Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«Թ» որոնման արդյունք՝ 9186 բառահոդված
· Էջ 457 / 919
ԿՍՏԻ
«կեղեւ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *(s)kei-t-
«կտրել, անջատել»
քքիւ, քքուել ձեւերը նախնական են, եւ կարելի է բխեցնել հնդեւրոպական *(s)kei-t- «կտրել, անջատել» արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կստուել,
քքուել,
քքիւ անել
ԿՏԻՆ
«շերտավոր պատյանով մի խեցեմորթ»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. κτενες
Մատենագիտություն
H. AG 360;
Աճ. ՀԱԲ 677
ԿՏԻՏ
I
«խուզարկություն, փնտռտուք, պրպտում»
Ստուգաբանություն
Կրկնավոր կազմություն՝ *կետ- կամ *կուտ- արմատից, որոնցից առաջինը հազիվ թե կապ ունենա կետ «կետ» արմատի հետ։
ԿՏԻՏ
II
((բրբ.) մանր պտուղ)
«կլոր մանր կտորներից բաղկացած կղկղանք (այծի, ոչխարի, ուղտի)․ (բրբ․) մանր պտուղ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *geu-
«ծռել, թեքել»
(անմիջական նախաձեւ՝ *gudo-)
*-d ածականով
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կտտոր,
կտտորենի,
կտտկենի,
կտտենի,
կտտորել,
կտտահոտ
Զուգաբանություններ այլ լեզուներում
մ․ գերմ․
kötel «կտիտ»
Մատենագիտություն
Ջահ․ ՀԼՊ 126
Տե՛ս նաեւ
ԿՏԻՐ
II
«կտոր, կտրում»
Ծագումն անհայտ է
Հմմտ. կտտոր:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հատուկտիր
Տե՛ս նաեւ
ԿՏԿՏԵԼ
«ծաղրել, նախատել, հանդիմանել»
Ստուգաբանություն (թերեւս)
կտտել «չարչարել» բայի կրկնավոր ձեւը։
ԿՏՂԻԼ
«սեռական խիստ ցանկություն զգալ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *geid-
«խայթել, կծել, խուտուտ ածել»
(անմիջական նախաձեւ՝ *gid-il-)
Հայ-գերմանական զուգաբանություն:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կտղանք,
կտղուցք
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ․ իսլ․
kitla
հ․ անգլ․
citelian
հ․ սաքս․
kitilōn
հ․ վ․ գերմ․
kizzilōn «խուտուտ ածել»
Տե՛ս նաեւ
ԿՏՈՒԱԾ
«?»
Ստուգաբանություն
Սխալագրություն՝ փխկ․ կցուած։
Մատենագիտություն
Աճ․ ՀԱԲ 677
ԿՏՈՒՏ
(կտիտ)
«չարչարանք»
Ստուգաբանություն (հավանաբար)
հ.-ե. արմատ՝ *geid-
«կծել, խայթել, խուտուտ ածել»
Հավանաբար կրկնավոր ձեւ՝ կտ- արմատից, որ, թերեւս, առկա է նաեւ կտկտել բայի մեջ, որը հավանաբար կապված է հնդեւրոպական *geid- արմատի հետ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կտտել,
կտտումն,
կտտանք,
կտտամահ,
նորակտուտ,
չարակտտուտ,
բազմակտտուտ
ԿՏՈՒՏԵԼ
«կծկվել, գալարված նստել (օձի մասին)»
Ստուգաբանություն (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *geu-
«ծռել, կամար կազմել»
(անմիջական նախաձեւ՝ *gud-)
Կրկնավոր ձեւ՝ կտ- արմատից, որ հավանաբար առկա է նաեւ կտուտիլ բայի մեջ, այսինքն՝ ծագում է հնդեւրոպական *gud- ձեւից՝ *geu- «ծռել, կամար կազմել» արմատից։
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։