Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Արդյունք՝ 11298 բառահոդված (շտեմարանում ընդհանուր՝ 11298) · Էջ 464 / 1130
Արտահանման համար ընտրեք որեւէ զտիչ (լեզու, ծագում, կասկածելիություն կամ բառ)
Էջ 381, սյունակ 1 Էջ 381
ԿԱՅՏՈ «տագնապ, նեղութիւն»
Անստույգ
հ.-ե. արմատ՝ *g"ei- «գանգատվել, ողբալ»
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հուլ. kwīda «տագնապ»
հ. անգլ. cwīdan «գանգատվել, տրտնջալ»
Էջ 381, սյունակ 1 Էջ 381
ԿԱՆ I «պտոյտ, շրջան»
Ծագումն անհայտ է
Հնարաւոր է կապը գերմ. եւ սլավ. gengh- «պտտել, ոլորել, հիւսել» արմատի հետ, եթե ենթադրենք *gen-gh` *-gh աճականով կազմութիւն։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կանել
Զուգաբանություններ այլ լեզուներում
գերմ. gengh- «պտտել, ոլորել, հիւսել»
սլավ. gengh- «պտտել, ոլորել, հիւսել»
Էջ 381, սյունակ 1 Էջ 381
ԿԱՆ II «գիծ կամ նիզակ»
Ծագումն անհայտ է
Աճառյանը (ՀԱԲ 2, 510) բերում է որպէս ԲՀ-ի բառ. չկայ ԲՀ-ի քննական հրատարակութեան մէջ։
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 510
Էջ 381, սյունակ 1 Էջ 381
ԿԱՆԱԲՈՍ «մի աստղ (Նաւ եւ Աղաւնի համաստեղութիւնների միջեւ)» (աստղաբաշխական)
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. κἀνωβος (κἀνοπος)
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 510
Էջ 381, սյունակ 1 Էջ 381
ԿԱՆԱՅՔ (-օք) «անձրեւաջրի խողովակներ»
Ծագումն անհայտ է
Էջ 381, սյունակ 1 Էջ 381
ԿԱՆԱՉ (կանանչ) «կանաչ (ած.), կանաչ, կանաչեղէն (գոյ.)»
Ծագումն անհայտ է (՞)
Ենթաշերտային բա՞ռ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կանաչանալ, կանաչագեղ, կանաչագոյն, կանաչազգեստ, կանաչածել, կանաչորակ, կանաչութիւն
Էջ 381, սյունակ 1 Էջ 381
ԿԱՆԱՏԻ «?»
Անստույգ
Ծագումն անյայտ է։
Էջ 381, սյունակ 1 Էջ 381
ԿԱՆԱՓՆԻՏՈՎ «պարսկական մի ծառ (խնձորանման պտղով)»
Ծագումն անհայտ է
Էջ 381, սյունակ 1 Էջ 381
ԿԱՆԳ- «կանգնելը, կանգուն, ուղղահայաց»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *g"em- «գնալ, գալ» (անմիջական նախաձեւ՝ *g"m-gh-) *-gh աճականով
Թերեւս բնիկ հնդեւրոպական՝ *g"m-gh- ` *g"em-, *g"ā- «գնալ, գալ» արմատի տարբերակը՝ հայերենի համար բնորոշ յուրայատուկ իմաստով (հմմտ. կալ, կայ-)։ m > n անցման համար հմմտ. հայ. եկն, ավ. jantu, հուն. βαινω։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կանգուն, կանգնել, կանգնական, կանգնաւոր, կանգնութիւն, կանգնումն, կանգնաչափ, կանգնաչափութիւն, կանգնեան, եռականգուն, երկկանգուն, հինգկանգնեան, տասնկանգնեան
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ. եկն
ավ. jantu
հուն. βαινω
Տե՛ս նաեւ
Էջ 381, սյունակ 1 Էջ 381
ԿԱՆԴ «արու արծիւ»
Ծագումն անհայտ է