Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«ական» որոնման արդյունք՝ 4658 բառահոդված · Էջ 461 / 466
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 805, սյունակ 1 Էջ 805
-ԵՒ
Բնիկ հնդեւրոպական
Նույն ծագումն ունի, ինչ գործիականի կազմիչը՝ բուն -ւ- վերջավորությամբ, բայց ձայնդարձի այլ աստիճանով. հմմտ. արդարով, հետոյ ձեւերը արդարեւ, որովհետեւ ձեւերի դիմաց. -եւ-ով ձեւերը պետք է տարբերել -եաւ-ից (< -ի-աւ) ծագած ավելի ուշ ձեւերից՝ առաջեաւ (*առաջի-աւ) > առաջեւ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
արդարեւ, այնուհետեւ, որովհետեւ, առաջեւ
Էջ 805, սյունակ 1 Էջ 805
-ԵՒԻՆ
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *-bhi
Ածանցի -ւ- տարրը նույն ծագումն ունի, ինչ գործիականի -ւ-ն (*-bhi), ընդ որում -ե-ն հիմքային տարր է, ինչ վերաբերում է -ին-ին, այն կամ հայերենի -ին ածանցն է (հմմտ. վերին, ներքին), կամ, որ ավելի հավանական է, եթե նկատի առնենք ամենեւին բառի մակբայական գործածությունը, պահպանել է *-bhi-ի *-i-ն՝ հաջորդող ցուցական տարրից առաջ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ամենեւին
Էջ 806, սյունակ 1 Էջ 806
-ԷՃ «բուէճ»
Փոխառություն (հավանաբար)
Աղբյուր՝ իրան. -ēč (հավանաբար) «փոքրացուցիչ-փաղաքշական ածանց»
փոքրացուցիչ-փաղաքշական -ēč ածանցից, որ հանդես է գալիս նաեւ Մանէճ (Մանայճ) հատուկ անվան մեջ (-ēc < *aica-). սակայն բուէճ-ի բու հիմքը բնիկ հնդեւրոպական է, որին համապատասխանում է պրսկ. bum-ը. պետք է ենթադրել բաղարկություն:
Զուգաբանություններ այլ լեզուներում
պրսկ. bum
Էջ 806, սյունակ 1 Էջ 806
-ԷՆ I «հանդիպում է միայն իրանական փոխառություններում (նկարեն-նկար, այլեւ քաղկեն «գարեհաց», որի հարաբերությունը կասկ «կեղծած գարի» բառի հետ չի գիտակցվում)»
Փոխառություն
Աղբյուր՝ իրան. -ēn
Ծագում է իրան. -ēn (aina-) ածանցից:
Էջ 806, սյունակ 1 Էջ 806
-ԷՆ II «այդրէն, այսրէն, անդրէն, անդրէն, ապաքէն, աստէն, ձեզէն, մեզէն, քեզէն»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *-ei-ni-/-oi-no դերանվանական ձեւ
Ծագում է հ.-ե. *-ei-ni-/-oi-no դերանվանական ձեւից, որ առկա է նաեւ սո-յն, դո-յն, նո-յն ձեւերի մեջ:
Մատենագիտություն
Pokorny 286; Meillet 1898, 274
Էջ 806, սյունակ 1 Էջ 806
-ԷՔ «այծէք, ձեռք»
Բնիկ հնդեւրոպական
-եայ-ք-ի հնչյունափոխված տարբերակն է՝ եայ-ք > -էք՝ *այծի-այք > այծէք. ձեռոք-ի էք-ը համաբանական է, եթե նախնական *ձեռքի տիպի հիմք չենթադրենք:
Էջ 806, սյունակ 1 Էջ 806
-ԹԱՐ «վատթար»
Փոխառություն
Աղբյուր՝ իրան. -tar «բաղդատական ածականների կազմիչ»
Ծագում է իրան. -tar-ից, որ բաղդատական ածականների կազմիչ է:
Էջ 806, սյունակ 1 Էջ 806
-Ի «արծաթի (հմմտ. արծաթ), գերի (հմմտ. գերել), երկ-սայրի (հմմտ. սայր), կաղնի (հմմտ. կաղին), կոզի «կարագ» (հմմտ. կով՝ վ/զ հերթագայությամբ), հոգի (հմմտ. հոգ, հով), ներքինի (հմմտ. ներքին), ամայի (հմմտ. ամալ «քանդել»), արի (հմմտ. այր, ար-), աւելի (հմմտ. յ-աւելուլ), ձրի (հմմտ. ձիր), այծի (հմմտ. այծ), հանի «տատ» (հմմտ. հան)»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *-iyo/ -ā- ածանց
Ծագում է հ.-ե. *-iyo/ -ā- ածանցից: Եթե -ի/ա-ով հիմքերի սեռական-տրական -ի-ն ծագում է հ.-ե. *-iyo- ածանցից, ապա ծագմամբ նույնական է -ի ածանցի հետ:
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. svápn(i)yam «երազ»
հ. հնդկ. svápna «քուն»
լատ. somnium «երազ»
լատ. somnum «քուն»
հուն. δεξιό «աջ, աջակողմյան»
Էջ 806, սյունակ 1 Էջ 806
-ԻԼ «կաթիլ, տեսիլ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *-lo- ածանց
Եթե նկատի ունենանք տեսիլ բառի տես- հիմքի հնդեւրոպական ծագումը, ապա հավանական կլինի -իլ-ը բխեցնել հ.-ե. *-lo- ածանցից՝ նախորդ -ի ձայնավորով: Հմմտ. նաեւ առանձին չգործածվող խնծիղ (խինձ-խնդո), տորմիղ (*տորմ/տարմ):
Էջ 806, սյունակ 1 Էջ 806
-ԻԿ «աղջիկ, այրիկ, աչիկ, մասնիկ, փոքրիկ, այլեւ Աստղիկ, Ձուիկ, Յուսիկ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *-kon- (անմիջական նախաձեւ՝ *-i-) բաղադրյալ *-kon- ածանցից՝ *-i- հիմքակազմ տարրով
Ինչպես ցույց է տալիս իկ-ով բառերի թեք հոլովների -ն- ով հիմքը (աղջիկ, -ան, աչիկ, -ունք եւ այլն), ծագում է հնդեւրոպական բաղադրյալ *-kon- ածանցից՝ *-i- հիմքակազմ տարրով եւ *-kon- > -կն ածանցմամբ: *k-ն ն-ից առաջ չի շնչեղանում, ինչպես ակն, ձուկն, մուկն (հմմտ. նաեւ մատն < *-mat-) բառերում: Եզակի ուղղականի համար հնարավոր է ենթադրել սկզբնական *-n-ի անկում եւ թերեւս...