն)Չ/Զ
(բառաչ)
«բառաչ»
Բնաձայն
Բնաձայնական կազմութիւն: բառանչ/զ եւ բառաչ ձեւերը տրված են առանձին:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բառանչել,
բառաչել,
բառանչ/զիւն,
բառաչումն,
անբառաչ,
միաբառաչ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 413
ԲԱՌՆԱԼ
(կտր. բարձի)
«բարձրացնել, վրան առնել, ջնջել, վերացնել»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *bhergh-
«բարձր»
(անմիջական նախաձեւ՝ *bhrg'h-na-)
Բնիկ հնդեւրոպական՝ *bhrg'h-na-` *bhrg'h-, *bherg'h- «բարձր» արմատից: հմմտ. բարձ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բառնալիք,
ամբառնալ,
դժուարամբառնալի,
համբառնալ,
բարձումն,
բարձիչ,
բարձուցանել,
բարձակրել,
բարձիթողի,
բեռնաբարձ,
մանկաբարձ,
ամբարձի,
հոգաբարձու,
ամբարձ,
ամբարձումն,
վերամբարձ,
համբարձումն,
բնաբարձ,
գերամբարձ
Մատենագիտություն
H. AG 428;
Աճ. ՀԱԲ 414
Տե՛ս նաեւ
ԲԱՌԱԿԱՆ
««?» (Մագիստրոսի հանելուկային ոտանավորում)»
Ծագումն անհայտ է
ԲԱՍԱԾԵԼ
««զատել» (ԲՀ)»
Ստուգաբանություն (թերեւս)
բաղադրված է անծանոթ բաս ածել բաղադրիչներից
ԲԱՍԱՐ
(պասար)
«խորատեսություն, խելք, միտք, բանականություն»
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. basar
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 415
ԲԱՍԻՐ
«պարսավելի, անարգելի»
Փոխառություն
Աղբյուր՝ ասոր. bəsir
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բասրիլ,
բասրել,
բասրելի,
բասրանք,
բասրական,
անբասիր
Մատենագիտություն
H. AG 301;
Աճ. ՀԱԲ 416
ԲԱՍՏ
II
«բանտարկում, կապում, շղթայում»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական (՞)
Աղբյուր՝ մ. պ. bastan
«կապել»
Աղբյուր՝ պ. bastan
«կապել»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բաստարան
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 416
ԲԱՍՏԻԿ
««աղեկ, լավ» (ԲՀ)»
Ստուգաբանություն
Կազմված է բախտ բառի բաստ ձեւից. ձեռագրային մի տարբերակում աղեկ-ի փոխարեն տրված է աղէտ, որ մտել է Աճառյանի ՀԱԲ-ի մեջ
Մատենագիտություն
Աճառյանի ՀԱԲ None
ԲԱՐԱԿ
I
(-ի, -աց)
«բարակ, նուրբ»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական *bārak
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բարակաման,
բարակագոյն,
բարակագործութիւն,
բարակոտ
Զուգաբանություններ այլ լեզուներում
պ.
*bārēk
բելուջ.
bārag
Մատենագիտություն
H. AG 118;
Աճ. ՀԱԲ 418
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։