Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 4917 բառահոդված (էջ 460/492)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 748, սյունակ 1 Էջ 748
ՈՒ(Ղ)Խ (-իյ, -ից) «հեղեղ, առատահոս ջուր»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ ուրարտ. uihu- «դուրս հոսել, հեղեղել»
(Ղափանցյան, Ջահուկյան, Հարությունյան)։ Ավելի քիչ հավանական է Աճառյանի կարծիքը հյուսիսկովկասյան փոխառություն լինելու մասին
Մատենագիտություն
ՀԱԲ 597
Էջ 749, սյունակ 1 Էջ 749
ՈՒՂՏ (-ու, -ոյ) «ուղտ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ ուրարտ. ultu
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ուղտապան, ըղտապան, յղտապան, ուղտերամակ, ուղտենի, ուղտաքաղ, ուղտափուշ, ըղտափուշ, ուղտիմճ, ընձուղտ
Մատենագիտություն
Ղափանցյան, ՈՒՊ 53; Ջահ. ՀԼՊ 431-432
Էջ 749, սյունակ 1 Էջ 749
ՈՒՄԵԿ «հույս»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ պ. umīd «հույս»
աղավաղությամբ (ըստ Նորայր Բյուզանդացու)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ումեկել, ումեկատուր, անումեկ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 599
Էջ 750, սյունակ 1 Էջ 750
ՈՒՆԻՈՎՆ «եղնգնաքար»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. ὠνίον
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 602
Էջ 750, սյունակ 1 Էջ 750
ՈՒՆԾԱՅ «ունցիա, ունկի (փոքր մի կշռաչափ)»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ մ. եւր. uncia
Զուգաբանություններ այլ լեզուներում
ֆր.
once (unce)
հ. վ. գ.
unza
Մատենագիտություն
H. AG 369; Աճ. ՀԱԲ 602
Տե՛ս նաեւ
Էջ 750, սյունակ 1 Էջ 750
ՈՒՆԿԻ «ունցիա (փոքր մի կշռաչափ)»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. οὐγκία
փոխատու լեզու՝ լատ. uncia
Մատենագիտություն
H. AG 369; Աճ. ՀԱԲ 603
Էջ 750, սյունակ 1 Էջ 750
ՈՒՆԿՆ (ունգն), -ան «ականջ, ամանի կանթ, բռնակ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *us-on-ko-m «ականջ» (անմիջական նախաձեւ՝ *ōus-/əus-/ *us-)
Բնիկ հնդեւրոպական` *us-on-ko-m` *ōus-/əus-/ *us- «ականջ» արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ունկնդիր, ունկնամուտ, ունկախից, ունկանող, առունկնճար
Զուգաբանություններ այլ լեզուներում
ավ.
uši
«ականջ» երկ. թիվ
հուն.
οὖς
«ականջ» <*ous-nko-
Մատենագիտություն
H. AG 484; Աճ. ՀԱԲ 603
Էջ 750, սյունակ 1 Էջ 750
ՈՒՆՋ II -ի «գանձ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ վրաց. սոյն
Աճառյանը (ՀԱԲ 3, 605) հաւանական է համարում հակառակ փոխառութիւնը, եթէ մանաւանդ հայ. ունջ «տակ, խորք» բառը ունեցել է «կուտակւած, դիզւած բան» իմաստը:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 605
Էջ 750, սյունակ 1 Էջ 750
ՈՒՇ -ի, -ից, -ոյ «միտք, ուշք, ուշ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական uš
հմմտ. ավ. uši «ուշք միտք», պրթ. uš (wš), մ. պ. (h)ōš «խելք, բանականություն»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ուշաբերիլ, ուշակալ(ու), ուշարար, ապուշ, ապշիլ, ափշիլ, յափշիլ, յուշարար, յուշարարութիւն, չարայուշ, ամենայուշ, մշտայուշ, յերկարայուշ, յուշիկ, յուշանալ, յուշ, ուշագնաց, ուշագնացութիւն, ուշադիր, անուշադիր, յուշատետր, յուշարձան
Մատենագիտություն
H. AG 216; Աճ. ՀԱԲ 605-606; Ջահ. ՀԼՊ 538
Էջ 751, սյունակ 1 Էջ 751
ՈՒՇՈՒՐ «մի տեսակ հարկ՝ տասանորդ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբ. ՙušr
փոխատու լեզու՝ թրք. öšür
Բաղադրություններ եւ ածանցյալներ
անուշուր
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 606