Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«առ» որոնման արդյունք՝ 7635 բառահոդված
· Էջ 462 / 764
ՄԱՐՄԱՆԴ
««բարեխառն» (բ. «հանդարտ»)»
Ծագումն անհայտ է (՞)
Ծագումն անհայտ է (կրկնավոր կազմությո՞ւն)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մարմանդել,
մարմանդանալ
ՄԱՐՄԱՇ
«նուրբ բարակ գործվածք»
Փոխառություն
Աղբյուր՝ վրաց. marmaši
«նույնիմաստ»
Վրաց. marmaši նույնիմաստ բառի հետ միասին փոխառություն արեւելյան մի աղբյուրից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մարմաշե,
մարմաշեայ
ՄԱՐՄԱ(Ն)Ջ
««մարմաջ, քոր, մորթի գրգիռ» (բհ՝ «հեշտ, դյուր»)»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *mer-
«շփել, տրորել»
կրկնավոր կազմություն
Կրկնավոր կազմություն, թերեւս, հնդեւրոպական *mer- «շփել, տրորել» արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մարմա(ն)ջել,
մարմանջողական,
մարմա(ն)ջումն,
մարմա(ն)ջիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
μαραίνω «մարել, հյուծել, քայքայել, ուժասպառել»
կիմր.
merw «թույլ»
իռլ.
merja «խփել»
հ. վ. գ.
smerzan «ցավել»
անգլ.
smar «սուր, այրող ցավ»
ՄԱՐՄԱՌ
«մոլախոտ, եղբ»
(բուսաբանական)
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
Կրկնաւոր կազմութիւն, որ, թերեւս, նույն ծագումն ունի, ինչ մարմա(ն)ջ-ը:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մարմառոտ,
մարմռումն
Տե՛ս նաեւ
ՄԱՐՄԱՐ
(ուշ՝ մարմարիոն)
«մարմար, կոճ»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. μαρμάρος
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մարմարակուռ,
մարմարապատ,
մարմարեայ,
մարմարեղէն,
մարմարաձեւ,
մարմարաշէն
Մատենագիտություն
H. AG 364;
Աճ. ՀԱԲ 287
ՄԱՐՄ(Ն)ԵՆԻ
«իլիկ (?)»
Ծագումն անհայտ է (՞)
Անստույգ բառ:
ՄԱՐՄԻՆ
(-ոյ)
«միս մարմին»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
արմատից: Համեմատութիւնը կասկած է հարուցում, եւ հնարավոր է համարվում ենթադրել իրանական աղբյուր, բայց այսպիսի բառ չի հավաստված:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մարմնագեղ,
մարմնածին,
մարմնակից,
մարմնահար,
մարմնապէս,
մարմնացի,
թանձրամարմին,
քաջամարմին,
գեղեցկամարմին,
երկմարմին,
թուլամարմին,
բազմամարմին
Նոր՝
մարմնամարզական, մարմնամարզիկ, մարմնամարզութիւն, գեղամարմին
մարմնամարզական, մարմնամարզիկ, մարմնամարզութիւն, գեղամարմին
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
márman- «հող, աճուկ, կարեւոր մարմնանդամ, անպաշտպան մարմնամաս»
լիտվ.
melmenys «երիկամը պատող միս»
Մատենագիտություն
H. AG 473;
Աճ. ՀԱԲ 287;
Pok. IEW 720
ՄԱՐ(ՈՒԹԻՒՆ)
««մոլորութիւն» (բբ)»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *smer-
«մտքում դնել, հիշել, հոգալ»
Թերեւս կապ ունի հուն. μέρμηρα «վրիպել, շեղվել, սխալվել, մեղանչել» բայի հետ, որ չունի հավաստի ստուգաբանութիւն, եւ որ հակված են կապելու հնդեւրոպական *smer- «մտքում դնել, հիշել, հոգալ» արմատի հետ, որից բխեցվում է հայ. մորմոք բառը:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մարամիտ,
մարութիւն,
մարդատողական,
մարդամարտուն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
μέρμηρα «վրիպել, շեղվել, սխալվել, մեղանչել»
Տե՛ս նաեւ
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։