Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«ական» որոնման արդյունք՝ 4658 բառահոդված · Էջ 463 / 466
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 808, սյունակ 1 Էջ 808
-ԿՈՏ «դանդաղկոտ, ծիծաղկոտ, վախկոտ, ցատկոտ»
Ստուգաբանություն
Կազմված է -կ- ածականից եւ -ոտ ածանցից. ընդ որում կան -կ-ով եւ առանց -կ-ի տարբերակներ՝ նախանձկոտ-նախանձոտ. ավելի քիչ հավանական է -կ-ն դիտել որպես -ուկ-ի կամ -իկ-ի շեշտակորույս տարբերակը. թեեւ կան վաղվաղուկ-վաղվաղկոտ զուգահեռ ձեւերը, բայց դրանք եզակի են կանգնած՝ -կոտ-ով այլ բառերի համար -ուկ-ով կամ -իկ-ով տարբերակներ չեն հանդիպում (օրի-նակ՝ դանդաղկոտ-ի դեպքում չկան դանդաղուկ կամ դանդաղիկ տիպի ձեւեր):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դանդաղկոտ, ծիծաղկոտ, վախկոտ, ցատկոտ, նախանձկոտ, նախանձոտ
Էջ 808, սյունակ 1 Էջ 808
-ԿՈՒ «յաղթկու, յուժկու»
Ստուգաբանություն
Կազմված է -կ- ածականից եւ -ու ածանցից: հմմտ. յաղթկու-յաղթու:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
յաղթկու, յուժկու
Էջ 808, սյունակ 1 Էջ 808
-ՃԱԿ «բեմճակ»
Ծագումն անհայտ է
Ծագումը հայտնի չէ. իրանական զուգահեռ չի հավաստված:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բեմճակ
Էջ 808, սյունակ 1 Էջ 808
-ՃԱՆ «գինեճան, տիրեճան»
Փոխառություն
Աղբյուր՝ իրան. -čan «սեր»
Ծագում է իրան. -čan (-čanah-) «սեր» բաղադրիչից (հմմտ. հ. պրսկ. Aspačanah «ձիասեր», այլեւ պրթ. šadčan «երջանիկ»՝ šad «ուրախություն» հիմքից) եւ հանդիպում է նաեւ իրանական փոխառություններում՝ դաւաճան, խրախճան:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գինեճան, տիրեճան, դաւաճան, խրախճան
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. պրսկ. Aspačanah «ձիասեր»
պրթ. šadčan «երջանիկ» (šad «ուրախություն» հիմքից)
Էջ 809, սյունակ 1 Էջ 809
-ՇԻ «բոլորշի, լայնշի»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *-iskhio- (անմիջական նախաձեւ՝ *iskh(o)- + *-iyo-)
Քանի որ հիմքերը հ.-ե. ծագման են, պէտք է ենթադրել հնդեւրոպական ծագում... -շի է առկայ նաեւ գոլո(ր)շի բառի մէջ` ռ- հիմքային տարրով եւ ր-ի համաբանական յաւելմամբ (հմմտ. բոլորշի), ընդ որում գոլ-ը նոյնպէս հնդեւրոպական ծագում ունի: Ժամանակակից հայերէնում տարածուել է գոլորշի ձեւը, եւ որշի-ն ընկալւում է որպէս ինքնուրոյն ածանց:
Էջ 809, սյունակ 1 Էջ 809
-ՈԳ «նորոգ»
Անստույգ
հ.-ե. արմատ՝ *ko-ig- եթէ ինչպէս փորոգ /փորոք ձեւի մէջ գ-ն ք-ի տարբերակն է
Թէեւ հիմքը (նոր-) հնդեւրոպական ծագում ունի, բայց -ոգ-ի ծագումը պարզ չէ: Եթէ ինչպէս փորոգ /փորոք ձեւի մէջ գ-ն ք-ի տարբերակն է, ապա վերջինիս համար կարելի է ենթադրել հնդեւրոպական ծագում *ko-ig-` նախորդող հիմքային -ո-ով (հմմտ. նոր ոյ):
Էջ 809, սյունակ 1 Էջ 809
-ՈՅ «աջոյ, առաջոյ, արտաքոյ, երեկոյ, եփոյ, (զ)այգոյ, յետոյ, վերոյ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *-es/os- (անմիջական նախաձեւ՝ *-regʷos-os)
հ.-ե. արմատ՝ *osyo- թեմատիկ հիմքերի սեռական-տրական
Հաւանաբար ծագում է հ.-ե. *-es/os- ածանցից (հմմտ. *-regʷos-os > երեկոյ)` -յ-ի ուշ յաւելմամբ, կամ չբացատրուած *s > յ անցմամբ, ինչպէս *wos > - գոյ. մասամբ էլ, թերեւս, թեմատիկ հիմքերի սեռական-տրականից` *osyo > -ոյ անցմամբ:
Էջ 809, սյունակ 1 Էջ 809
-ՈՅԿ «խարոյկ, ճորճոյք, պարոյկ»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական -ok (-ava-ka-) (Հաւանաբար)
Հաւանաբար ծագում է իրանական -ok (-ava-ka-) ածանցից, ինչպէս` փոխառեալ բակոյկ (takōk), մակոյկ (makōk) բառերում:
Էջ 809, սյունակ 1 Էջ 809
-ՈՅՆ «գիշերոյն, իսկոյն, ողջոյն, ուրոյն, ձեզոյն, ձերոյն, մեզոյն, քեզոյն»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
Աղբյուր՝ իրանական han-gōn (կասկածելի) «հանգոյն»
Մակբայական այս ածանցը ծագում է ածանցելի հիմքերի սեռական-տրական հոլովաձեւից` -ն հոդի յաւելմամբ. հմմտ. գիշերոյ-գիշերոյն, ողջոյ-ողջոյն, ձերոյ-ձերոյն. համաբանութեամբ տարածուել է նաեւ հիմքային այլ ձեւերի վրայ. անագորոյն բառի ծագումը յայտնի չէ. եւ նրա կազմութիւնը ոչ պարզ, ուստի նրա` -ոյն-ով կազմուած լինելը կասկածելի է (մանաւանդ որ հանդիպում են -ոյն-ի փոխարէն -ոն-ով, -ուն-ով, -ովն-ով ձեւեր). հանգոյն բառի -ոյն-ը ածանցական չէ. այս բառը իրանական ծագում ունի` հանգոյն < han-gōn, ընդ որում -գոյն-ը (gōn) արմատական է:
Էջ 809, սյունակ 1 Էջ 809
-ՈՅՐ «հաստոյր»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *-tero- (անմիջական նախաձեւ՝ *-kʷ o-tero-) նախորդող -o-ով
Թերեւս ծագում է հ.-ե. *-tero- ածանցից, որ առկայ է նաեւ դերանուանական ոյր < *-kʷ o-tero- ձեւի մէջ` նախորդող -o-ով: