Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Արդյունք՝ 11298 բառահոդված (շտեմարանում ընդհանուր՝ 11298) · Էջ 456 / 1130
Արտահանման համար ընտրեք որեւէ զտիչ (լեզու, ծագում, կասկածելիություն կամ բառ)
Էջ 375, սյունակ 1 Էջ 375
ԿԱՀ (-ու, -ի, -ից) «գործիք, կարասի, գոյք»
Փոխառություն
հ.-ե. արմատ՝ *kʷer- «անել, կերտել, ձեւաւորել»
Աղբյուր՝ իրանական *karh, *karθra
հնդեւրոպական *kʷer- «անել, կերտել, ձեւաւորել» արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կահակալ, կահավար, կահակիր, կահաւորութիւն, կահել, կահամուտ, կահաւորել, կահկարասի, կահավաճառ, կահագործութիւն, կահոյք
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ. (< իրան.) կերտել
հայ. ճար
հայ. ճարտար
Էջ 375, սյունակ 1 Էջ 375
ԿԱՀՈՅՐ «ջրաման, սափոր»
Փոխառություն
հ.-ե. արմատ՝ *kʷer- «աման, ջրաման»
Աղբյուր՝ իրանական (՞) (բուն աղբյուրը չի հավաստված)
հավանական է ծագումը հնդեւրոպական *kʷer- «աման, ջրաման» արմատից
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. caru «աման, կաթսա»
Էջ 375, սյունակ 1 Էջ 375
ԿԱՀՐԱՅ «բռնութիւն, իշխանութիւն, ուժ»
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. qahra
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կահրայութիւն
Մատենագիտություն
Ղազ.-Ավ. ՄՀԲ 377
Էջ 375, սյունակ 1 Էջ 375
ԿԱՂ I (-ի, -աց) «խեղանդամ, կաղ»
Բնիկ հնդեւրոպական (հավանաբար)
հ.-ե. արմատ՝ *(s)kel- «ծռել, հենել, ծուռ» կ/խ հերթագայութիւն
Հավանաբար կ/խ հերթագայութեամբ կապուած է խեղ արմատի հետ, որ ծագում է հնդեւրոպական *(s)kel- «ծռել, հենել, ծուռ» արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կաղալ, կաղանալ, կաղիլ, կաղակարծ, կաղակարծելի, կաղակարծութիւն, հենակաղ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 491
Տե՛ս նաեւ
Էջ 375, սյունակ 1 Էջ 375
ԿԱՂ II «կոճղէզ, գնդարմատ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *gel- «գնդ(վ)ել, գունդ, կլոր բան» (անմիջական նախաձեւ՝ *gol-)
Բնիկ հնդեւրոպական` *gol-` *gel- «գնդ(վ)ել, գունդ, կլոր բան» արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կաղաբոյս
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. gula «գունդ, գնդակ»
լատ. galla «գխտոր»
հոլ. kal «կորիզ (խնձորի, տանձի)»
Էջ 375, սյունակ 1 Էջ 375
ԿԱՂԱ «դոյլ»
Փոխառություն (՞)
Աղբյուր՝ ասոր. qūlē
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 491
Էջ 375, սյունակ 1 Էջ 375
ԿԱՂԱԹ (կաղթ, կալթ, կափթ, այլեւ կաղկաղ) «զամբիւղ, կողով»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. καλαθος
Տե՛ս նաեւ
Էջ 376, սյունակ 1 Էջ 376
ԿԱՂԱՂ (ներգ. ի կաղաղի) «որջ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *gol- «ապաստարան, անասունների ապաստարան» արմատից
Հնարավոր է խաղաղ բառի համեմատությունը սրա հետ՝ կ/խ հերթագայությամբ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կաղաղանք, կաղաղանալ, կաղաղոց
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. γωλεός «փոս, բույն, որջ»
լիտվ. gu-lis «անկողին. որջ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 492
Էջ 376, սյունակ 1 Էջ 376
ԿԱՂԱՄԱՍ(Ի) (կաղամադի, կաղամահի) «բարդի դողդոջուն»
Փոխառություն
Աղբյուր՝ ուրարտերեն (՞) (բուն աղբյուրը չի հավաստված)
Աճառյանը (ՀԱԲ 2, 492) համարում է փոխառություն ուրարտերենից (խալդերենից), բայց հմմտ. թրակ. (էդոնների ցեղում) kalamín-dar «սոսի, չինարի» (dar «ծառ»):
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 492
Էջ 376, սյունակ 1 Էջ 376
ԿԱՂԱՄԱՐ (կաղմար) «թանաքաման»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. καλαμάριον
Մատենագիտություն
H. AG 353; Աճ. ՀԱԲ 493