Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Արդյունք՝ 11298 բառահոդված (շտեմարանում ընդհանուր՝ 11298) · Էջ 458 / 1130
Արտահանման համար ընտրեք որեւէ զտիչ (լեզու, ծագում, կասկածելիություն կամ բառ)
Էջ 377, սյունակ 1 Էջ 377
ԿԱՂԻՆ «կաղին»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *gʷel- «կաղին» (անմիջական նախաձեւ՝ *gʷeleno-)
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. βάλ-ανος
լատ. glans
հ. պրուս. gile
Մատենագիտություն
H. AG 457; Աճ. ՀԱԲ 495
Էջ 377, սյունակ 1 Էջ 377
ԿԱՂԻՆՁ «ճարպածառ»
Ծագումն անհայտ է
Կապ ունի՞ արդյոք կաղանչանն բուսանվան հետ։
Էջ 377, սյունակ 1 Էջ 377
ԿԱՂՆՁՆԻ «ճրագախոտ»
Ծագումն անհայտ է
Էջ 377, սյունակ 1 Էջ 377
ԿԱՂԿ
Ստուգաբանություն
Տե՛ս նաեւ
Էջ 377, սյունակ 1 Էջ 377
ԿԱՂԿԱՆՁԵԼ «կաղկանձել, վնգստալ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *gal- «կանչել, ճչալ» ունի նաեւ *glag- ձեւը
Կրկնավոր կազմություն՝ կազմված արմատի վերջի բաղաձայնական տարնմանությամբ եւ ուշ՝ կաղ- եւ կանձ (տե՛ս) արմատների բարդությամբ։ Առաջինը հազիվ թե գա հնդեւրոպական *gal- «կանչել, ճչալ» արմատից, որն ունի նաեւ *glag- ձեւը։ Աճառյանը (ՀԱԲ 2, 496) բուն արմատական ձեւն է համարում կանձ-ը, որ, ըստ նրա, հանդես է գալիս կնճաձայն բառի մեջ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կաղկանձողական
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 496
Տե՛ս նաեւ
Էջ 377, սյունակ 1 Էջ 377
ԿԱՂՃ «որոմ, մոլախոտ»
Ծագումն անհայտ է
հ.-ե. արմատ՝ *gel- «գնդ(վ)ել» (անմիջական նախաձեւ՝ *gldi-o-)
Հազիվ թե կապ ունենա հնդեւրոպական *gel- «գնդ(վ)ել» արմատի հետ (*gldi-o- > կաղճ՞)։
Էջ 377, սյունակ 1 Էջ 377
ԿԱՂՄ (կողմի) «մախաղ, պարկ, տոպրակ» (ԲՀ)
Անստույգ
Էջ 377, սյունակ 1 Էջ 377
ԿԱՂՆՈՒՏ «եզնարգել (թիթեռնածաղկավոր մի բույս)» (բբ)
Ծագումն անհայտ է (թերեւս)
տըրված ըստ նմանության («կաղնու պես ամուր»)։ այս դեպքում պետք է հանել արմատական բառերի շարքից։
Էջ 377, սյունակ 1 Էջ 377
ԿԱՂՇՆԱԿ «կուռ, տափափուշ»
Ծագումն անհայտ է (թերեւս)
Թերեւս կաղանչանն բուսանվան տարբերակն է՝ իմաստի շփոթմամբ։
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 496
Էջ 377, սյունակ 1 Էջ 377
ԿԱՂՁԻՆ (կաղճին, կաղչին, գաղջին) «ծեփելու ցեխ, շաղախ»
Ծագումն անհայտ է
հ.-ե. արմատ՝ *glei- «սոսնձել, կպցնել, քսել»
Հնում չի ավանդված, եւ այս պատճառով դժվար է կապել հնդեւրոպական *glei- «սոսնձել, կպցնել, քսել» արմատի հետ։
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ. glūs «սոսինձ»
հ. իռլ. glennim «կառչում եմ»
մ. ն. գ. klei «կավ»
դան. kleog «կպչուն կավագետ»