Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 1700 բառահոդված (էջ 46/170)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 243, սյունակ 1 Էջ 243
ԶՈՒԿԱԿ (սօխախ) «փողոց»
Փոխառություն
Փոխառության աղբյուր՝ արաբ. zuqāq
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 108
Էջ 243, սյունակ 1 Էջ 243
ԶՈՒՍՊ II «հունապ»
Փոխառություն (թերեւս)
Փոխառության աղբյուր՝ հուն. ζίζυφον (թերեւս)
հարմարեցված է հուն. ζίζυφον-ից ծագող ձեւերից որեւէ մեկից: հմմտ. ռոման. *zuzubo ("The Oxford dictionary of English etymology" 1966, 499):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
զսպենի
Էջ 243, սյունակ 1 Էջ 243
ԶՈՔԱԼ (-ել, -իլ) ««վշտագնել, ցավել, ափսոսալ, լալ, տառապել, սարսռել, դողալ, սարսափել, զարհուրել» (զոփիլ «նեղվել»)»
Ծագումն անհայտ է
Էջ 243, սյունակ 1 Էջ 243
ԶՈՔԱՆՉ -ի «կնոջ մայր»
Ծագումն անհայտ է
Կապ ունի՞ արդյոք սողդ. zākānč «աղջիկ» (zāk «երեխա» բառից՝ իգականակազմ -anč ածանցով) բառի հետ:
Զուգաբանություններ այլ լեզուներում
սողդ. zākānč «աղջիկ»
Էջ 244, սյունակ 1 Էջ 244
ԶՍՏԳԵԼՈՒԼ «արհամարհել (՞), մեղադրել (՞), ծածկել, փակել (՞)»
Ծագումն անհայտ է (՞)
կազմված է զ- նախածանցով՝ չվկայված (ը)ստգելուլ բայից, որ իր հերթին կարող է կազմված լինել գելուլ բայից:
Էջ 245, սյունակ 1 Էջ 245
ԷԼԻ «աստված իմ»
Փոխառություն
Փոխառության աղբյուր՝ եբր. ēli «աստված իմ»
գործածական է հայատառ եբրայերեն էլի էլի, լամա սաբաքթանի «աստված իմ, աստված իմ, ինչո՞ւ ինձ թողեցիր» նախադասության մեջ:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 116
Էջ 245, սյունակ 1 Էջ 245
ԷՆԿՈՄԻԱ «ներբող»
Փոխառություն
Փոխառության աղբյուր՝ հուն. ενκώμιον, ια «ներբող»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 117
Էջ 245, սյունակ 1 Էջ 245
ԷՓԻՄԵՐՏԷ (Էփիրմետես, Էփիրմերտէս, ժող. ստուգ.` Եփրեմվերդի) «գուշակության գիրք»
Փոխառություն
Փոխառության աղբյուր՝ հուն. εφημερίς «գուշակության գիրք»
ժող. ստուգ.` Եփրեմվերդի
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 119
Էջ 247, սյունակ 1 Էջ 247
ԸՄԲՈՆ «հարմար, պատշաճ, պատեհ, թերեւս»
Անստույգ
Ունի ընդ+բոն կազմութիւն, բայց բոն-ի ծագումն անհայտ է (չի կարող հնդեւրոպական ծագում ունենալ, որովհետեւ *o-ն ռնգայինի մոտ դառնում է ու, անհաւանական է կապը իրանական ծագման բուն բառի հետ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
անըմբռն, անըմբռնութիւն
Էջ 247, սյունակ 1 Էջ 247
ԸՄԲՈՇԽՈՐԵԼ «լիովին վայելել, ըմբոշխնել»
Փոխառություն (հավանաբար)
Փոխառության աղբյուր՝ իրանական բոշխնել (հաւանաբար)
ունի նոյն կազմութիւնը, ինչ ըմբոշխնել-ը, որ կազմուած է ընդ- նախածանցով իրանական ծագման հիմքով բոշխնել բայից եւ, թերեւս, հայ. -որ- ածանցով. բոշխնել-ի -ն-ն, որ ներկայացնում է իրան. na-ն, կարող էր այստեղ բացակայել:
Տե՛ս նաեւ