Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«կապ» որոնման արդյունք՝ 1109 բառահոդված
· Էջ 46 / 111
ԾԵՐՊ
-ի, -ից
«ծերպ, ճեղք»
Անստույգ
հ.-ե. արմատ՝ *g'ep(h)-
«ծնոտ, բերան»
(անմիջական նախաձեւ՝ *g'ebh-)
կապը հնդեւրոպական *g'ep(h)-, *g'ebh- «ծնոտ, բերան» արմատի հետ (հմմտ. ավ. zafar/n «բերան, երախ»), ինչպես կարծում է Հյուբշմանը, KZ 23, 389 (չի ընդունում Աճառյանը ՀԱԲ 2, 453):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ծերպել,
քարածերպ,
որմածերպ
Զուգաբանություններ այլ լեզուներում
ավ.
zafar/n «բերան, երախ»
Մատենագիտություն
KZ 389;
Աճ. ՀԱԲ 453
ԾԵՓ
-ոյ, -աւք
«ծեփում, ծեփանյութ»
Բնաձայն (հավանաբար)
Աղբյուր՝ վրաց. cebo
(հավանաբար)
«սոսինձ»
Աղբյուր՝ վրաց. cebeba
(հավանաբար)
«սոսնձել»
բնաձայն կազմութիւն՝ ծափ-ի ձայնդարձային ձեւ։ Աճառյանը (ՀԱԲ 2, 453) կապում է վրաց. cebo «սոսինձ», cebeba «սոսնձել» ձեւերի հետ՝ փոխառութիւն համարելով մեկ ընդհանուր աղբյուրից՝ թերեւս ուրարտերենից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ծեփել,
ծեփած,
ծեփկել,
ծեփուկ,
ծեփելիք,
բրուծեփ,
կավածեփ,
ծեփան,
ծեփիկ
Մատենագիտություն
ՀԱԲ 453
ԾԻԱԾԱՆ
(ծիածանդ «օդերեւույթ»)
«ծիածան»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *g'ēi-
«ծլել, ծաղկել»
Կապ ունի՞ արդյոք հնդեւրոպական արմատի հետ, որտեղից ծագում է լիտվերեն բառը:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ծիածանածավալ,
ծիանածավալ
Զուգաբանություններ այլ լեզուներում
լիտվ.
ziedas «ծաղիկ, օղակ, մատանի»
ԾԻՐ
(-ոյ, -աւ)
(այլ ձեռագիր՝ -ով)
«ծիր, շրջագիծ, եզր, սահման»
Փոխառություն (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *g'ēi-
«ծլել, ծաղկել»
Աղբյուր՝ ակկադ. sirū
(թերեւս)
«եզր»
Ավելի քիչ հավանական է բխեցնել հնդեւրոպական *g'ēi- «ծլել, ծաղկել» արմատից (այստեղից՝ հայ. ծիլ), որից կան իմաստով մերձավոր ձեւեր՝ (հմմտ. մի կողմից՝ լիտվ. žiedas «ծաղիկ, օղակ, մատանի», մյուս կողմից՝ հոլ. kill «նեղ ծովածոց», (*«ճեղք»), նորվ. keila «փոքր փողրակ, ջրանցք»): Աճառյանը (ՀԱԲ 2, 459) նշում է «կովկասյան» (քարթվելական) զուգահեռներ՝ վրաց. cera- «գրել», ճան. (լազ.) car- «գրել», որոնց համար արդի քարթվելագետները առանձնացնում են *cer «պատկերել, քերել» ընդհանուր արմատ (Klimov, ЭСКЯ 249), ապա cre «շրջան(ակ), շրջագիծ», որ այս արմատի հետ չի կապված: Նա հնարավոր է համարում քարթվելականը եւ հայերենը բխեցնել ուրարտերենից (հմմտ. ակկադ. ecēru(m) «նկարել, գծագրել», որից կարող էր փոխառվել ուրարտերեն ձեւը, եթե այն իրոք գոյություն է ունեցել):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ծրագիր,
ծրագրել,
ծիրաձան,
ծրանալ,
ծրափակել,
ափնաձիր,
լայնաձիր,
բոլորաձիր
Զուգաբանություններ այլ լեզուներում
լիտվ.
žiedas «ծաղիկ, օղակ, մատանի»
հոլ.
kill «նեղ ծովածոց, (*«ճեղք»)»
նորվ.
keila «փոքր փողրակ, ջրանցք»
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 470;
Աճ. ՀԱԲ 459;
Klimov, ЭСКЯ 249
Տե՛ս նաեւ
ԾԻՐԱՆ
«մի ծառայատուղ՝ ծիրան»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *g'er-
«հասունանալ, ծերանալ»
*-no ածանցով
Աղբյուր՝ ասոր. hazzura armənājā
«հայկական խնձոր՝ ծիրան»
Աղբյուր՝ լատ. armeniaca
«ծիրանի գիտական անվանումը»
Ծիրանի անունը կապված է հասունանալու գաղափարի հետ, այն համարվել է վաղահաս պտուղ (հմմտ. լատ. praecogum «վաղահաս» > հուն. πραικοκιον > արաբ. (al-)birqūq (barqūq) > իսպ. albaricoque, պորտուգ. albricoque, կատալան. a(l)bercoc, որտեղից՝ ծիրանի եւրոպական անվանումները (ֆրանս. abricot, անգլ. abrecock, ավելի ուշ, ֆրանս. ազդեցությամբ՝ apricot): Հնդեւրոպական *g'er- արմատի ածանցյալն է *-no ածանցով «հատիկ, միջուկ, կորիզ» իմաստով մի նախաձեւ, որից ծագում են լատ. granum «հատիկ», ն. գ. korn «արմատ», kern «մի- ջուկ», ռուս. зерно «հատիկ, հացահատիկ, սերմ» բառերը։ Ծիրանի բուն հայրենիքը Չինաստանն է, բայց հնում այդպիսին է կարծվել Հայաստանը, որի Արմենիա անվան հետ կապված է ծիրանի գիտական armeniaca անվանումը՝ որպես հայկական պտուղ (տե՛ս The Merriam-Webster book of word histories, 1976, 9-10)։ Հմմտ. նաեւ. ակկադ. armannu(m) (armanû) «(ծիրան(ի)»:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ծիրանի,
ծիրանակիր,
ծիրանեկիր,
ծիրանածին,
ծիրանաներկ,
ծիրանավաճառ,
ծիրանանալ,
ծիրանաւոր,
ծիրանախառն
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ.
praecogum «վաղահաս»
իսպ.
albaricoque
ֆրանս.
abricot
լատ.
granum «հատիկ»
ն. գ.
korn «արմատ»
Տե՛ս նաեւ
ԾԻՒ
I
«կտոր, պատառ (հատկապես շորի)»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *g'ēbh-
«ճյուղ, փայտի կտոր»
(անմիջական նախաձեւ՝ *g'ēbh- / *g'ebh-)
հ.-ե. արմատ՝ *g'ē(i)-
«ծլել, ծաղկել, ճեղքվել, պատռվել»
(*g'ī-u > ծիւ)
Բաղադրություն՝ ծուեն, ծիրանածուեն, ծուել (ծլել՝ ԲՀ)։ Թերեւս բնիկ հնդեւրոպական *g'ēbh- / *g'ebh- «ճյուղ, փայտի կտոր» (°) արմատից: Հնարավոր է կապը նաեւ հնդեւրոպական *g'ē(i)- «ծլել, ծաղկել, ճեղքվել, պատռվել» արմատի հետ, որտեղից՝ հայ. ծեղ, ծիղ, հ. անգլ. cinu, դան. բրբ. kin «ճեղք» (*g'ī-u > ծիւ):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ծուեն,
ծիրանածուեն,
ծուել
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. խլ.
kafi «կտոր, կտրված բան»
լիտվ.
žabas «ճիպոտ»
Տե՛ս նաեւ
ԾԻՒՐ
(ցիւր-)
(ցիւրանալ)
«ծյուրում, հյուծում, նիհարում»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *g'er-
«հասունանալ, ծերանալ, զառամել»
-i-ի հայերենի համար սովորական ներդրմամբ
Կապ ունի՞ արդյոք հնդեւրոպական *g'er- «հասունանալ, ծերանալ, զառամել» արմատի հետ՝ -i-ի՝ հայերենի համար սովորական ներդրմամբ (հմմտ. յատանել - յաւտ, արածել - արաւտ, մատչիլ - մաւտ): ... հնարավոր ընդհանուր աղբյուր համարելով ուրարտերենը, որովհետեւ հայերենը կարող է առաջանալ հիշյալ վրացական ձեւերից եւ ոչ վրացերենը՝ հայերենից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ծյուրել,
ծյուրական,
ծյուրութիւն,
ծյուրակար,
ծյուրանալ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
jarā «մաշվածություն, զառամություն, ծերություն»
պ.
zār «թույլ, նիհար, խեղճ, թշվառ, ծեր»
վրաց.
cvrili, cvlili «մանր, բարակ, նուրբ»
վրաց.
gamjvruli «ճմլած, տրորած»
Մատենագիտություն
ՀԱԲ 461
ԾԼԻԼ
II
«կոտրվել, ջարդվել»
Ծագումն անհայտ է
Հազիվ թե կապ ունենա հնդեւրոպական *g'eis- «խիճ» բառի հետ՝ *-l ածանցով, եթե վերջինիս նախնական իմաստն է «ջարդել» եւ ոչ «քար»:
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։