Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«Թ» որոնման արդյունք՝ 9186 բառահոդված
· Էջ 464 / 919
ՀԱԼՀԱՄԻՃԵ
(հալհաւիճե)
«դաշտակոտեմ, շուշմիր, հիլ»
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. hālhawājī
Մատենագիտություն
Ղազ.-Ավ. ՄՀԲ 6
ՀԱԼՈՂԻ
(հալուղի)
««բաց կարմիր» (բ. հալաղի «մի տեսակ խաղող»)»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *el-
«կարմիր, դարչնագույն, շագանակագույն»
(անմիջական նախաձեւ՝ *ol-)
Հազիվ թե կապ ունենա հնդեւրոպական *el- (*ol-) «կարմիր, դարչնագույն, շագանակագույն» արմատի հետ, որից եղեւին բառը:
ՀԱԼՈՒՊ
(հալպուպ)
«սպիտակ տուտլո»
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. halbub (halbūb)
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 11
ՀԱԼՎԱ
(հալֆա)
«սիրախոտ, սիրուկ»
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. halfa
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 11
ՀԱԽԱՆ
«քրքում, սաֆրան»
Փոխառություն
բայց բուն աղբյուրը չի հավաստված
ՀԱԿ
«հակառակ, հակառակ կողմ, մի կողմ, կողմնակից, բեռան կապոց, պատասխան»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *peg-
«կողմ, կողք, ուս, ազդր»
(անմիջական նախաձեւ՝ *pog-)
արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հակիլ,
հակերգ,
հակառակ,
հակառակագնաց,
հակառակորդ,
հակառակութիւն,
ինքնահակառակ,
ներհակ,
արտահակիլ
ՀԱԿԱՇ
«՞»
Ստուգաբանություն (թերեւս)
սխալ գրութիւն՝ փխնկ. յակաշութիւն
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հակաշութիւն
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 12-13
ՀԱԿՈՐԱՇ
«հակառակ»
Ստուգաբանություն
Դրափոխված բառ՝ համատեքստի սխալ մեկնաբանությամբ՝ փխնկ. հարակաշ «գործակից»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 13
ՀԱԿԵՏԱՐ
«ստահակ»
Ծագումն անհայտ է
Տրված է որպես ստահակ բառի մեկնություն: Ծագումն անհայտ է
ՀԱԿԻՐՃ
«համառոտ»
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ իրանական hakirč
(թերեւս)
«մեկ անգամ»
իրանական աղբյուրից. հմմտ. հ. պ. hakirč «մեկ անգամ» (ավ. hakərət)
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 529
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։