Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«ամ» որոնման արդյունք՝ 3436 բառահոդված · Էջ 46 / 344
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 105, սյունակ 1 Էջ 105
ԱՓԻՄԵՌՆՈՍ (ափիմեռնոս, ափիմեռոս) «ամենօրյա (ջերմի, տենդի մասին)»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. άφημερινός
Մատենագիտություն
H. AG 342, 517; Աճ. ՀԱԲ 364
Էջ 105, սյունակ 1 Էջ 105
ԱՓԻՈՆ (աֆիոն, աբիոն) «ափիոն, օպիում»
Փոխառություն
Աղբյուր՝ պրսկ. afiyūn
Բաղադրություն (նոր)՝ ափիոնամոլ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ափիոնամոլ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 365
Էջ 105, սյունակ 1 Էջ 105
ԱՓՆ -ին, -ունք, -անց «եզր, ծայր, ափ, ջրափ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *ap(o)- «ափ» (անմիջական նախաձեւ՝ *aph-) տարբերակից (այստեղից *āpero- «ափ»)
Pok. 1, 53 (հիշատակում է, բայց հնչյունապես հեռու է համարում)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ափնածիր, ափնի(ք), գետափն, ծովափնեայ, քարափն, դարափն, առաջափնյա
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. άπειρος-
դոր. απειρος
հ. անգլ. ōfer
գերմ. ufer «ափ»
Մատենագիտություն
Pok. 53
Էջ 105, սյունակ 1 Էջ 105
ԱՓՍԷ (ափսեայ) ««մետաղյա սկավառակ» (նոր՝ «կերակրաման» (արեւել.), «թեփսի, սկուտեղ» (արեւմտ.)»
Ստուգաբանություն
Էջ 106, սյունակ 1 Էջ 106
ԱՔԱԼԱՐ (աքարար) «բզեզու կամ արմավենու ճանճ»
Ստուգաբանություն
Տե՛ս նաեւ
Էջ 106, սյունակ 1 Էջ 106
ԱՔԱՂԱՂ -ոյ (աքալալ, ազալալ, այգալալ, այլեւ աքլալ, աքլար, աքլոր, աքլօր, ագլոր) «հավի արու, աքաղաղ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *kel- «կանչել» (անմիջական նախաձեւ՝ *kəl- կամ *kl-) Կրկնավոր կազմություն, ձայնդարձային ձեւ
Կրկնավոր կազմության բնիկ հնդեւրոպական ծագման *քալ < հնդեւրոպական *kəl- կամ *kl- ձեւից, որ *kel- «կանչել» արմատի ձայնդարձային ձեւն է:
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. usa-kalā
հ. իռլ. cailech
կիմր. ceilliog «աքաղաղ» (ան-կախ կազմություններ *kel- արմատից)
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 368-369
Էջ 106, սյունակ 1 Էջ 106
ԱՔԱՐ -ի, -աց «մայրահավերի ընտանիքի մի թռչուն` Bonasa»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *ker «բնաձայնական արմատ» (անմիջական նախաձեւ՝ *kər- կամ *kr-)
բնաձայնական արմատից:
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. karāyikā «մի տեսակ կռունկ»
հուն. κοραξ
լատ. corvus «ագռավ» (ըստ Տերվիշյանի)
Էջ 106, սյունակ 1 Էջ 106
ԱՔԱՔ (աք, բաք, աբբագ) ««մուկ» (ԲՀ)»
Փոխառություն
Աղբյուր՝ եբր. aqbār «մուկ»
եբր. aqbār «մուկ» բառի աղավաղված ձեւն է, որ այլ ձեռագրերում առկա է աբբաք, աբբագ ձեւերով
Մատենագիտություն
Ամալյան, ԲՀ 352
Էջ 107, սյունակ 1 Էջ 107
ԱՔԱՍ
Բնիկ հնդեւրոպական (՞)
հ.-ե. արմատ՝ *ker- «կանչել, գոչել, հնչել» բնաձայնական արմատից. ա- նախահավելվածի համար
թերեւս նաեւ աքար՝ *ker- բնաձայնական արմատից. ա- նախահավելվածի համար
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աքար
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. kasa «մի կրծող կենդանի՝ աքիս (՞)»
լիտվ. eškas «ժանտաքիս» (<*keikas)
Էջ 109, սյունակ 1 Էջ 109
ԲԱ (ներկայի 1-ին դեմք՝ բամ) «խոսել, ասել»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *bhā- «խոսել» *bhā- > բամ, bhā-ti- > բայ, *bhā-ni- > բան, *bhāsri > բառ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բայ, բայածական, աներկբայ, խաբեբայ, մակբայ, թերբայութիւն
Նոր՝
բայական, բայակերտ, բայաձեւ, բայաբուն, բայարմատ, բայական, դերբայ, դերբայական, մակբայակերտ, բան, բանբեր, բանագետ, բանագնաց, բանադրել, բանախօսութիւն, բանաստեղծ, բանաքաղ, բանսարկու, բանել, այլաբանել, փառաբանել, ապարանել, մեծարբանել, դիմաբանել, ընդդիմաբանել, բանահիւսութիւն, բանասիրական, բանաստեղծական, բուսաբան, երկրաբան, երկրաբանութիւն, բութաբանութիւն, կենսաբան, կենսաբանութիւն, բառ, բառգիրք, բառակապ, բառացի, կիսաբառ, բարձրաբարբառ, երկբարբառ, մեծաբարբառ, բառագիտութիւն, բառարան, բառացանկ, բառացուցակ, բառախաղ, բառակազմութիւն, բառական, բառաքննութիւն, բարբառ, բարբառել, անբարբառ, բարբառագետ, բարբառագիտական, բամբաս-, բամբասանք, բամբասել, բամբասական, անբամբաս
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. φαμέν «ասել»
հուն. φάτις «լուր, խօսք, բայ»
հ. իռլ. bōn «խնդիրք»
Մատենագիտություն
H. AG 427-428; Աճ. ՀԱԲ 386; Ջահ. ՀԼՊ 115