Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«նա» որոնման արդյունք՝ 5512 բառահոդված
· Էջ 461 / 552
ՄԻՆԿՂԻՏՈՍ
(-ի, -աց)
(սիւնկլիտոս, սինգղիտոս, սիւնկղետոս)
«ծերակույտ, սենատ»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. σύγκλητός
Բաղադրություններ եւ ածանցյալներ
սինկղիտոսութիւն
Մատենագիտություն
H. AG 379;
Աճ. ՀԱԲ 216
ՄԻՆՁ
(-ոյ)
(սեզնը)
«քոշմորուք (բարդածաղկավոր բույս), մի մածուցիկ նյութ»
Ծագումն անհայտ է
Սրա կրկնավորն է սոսինձ-ը
Բաղադրություններ եւ ածանցյալներ
սնձենի,
սնձնի,
սոսինձ
ՄԻՍԱԿ
(սիզակայք)
«գնացք»
((ԲՀ))
Ծագումն անհայտ է
ՍԻՍԵՌՆ
(սեռ. սիսեռան, սիսռան)
«սիսեռ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *k'eik'eron-
(անմիջական նախաձեւ՝ *k'ik'er-)
եւ այլ ձեւերի կողքին
Կրկնավոր այս ձեւը առկա է նաեւ կովկասյան լեզուներում, որոնց կապի բնույթը հնդեւրոպական ձեւերի հետ պարզ չէ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
սիսեռնախորով
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. (մակեդ.)
κίκερροι
լատ.
cicer
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 601, 612
ՍԻՍՂԱՆԻ
«այծատերեւ, ճանճիկ, - բուրավետ ցախակեռաս»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *k'el-
«բարակ ցողուն, ծղոտ»
(անմիջական նախաձեւ՝ *k'ei-k'el-)
կրկնավոր
Տե՛ս նաեւ
ՍԻՐ
I
«խոնավություն (՞)» կամ «քամի (՞)»
Անստույգ (՞)
թերեւս սիւք բառի սխալագրությունը:
Տե՛ս նաեւ
ՍԻՐԱՄԱՐԳ
(սիրամարք), -ի, -աց
«սիրամարգ»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական *sinamarg
«չինաթռչուն»
ժողովրդական ստուգաբանությամբ դարձած սիրամարգ (-մարգ-ը կա նաեւ լորամարգ բառում):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
սիրամարգաշատ
Նոր՝
սիրամարգածաղիկ, սիրամարգաձեւ, սիրամարգային
սիրամարգածաղիկ, սիրամարգաձեւ, սիրամարգային
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 219
Տե՛ս նաեւ
ՍԻՐԵԴՈՆ
«սրբերի մասունք պահելու տեղ»
Փոխառություն (հավանաբար)
Աղբյուր՝ հունարեն (՞)
(հավանաբար, բուն աղբյուրը չի հավաստված)
ՍԻՐԻԽԻՇՏ
«բուսական մի դեղ»
Ստուգաբանություն
Նույնն է շերիխիշտ «մանանա» բառի հետ - (տե՛ս):
Տե՛ս նաեւ
ՍԻՐՈՆ
(սիրուն)
«նռան ծաղիկ (ճոպինար)»
Ստուգաբանություն (հավանաբար)
կազմված է սէր արմատից:
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։