Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Արդյունք՝ 11298 բառահոդված (շտեմարանում ընդհանուր՝ 11298) · Էջ 465 / 1130
Արտահանման համար ընտրեք որեւէ զտիչ (լեզու, ծագում, կասկածելիություն կամ բառ)
Էջ 381, սյունակ 1 Էջ 381
ԿԱՆԴԱԿԵԼ (ԲՀ) «շարժել, դրդել»
Ծագումն անհայտ է
հ.-ե. արմատ՝ *g"edh- «հրել, վիրավորել, ավերել»
Հազիւ թե կապ ունենայ հնդեւրոպական *g"edh- «հրել, վիրավորել, ավերել» արմատի հետ, որտեղից՝ հ. հնդկ. *gandh «հրել, վիրաւորել, աւերել»։
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. *gandh «հրել, վիրաւորել, աւերել»
Էջ 381, սյունակ 1 Էջ 381
ԿԱՆԴԱՂԵԼ «հաստատել»
Ծագումն անհայտ է
Կապ ունի՞ կաշկանդել բայի հետ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կանդաղումն
Տե՛ս նաեւ
Էջ 381, սյունակ 1 Էջ 381
ԿԱՆԴԱՆԱՅ (գունդունա, քանտան(ա)) «դամասկոսեան պրաս»
Փոխառություն
Աղբյուր՝ պ. gandāna
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 512
Էջ 381, սյունակ 1 Էջ 381
ԿԱՆԴԱՐԱՅ «կամուրջ»
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. qantara
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 512
Էջ 381, սյունակ 1 Էջ 381
ԿԱՆԴԻՌՆ (բբ) «փանդիռի ձայն»
Բնաձայն
Էջ 382, սյունակ 1 Էջ 382
ԿԱՆԴԻ (նաեւ՝ կանդի(ւ)) ««փայտե մեծ անուր» (նաեւ՝ ... «պսակ»)»
Ծագումն անհայտ է
Էջ 382, սյունակ 1 Էջ 382
ԿԱՆԵՓ (կանափ) «կանեփ, կտավաբույս»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. κάνναβις (բուն աղբյուրը չի հավաստված)
Աղբյուր՝ պ. kanab (բուն աղբյուրը չի հավաստված)
Փոխառություն ընդհանուր տարածում ունեցող աղբյուրից: Հայերենի առանձնահատկությունն են կազմում ե եւ փ հնչյունները: Ընդհանուր սկզբնաղբյուրը ոմանք համարում են շումերերենը, ուրիշները՝ սկյութերենը:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կանեփի, կանեփհատ, կանեփուկ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 513
Էջ 382, սյունակ 1 Էջ 382
ԿԱՆԹ «ամանի կոթ, ունկ»
Ծագումն անհայտ է
հ.-ե. արմատ՝ *guet- «ուռուցք, կլոր բան» (անմիջական նախաձեւ՝ *gunt-) ոճականով՝ *gunt- > կանթ՞
Ակնհայտ է նմանությունը կոթ բառին, բայց սրա ծագումն անհայտ է: Քիչ հավանական է վերջինիս կապը հնդեւրոպական *guet- «ուռուցք, կլոր բան» արմատի հետ (համապատասխան ոճականով՝ *gunt- > կանթ՞):
Էջ 382, սյունակ 1 Էջ 382
ԿԱՆԹԵՂ -ի, -ոյ (ուշ՝ կանթեղն) «կանթեղ, ճրագ, ջահ, մոմ»
Փոխառություն (՞)
Աղբյուր՝ հուն. κανδήλα (՞) (անցմա՞մբ)
ժողովրդական փոխառություն δ > թ անցմա՞մբ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կանթեղաբորբոք, կանթեղակիր, կանթեղաւոր, կանթեղխոտ
Էջ 382, սյունակ 1 Էջ 382
ԿԱՆԹՈՂ «կճատ, կորատ, ծայրատ»
Ծագումն անհայտ է
Անստույգ բառ: