Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Արդյունք՝ 11298 բառահոդված (շտեմարանում ընդհանուր՝ 11298)
· Էջ 466 / 1130
Արտահանման համար ընտրեք որեւէ զտիչ (լեզու, ծագում, կասկածելիություն կամ բառ)
ԿԱՆԿԱԼ
«կատակ»
Փոխառություն
Աղբյուր՝ պ. gangal
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 514
ԿԱՆԿԱՏ
«փշոտ մի բույս, կակտուս»
Փոխառություն (՞)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կանկատունկ
Տե՛ս նաեւ
ԿԱՆԿԱՐ
(կանգար, կանկար, կանկառ, կանգկար)
«փշոտ մի բույս, արտիճուկ»
Փոխառություն
Աղբյուր՝ պ. kangar
Մատենագիտություն
H. AG 268;
Աճ. ՀԱԲ 515
ԿԱՆԿԵՂ
(կանկեղոն)
«վանդակապատ»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. κάγκελος (κάγκελον)
Մատենագիտություն
H. AG 354;
Աճ. ՀԱԲ 515
ԿԱՆՃՈՒԽ
(կանջուխ), -ոյ
«գավազան, ցուպ, ձող»
Բնիկ հնդեւրոպական (՞)
հ.-ե. արմատ՝ *geng-/*gong-
«գունդ, գնդված»
(անմիջական նախաձեւ՝ *gngio-)
*gngio- > կանճ-
Հնարավո՞ր է արդյոք ծագումը հնդեւրոպական *geng-/*gong- «գունդ, գնդված» արմատից՝ *gngio- > կանճ-, ընդ որում -ոյխ/-ուխ-ի համար ենթադրելի է սկզբնական -ող/-ուղ ձեւը:
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
γογγύλος «կլոր, գնդաձեւ»
հուն.
γογγύλις «շաղգամ»
լիտվ.
gungul-s «գունդ»
ԿԱՆՃՐԱԿ
«ասպուր, դաշտակաղամբ»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական (՞)
Աղբյուր՝ պ. kaž(i)ra
Փոխառություն իրանական աղբյուրից:
Տե՛ս նաեւ
ԿԱՆՈՆ
(կանովն, քանոն, քանում), -ի, -աց, ուշ՝ նաեւ -ից
«ուղիղ փայտ, քանոն, ժամանակագրական աղյուսակ, կանոն, կարգ, օրենք, օրինակ, (կրոնական) պատիժ»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. κανών
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կանոնել,
կանոնական,
կանոնագրել,
կանոնագրութիւն,
կանոնադրել,
կանոնադրութիւն,
կանոնումն,
անկանոն
Նոր՝
կանոնաւոր, կանոնաւորութիւն
կանոնաւոր, կանոնաւորութիւն
Մատենագիտություն
H. AG 355;
Աճ. ՀԱԲ 515-516
ԿԱՆՈՒԽ
-ոյ, -ի, -աց
«վաղ, վաղեմի, հին, վաղ առավոտյան»
Ստուգաբանություն
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կանխել,
կանխի,
կանխագետ,
կանխախաւսութիւն,
կանխածանաւթ,
կանխակալ,
կանխահաս,
կանխասաց,
կանխարկ
Նոր՝
կանխադրութիւն
կանխադրութիւն
ԿԱՆՉ
(-ոյ, -ի, -ից)
«բարձրաձայն լաց, կանչ»
Բնաձայն
հ.-ե. արմատ՝ *kan-
«երգել, հնչել»
առանց բաղաձայնական տեղաշարժի՝ որպէս բնաձայն արմատ
բնաձայն կազմութիւն: Աւելի քիչ հաւանական է անմիջապես բխեցնել հնդեւրոպական *kan- «երգել, հնչել» արմատից (առանց բաղաձայնական տեղաշարժի՝ որպէս բնաձայն արմատ):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կանչել,
կանչիւն,
կանչուկ,
լալականչ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 517
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։