Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«հայ» որոնման արդյունք՝ 3178 բառահոդված
· Էջ 46 / 318
ԳԱՂՓԻՈՍ
(գաղփիփոս)
«իմաստասեր»
(ԲՀ)
Անստույգ
Ծագումն անհայտ է (ձեւը թվում է հունական, բայց հունարենում այդպիսի բառ չկա)
ԳԱՃԱՃ
«թզուկ»
Ծագումն անհայտ է
ԳԱՄ
(-ու)
«ելք, հնար, կովան, հենարան, հենակետ, սեպ, մեխ, անգամ»
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ ավ. gāma
(թերեւս)
«քայլ»
Աղբյուր՝ մ. պ. gām
(թերեւս)
«քայլ»
իրանական բառը կարող էր ունենալ հայերենին մոտ իմաստ։ Աճառյանը (ՀԱԲ 1, 508-509) նախնական իմաստը համարում է «ոտքի կովան» եւ իրանական փոխառության վարկածը՝ կասկածելի
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գամագիտ,
գամագիտ,
գամագտանել,
գամագտական,
գամագամ,
երկաթագամ,
պղնձագամ,
գամել
Մատենագիտություն
H. AG 126;
Աճ. ՀԱԲ 508-509
ԳԱՄԲ
«մի բույս՝ տատաշ»
Ծագումն անհայտ է
Կարող է կապ ունենալ գար-ի հետ որպես ռնգային տարատեսակ։
Տե՛ս նաեւ
ԳԱՄԶԱԶԱՐԻՉ
(գամզագարիբ)
«հաւատոյ հաստատութիւն»
(կրոն.)
Անստույգ (թերեւս)
ինչ-որ եբրայական արտահայտության կամ հատուկ անվան աղավաղված ձեւ՝ ձեռագրական զանազան տարբերակներով։
Մատենագիտություն
ԲՀ None
ԳԱՅԹ
(գիթ-)
«սայթաքում, սխալ, մոլորություն, հանցանք, անկայունություն»
ԳԱՅԼ
(գայդ, գել, գէլ), -ոյ
«գայլ (կենդանի), ձիու կոշտ սանձ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *ulkʷo-
«գայլ»
(անմիջական նախաձեւ՝ *ulkʷio-)
հիմքից
Նկատի ունենալով հնչյունական դժվարությունները՝ ոմանք համեմատում են կելտական բառերի հետ (հ. իռլ. fdel, գալլ. vailo (անձնանուն) որպես հայ-կելտ. զուգաբանություն՝ *uailo-՝ *uai- ձայնարկությունից)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գայլանալ,
գայլենի,
գայլախազ,
գայլակորիւն,
գայլառ,
գալառ,
գայլագռաւ,
գայլահալած,
մարդագայլ,
շնագայլ,
գայլխոտ,
գայլախոտոր,
գայլասոխ,
գայլթաթ,
գայլուկ,
գայլվիզ,
գայլականջ,
գայլու ականջ,
գայլաթուր,
գայլու թուր
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
vṛka
հուն.
λύκος
լատ.
lupus
գոթ.
wulfo
հ. սլավ.
vlьkъ «գայլ»
Մատենագիտություն
H. AG 431;
Աճ. ՀԱԲ 512;
Pok. IEW 1111
ԳԱ(Յ)Կ-
(գայկուցեալ «ընկալեալ», գակուցեալ «երկուցեալ կամ կնքեալ կամ ընկալեալ», գագացեալ «երկուցեալ կամ կնքեալ» անցյալ դերբայական ձեւերի մէջ՝ ԲՀ)
Ծագումն անհայտ է
Անստույգ բայահիմք:
ԳԱՆԳՈ
«եկեղեցու սեղան (՞)»
Ծագումն անհայտ է (՞)
Անստույգ բառ: Անհավանական է նույնացումը պափլագոնիական Γαγγραί քաղաքանվան հետ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 516
ԳԱՆՁ
II
«եկեղեցական երգատեսակ»
Փոխառություն
Աղբյուր՝ պ. ganj
հայկական գանձ բառի ձեւն ստացած
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գանձարան
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 517
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։