Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 733 բառահոդված (էջ 46/74)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 533, սյունակ 1 Էջ 533
ՄՈԽԻՐ (-ոյ) «մոխիր»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Կապ ունի՞ մոճիր (մոճիր) «մոխիր» բառի հետ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մոխրել, մոխրակոյտ, մոխրանոց, մոխրապաշտութիւն, մոխրատարած, մոխրացան, մոխրոց, կրակամոխիր, մոխրաման
Տե՛ս նաեւ
Էջ 533, սյունակ 1 Էջ 533
ՄՈՃԻՐ (մոճիր, մճիր, մծիր) «մոխիր, ածխափոշի»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *smei- «քսել, ջնջել» (անմիջական նախաձեւ՝ *smē- (*smei-))
հ.-ե. արմատ՝ *smēu- *-u-ով տարբերակ
Կապ ունի հնդեւրոպական *smē- (*smei-) «քսել, ջնջել» արմատի հետ, որ ունի նաեւ g'- ածականով տարբերակ. սրա *-u-ով տարբերակից է (*smēu-) նորվ. mugg- «աղոցութ» բառը։ Կա նաեւ ճան. m-tweri «փոշի, մոխիր» նմանակը։ Թերեւս պատկերաւոր- բնաձայնական կազմութիւն։ Կապ ունի՞ սրա հետ մոխիր-ը։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մծրել
Զուգաբանություններ այլ լեզուներում
նորվ.
mugg-
«աղոցութ»
ճան.
m-tweri
«փոշի, մոխիր»
Տե՛ս նաեւ
Էջ 534, սյունակ 1 Էջ 534
ՄՈՇ (սեռ. մոշա՞յ) «մոշենի, մոշի պտուղ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *moro- (անմիջական նախաձեւ՝ *mors-)
թերեւս բնիկ հնդեւրոպական՝ *mors- (*moro- > հայ. մոր)՝ մորշ > մոշ անցմամբ (հմմտ. *mors-> բ. մոռ (հ.-ե.*rs > րշ եւ ռ տարբերակմամբ)):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մոշավայրի, մոշենի, մոշի, բ. մոշահաւ, մոշահոտ, մոշաքաղ, մոշուտ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ. բ.
մոռ
Էջ 534, սյունակ 1 Էջ 534
ՄՈՌ «ազնվամորի, արքայամորի»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *moro- (անմիջական նախաձեւ՝ *mors-)
թերեւս բնիկ հնդեւրոպական՝ *mors- (*moro- > հայ. մոր): մոշ-ի հնչյունային տարբերակը՝ հ.- ե. *rs > ռ եւ րշ > շ անցումներով:
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ.
մոշ
Էջ 535, սյունակ 1 Էջ 535
ՄՈՐՃ (-ոյ) (մորճ, մորշ, մորջ) «դալար փոքր ճյուղ, դալար, կանաչ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *mer-(i) «տրորել, շփել» (անմիջական նախաձեւ՝ *morkio- (*morgio-))
միայն *morkio- նախաձեւը կտար *մորճ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մորճիկ, մորճուկ, մորճել
Մատենագիտություն
Pok. IEW 737
Էջ 539, սյունակ 1 Էջ 539
ՄՈՒՇԹԱՐԻ (մուշտարի) «Լուսնթագ, Յուպիտեր (մոլորակ)» (աստղաբաշխական տերմին)
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբ. muštarī
Մատենագիտություն
H. AG 265; Աճ. ՀԱԲ 360
Էջ 545, սյունակ 1 Էջ 545
ՅԱԹ «տարր, նախանյութ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ ասոր. yāthā
(տառադարձութիւն)
Մատենագիտություն
H. AG 312; Աճ. ՀԱԲ 377
Էջ 547, սյունակ 1 Էջ 547
ՅԱՇՏ (աշտ, յաշդ, աշդ) «զոհ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ մ. պ. yašt
Փոխառութիւն իրանական աղբիւրից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
յաշտածին, յաշտարար, անյաշտ, Աշտիշատ, Յաշտիշատ
Մատենագիտություն
H. AG 197; Աճ. ՀԱԲ 383
Էջ 548, սյունակ 1 Էջ 548
ՅԱՊԱՒԵԼ (ապաւել) «հապավել, կրճատել»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական apa «հեռու»
ծագում է իրանական աղբյուրից՝ apa «հեռու» տարրը պարունակող ինչ-որ ձեւից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
յապաւանք, յապաւումն
Էջ 548, սյունակ 1 Էջ 548
ՅԱՏ(ԱՆ)ԵԼ «հատել, կտրել, էտել»
Ստուգաբանություն ()
Հատանել-ի տարբերակը (տե՛ս)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
յատուկ, յատումն, յատոց
Տե՛ս նաեւ