Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ՈՐԳԵԼԱԿ
«բացասակ»
(ԲՀ)
Ստուգաբանություն (անստույգ)
Արգելակ-ի սխալագրութիւնը կամ, թերեւս, ձայնդարձային ձեւը: Հ. Աճառեանը (ՀԱԲ 3, 575) որգելակ «բացասակ» ձեւի համար ենթադրում է արգելական «բացասական» սկզբնաձեւը, որը հաստատւում է ձեռագրական տարբերակներով. հմմտ. Ամալեան, ԲՀ 420
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 575;
Ամալեան, ԲՀ 420
ՈՐԹՈԴՈՔՍ
(-ի, -աց)
(որթոյդոքս, որթողոս)
«ուղղափառ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. ὀρθόδοξος
Բաղադրություններ եւ ածանցյալներ
որթոդոքսական
Մատենագիտություն
H. AG 369;
Աճ. ՀԱԲ 580
ՈՐԿԵՆ
«մի տեսակ սղոց»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
ՈՐՈՄՆ
«հացազգի մի մոլախոտ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
որոմնաբեր,
որոմնատեսակ,
որոմնացան
ՈՐՍ
(-ոյ)
«որսորդություն, որս, որսի կենդանի»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *pork'-
«ձկան որս»
(անմիջական նախաձեւ՝ *pork'os)
«ձկան որս» արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
որսալ,
որսալի,
որսաբանել,
որսակից,
հատորս,
ձկնորս,
մկնորսակ,
որսորդ,
որսատեղ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
πóρκος
«ուռկան»
հայ-հունական զուգաբանություն
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 588
ՈՐՔԻՆ
(սեռ. որքեան)
«մի տեսակ վերք»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
ՈՔՍԻՄԵԼԻ
«մի տեսակ համեմունք»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. ὀξύμελι
Մատենագիտություն
H. AG 369;
Աճ. ՀԱԲ 621
ՈՔՍԻՐԻՆՔՈՍ
«մի տեսակ գիր, նոտրգիր»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. ὀξύρυγχος
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 621
ՊԱԼԱՐ
I
(-ի)
«պալար, ուռուցք»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *bel-
«պալար, կլոր ուռուցք»
(անմիջական նախաձեւ՝ *bol-)
բնիկ հնդեւրոպական` *bel-` *bol- «պալար, կլոր ուռուցք» արմատից, որից նաեւ բողկ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
պալարաբար,
պալարանալ,
անպալարոտ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
βολβός
«սոխ»
հ. հնդկ.
ballaja
«մի տեսակ բոյս»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 4-5;
Ջահ. ՀԼՊ 115
Տե՛ս նաեւ
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։