Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«Թ» որոնման արդյունք՝ 9186 բառահոդված · Էջ 465 / 919
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 439, սյունակ 1 Էջ 439
ՀԱԿՈՅԿ -ի, -աց «կոկոն» կամ «ծաղկաման»
Փոխառություն (թերեւս)
Եթե ուղղելի չէ բակոյկ, ապա, թերեւս, ինքնուրույն փոխառութիւն է իրանական աղբյուրից
Էջ 439, սյունակ 1 Էջ 439
ՀԱՀԱՆԴ (հահանտ, հարհանդ) «հանդարտ»
Ստուգաբանություն
Կրկնավոր կազմություն՝ *հանդ անհայտ արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հահանդել, հահնդութիւն
Էջ 439, սյունակ 1 Էջ 439
ՀԱՂ I «կից, միասին, հար»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *pel-n- «կապել» (անմիջական նախաձեւ՝ *pol-na-)
«կապել» արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հաղորդ, հաղորդակից, հաղորդեմ (-իմ), հաղորդակցութիւն, դիւահաղորդ, զուգահաղորդութիւն, զուարճահաղորդ, հաղորդութիւն, հաղորդատուփ
Էջ 439, սյունակ 1 Էջ 439
ՀԱՂ II «անգամ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *pel- «խփել»
արմատից. հմմտ. լատ. pello «խփել, ցնցել», հուն. πάλλω «ցնցել»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
միահաղ, միահաղոյն, համահաղոյն
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ. pello «խփել, ցնցել»
հուն. πάλλω «ցնցել»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 13-14
Էջ 440, սյունակ 1 Էջ 440
ՀԱՂԲ (խաղբ), -ից «թակարդ, բոկ»
Փոխառություն
Աղբյուր՝ ասոր. xawlā «թոկ»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խաղբակել
Մատենագիտություն
H. AG 308; Աճ. ՀԱԲ 14
Էջ 440, սյունակ 1 Էջ 440
ՀԱՂԿԱ «թեփից եւ կեղեւից մաքրված ընդեղեն»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. άλικος
Մատենագիտություն
H. AG 360; Աճ. ՀԱԲ 14-15
Էջ 440, սյունակ 1 Էջ 440
ՀԱՃ I -ոյ «բարեհաճ, հաճույք»
Փոխառություն
հ.-ե. արմատ՝ *sek- «հետեւել»
Աղբյուր՝ իրանական *hač
իրանական աղբյուրից՝ *hač (<հնդեւրոպական *sek- «հետեւել» արմատից՝ իմաստի փոփոխությամբ) (ըստ Մեյեի)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հաճել(-ի), հաճոյ, հաճոյք, հաճոյակատար, հաճեցուցիչ, հաճութիւն, հաճութիւն, տհաճ, տհաճել, անձնահաճ, մարդահաճոյ, մտահաճոյ, ինքնահաճ, կամահաճ
Էջ 440, սյունակ 1 Էջ 440
ՀԱՃ II «մի տեսակ փուշ»
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. hāǰ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 15
Էջ 440, սյունակ 1 Էջ 440
ՀԱՃԱՂ «լվացված մետաքս»
Փոխառություն
բայց բուն աղբյուրը չի հավաստված
Տե՛ս նաեւ
Էջ 440, սյունակ 1 Էջ 440
ՀԱՃԱՐ I -ոյ (բ. աճար) «հաճար (հացաբույս)»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *ad- «հաճար» (անմիջական նախաձեւ՝ *ades/ados-) *-io- ածանցով՝ *adio -> ած- (+ -ար ածանց)
նախաձեւի *ad- արմատից՝ *-io- ածանցով՝ *adio -> ած- (+ -ար ածանց)։ Կովկասյան մերձիմաստ ձեւերը, որոնք Աճառյանը (ՀԱԲ 3, 15-16) կասկածով դիտում է որպես հայերենի աղբյուրը, պետք է համարել հայերենից փոխառված
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ. ador «հաճար»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 15-16