Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Արդյունք՝ 11298 բառահոդված (շտեմարանում ընդհանուր՝ 11298)
· Էջ 469 / 1130
Արտահանման համար ընտրեք որեւէ զտիչ (լեզու, ծագում, կասկածելիություն կամ բառ)
ԿԱՊԵՐՏ
(-ի, -ից)
(թրք. կարպետ)
«շորի կտոր, լաթ, ցնցոտի, քուրձ, կապերտ»
Ծագումն անհայտ է
Հազիվ թե կապ ունենա կապ բառի հետ։ Հնարավոր է մ. լատ. carpīta-ի (> անգլ. carpet «գորգ») աղբյուրը համարել հայ. բարբ. մի ձեւ, բայց քիչ հավանական է կապը «գորգ» նշանակող սլավոնական բառերի հետ (հմմտ. ռուս. ковер):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կապերտոց,
կապերտավրան,
կապերտագործ,
կապերտագործութիւն,
կապերտաթել
Զուգաբանություններ այլ լեզուներում
մ. լատ.
carpīta (> անգլ. carpet «գորգ»)
ռուս.
ковер
Տե՛ս նաեւ
ԿԱՊԵՆ(Ք)
(-աց)
«պոռնկավարձ»
Փոխառություն
Աղբյուր՝ իրան. *kapēn
Աղբյուր՝ պ. kābīn (kāvīn)
«օժիտ, հարսնավարձ»
իրանական աղբյուրից` *kapēn. հմմտ. պ. kābīn (kāvīn) «օժիտ, հարսնավարձ»:
Զուգաբանություններ այլ լեզուներում
պ.
kābīn (kāvīn) «օժիտ, հարսնավարձ»
Մատենագիտություն
H. AG 165;
Աճ. ՀԱԲ 524
ԿԱՊԵՆԴԱՔՏԻՈՆ
«մի դեղաբույս»
(բժշկ.)
Ստուգաբանություն
ԿԱՊԻԼՈՍ
«անձխոտ»
(ԲՀ)
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. κάπνιος
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 524
ԿԱՊԻԿ
(-ի, -աց)
«կապիկ»
Փոխառություն
Աղբյուր՝ մ. պ. kapīk
Աղբյուր՝ պ. kabī
Փոխառություն իրանական աղբյուրից.
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ձիակապիկ
Նոր՝
կապկական, կապկամարդ, կապկանման, կապկություն
կապկական, կապկամարդ, կապկանման, կապկություն
Մատենագիտություն
H. AG 525;
Աճ. ՀԱԲ 525
ԿԱՊԻՃ
(-ի, -աց)
«մի հատեղենաչափ (0.1 գրիվ), ակնակապիճ, սրնքապան»
Փոխառություն
Աղբյուր՝ մ. պ. kapič
Աղբյուր՝ պ. kafīz
Փոխառություն իրանական աղբյուրից.
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կապճաթիւ,
կապճահամար,
կապճեան,
ակնակապիճ
Նոր՝
ատամնակապիճ
ատամնակապիճ
Մատենագիտություն
H. AG 165;
Աճ. ՀԱԲ 525
ԿԱՊԻՏՈՆ
(կապիտոյն, կապետոն)
«գլխահարկ»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. *καπιτον (κάπιτα) < լատ. capitum
Մատենագիտություն
H. AG 355;
Աճ. ՀԱԲ 525
ԿԱՊՈՅՏ
(ուշ՝ -ոյ)
«կապույտ»
Փոխառություն
Աղբյուր՝ մ. պ. kapōt
Աղբյուր՝ պ. kabud
Փոխառություն իրանական աղբյուրից.
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կապուտագոյն,
կապոյտերանգ
Նոր՝
կապուտանաւ, կապտակարմիր, կապտաներկ, կապտերանգ
կապուտանաւ, կապտակարմիր, կապտաներկ, կապտերանգ
Մատենագիտություն
H. AG 166;
Աճ. ՀԱԲ 526
Տե՛ս նաեւ
ԿԱՊՈՒՏ
«կողոպուտ, ավար, կողոպտված»
Փոխառություն (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *kap-
«բռնել»
Աղբյուր՝ իրանական (՞)
(թերեւս)
փոխառություն իրանական աղբյուրից (հնդեւրոպական *kap- «բռնել»)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կապտել,
մեհենակապուտ,
տաճարակապուտ,
դիակապուտ,
անկապուտ,
եկեղեցակապուտ,
սեղանակապուտ,
հանդերձակապուտ
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։