Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Արդյունք՝ 11298 բառահոդված (շտեմարանում ընդհանուր՝ 11298)
· Էջ 467 / 1130
Արտահանման համար ընտրեք որեւէ զտիչ (լեզու, ծագում, կասկածելիություն կամ բառ)
ԿԱՆՄԿԵՐ
«հանգիստ, հանդարտ (°)»
Ծագումն անհայտ է
Անստոյգ բառ:
ԿԱՆՏԻՏԱՏ
«հունական պալատական մի պաշտոնյա»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. κανδιδάτος < լատ. candidatus
Մատենագիտություն
H. AG 380;
Աճ. ՀԱԲ 517
ԿԱՆՏԻՏՕՐԱՅ
(կանտիտօր, կանտիտայ, կանդիտօրայ, կենդիտորայ, կանդիտարայ)
«թագավորական զինակիր եւ շքախմբապետ»
Փոխառություն
Աղբյուր՝ լատ. candidatoria
ԿԱՇԱՅԵԼ
(կաշետել)
««ծրարի մէջ փակել, կնքել» (ԲՀ)»
Փոխառություն
Աղբյուր՝ ֆրանս. cacheter
Մատենագիտություն
Ամալյան, ԲՀ 386
ԿԱՇԱՌ
(-ոյ, -ի, -աց)
«կաշառք»
Ծագումն անհայտ է
Աղբյուր՝ ակկադերեն kašu(m)
(Քիչ հաւանական է)
«նուիրել»
Քիչ հաւանական է կաշ-ն անջատել եւ դիտել որպէս փոխառութիւն ակկադերենից՝ kašu(m) «նուիրել»:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կաշառել,
կաշառաբեկ,
կաշառագնաց,
կաշառակուրծ,
կաշառառու,
կաշառանալ,
անկաշառ,
կաշառակեր,
կաշառակերութիւն
ԿԱՇԻ
(-ւոյ, -եաց)
«կաշի, մորթ»
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ ակկադ. kūšu
(թերեւս)
«կաշի»
Փոխառութիւն թերեւս սեմական աղբիւրից (սա էլ՝ սումերերենից): Աճառյանը (ՀԱԲ 2, 518) սրան է միացնում նաեւ արաբ. qaš' «չորանալ» արմատից ծագող qašā'a «մի կտոր չորացած կաշի», qaš'a «չոր մորթ» եւ այլ բառեր, որոնք ակկադ. բառի հետ կապ չունեն:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կաշռանալ,
կաշեայ,
հաստակաշի,
եաթնեկաշնեան,
կաշեգործ,
կաշեգործութիւն,
կաշեկազմ,
կաշեղէն,
կաշեպատ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 518
ԿԱՇԿԱՆԴԵԼ
«ամուր կապել»
Ծագումն անհայտ է (թերեւս)
Թերեւս կրկնաւոր կազմութիւն, որի բուն արմատն է կանդ. քիչ հաւանական է սրա ծագումը հնդեւրոպական *gen- «սեղմել» արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կաշկանդում,
անկաշկանդ
ԿԱՇՀՄԱՐ
(սխալմամբ՝ կալհմար)
«իշավարունգ»
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. qiššā-al-himār
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 519
ԿԱՉԱՂԱԿ
(կեչեղակ)
«կաչաղակ, անձեղ»
Փոխառություն
Աղբյուր՝ պ. kajāla
Աղբյուր՝ քրդ. kaǰele
Փոխառութիւն իրանական աղբիւրից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կաչաղել
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 519
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։