Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«ական» որոնման արդյունք՝ 4658 բառահոդված · Էջ 456 / 466
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 797, սյունակ 1 Էջ 797
-ԱՆ III (իշան(ք), ծիան(ք))
Փոխառություն (հավանաբար)
Աղբյուր՝ մ. իրան. -ān (հավանաբար) «հոգնակերտ»
հոգնակերտից. սա հանդիպում է պարթեւերենում, միջին պարսկերենում, ինչպես նաեւ նոր պարսկերենում: Այս կապակցությամբ սխալվում է Գրեպինը (Greppin, 1975, 38), որ մերժում է -ան հավաքական-հոգնակերտի իրանական ծագումը այն պատճառաբանությամբ, թե -ան-ը ուշ զարգացման արդյունք է եւ հին տեքստերում, ինչպես, օրինակ, Աստվածաշնչում, չի հանդիպում:
Մատենագիտություն
Greppin 38
Էջ 797, սյունակ 1 Էջ 797
-ԱՆԱԿ (այսանակ, անցանակ, ըմպանակ, մրցանակ, հաղթանակ, (յ)եղանակ, ցուցանակ)
Փոխառություն
Աղբյուր՝ իրան. -ānak(a)- «ածանց»
ածանցից եւ հանդիպում է իրանական փոխառություններում՝ գանձանակ, դահանակ, ժամանակ:
Էջ 797, սյունակ 1 Էջ 797
-ԱՆԱՒՐ (անդանաւր, աստանաւր, ուրանաւր)
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *an- «ցուցական» (անմիջական նախաձեւ՝ *an)
հ.-ե. արմատ՝ *an- «վրա, ուղղությամբ» (անմիջական նախաձեւ՝ *an(ā)-)
հ.-ե. արմատ՝ *an- (անմիջական նախաձեւ՝ *anotro-)
Հանդիպում է միայն հնդեւրոպական ծագման հիմքերի հետ, բայց հավաստի հնդեւրոպական ստուգաբանություն չունի: քիչ հավանական է նրա մեջ տեսնել հ.-ե. *an ցուցականից կամ *an(ā)-ից («վրա, ուղղությամբ») կազմված որեւէ ձեւ (*anotro-):
Էջ 797, սյունակ 1 Էջ 797
-ԱՆԴԱԿ (այլանդակ) (-(ա)նդակ)
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ իրան. -(a)ndak (թերեւս) «ածանց»
ածանցից եւ հանդիպում է իրանական փոխառություններում՝ բովանդակ, այլեւ, թերեւս, աժանդակ, դժնդակ, սուրհանդակ:
Էջ 797, սյունակ 1 Էջ 797
-ԱՆԻ I (բոկանի, գեղանի, դողանի, լեզուանի, հովանի, մատանի, պիտանի, այլեւ միագնված կազմությամբ՝ կենդանի, հոյանի, հոմանի)
Բնիկ հնդեւրոպական
Նկատի ունենալով այս -անի-ով բառերի գերակշիռ մասի հնդեւրոպական ծագումը եւ տողան-տողանի տիպի զուգահեռների առկայությունը՝ կարելի է համարել հայկական կազմություն՝ -ան ածանցով կամ հիմքային տարրով եւ -ի ածանցով. սրանից պետք է տարբերել այն -անի-ն, որ իբրեւ ինքնուրույն ածանց գիտակցվել է բառավերջի -ն-ի անկումից հետո, եւ որը կազմված է -ան հիմքակազմ տարրից ու -ի ածանցից՝ ակն-ական-ականի, անուն- անվան-անվանի եւ այլն:
Էջ 797, սյունակ 1 Էջ 797
-ԱՆԻ II (ազատանի, ավագանի, նամականի, վնասանի)
Փոխառություն
Աղբյուր՝ իրան. -ān (լիովին պարզ չէ) «հոգնակերտ»
Նկատի ունենալով -անի-ով հոգնակերտ-հավաքական բառերի մեծ մասի իրանական ծագումը՝ այն պետք է համարել իրանական -ān հոգնակերտից ծագող -ան-ի եւ ի-ի միացման արդյունք. վերջինիս ծագումը լիովին պարզ չէ:
Էջ 798, սյունակ 1 Էջ 798
-ԱՆՈՑ «ամարանոց, ձմերանոց, կողմանոց, թիկնանոց, եզնանոց, աւազականոց»
Ստուգաբանություն (թերեւս)
Կազմուած է -ան տարրից եւ -ոց ածանցից, ընդ որում -ան-ի ծագումը տարբեր է. այն մասամբ գոյականական հիմքակազմ տարր է` ամարանոց (հմմտ. ամառն, սեռ.-տր. ամարան), կողմանոց, ձմերանոց (-անոց-ի հետագայ միասնական ըմբռնմամբ եւ տարածմամբ` եզնանոց, թիկնանոց), մասամբ, թերեւս, -ան հոգնակերտ-հաւաքականանիշը` աշակերտանոց, աւազականոց, երիտասարդանոց, մասամբ էլ բայական հիմքակազմ տարր` ելանոց (ՆՀԲ-ում չկայ, Լ. Հովհաննիսեան, 194), հեծանոց (եթե կապուած է հեծանեմ բայի հետ)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ամարանոց, ձմերանոց, կողմանոց, թիկնանոց, եզնանոց, աւազականոց, աշակերտանոց, աւազականոց, երիտասարդանոց, ելանոց, հեծանոց
Մատենագիտություն
Լ. Հովհաննիսեան 194
Տե՛ս նաեւ
Էջ 798, սյունակ 1 Էջ 798
-(ԱՆ)ՈՒՏ «կիզանուտ, վիժանուտ»
Ստուգաբանություն
հ.-ե. արմատ՝ *selg'- եղծ արմատի համար
հ.-ե. արմատ՝ *ordhy- յորձ արմատի համար
Կազմուած է -ան- հիմքակազմ տարրից եւ -ուտ ածանցից. հոսանուտ (հմմտ. հոսան-ք), հովանուտ (հմմտ. հովան-ոց), յորձանուտ (հմմտ. յորձան-ք), շրջանուտ (հմմտ. շրջան-իմ) ձեւերում -ան-ը պատկանում է հիմքին, եւ անջատելի է -ուտ ածանցը. այդ հիման վրա էլ ախոնդանուտ բառի մէջ -անուտ ածանց չի առանձնացւում, որովհետեւ այս բառը կազմուած է ոչ թե բուն ախոնդ-ից, այլ ախոնդան-(ք) հիմքից. -ան-ով հիմք (*կիզանեմ) պէտք է ենթադրել նաեւ կիզանուտ բառի գոյական սկզբնաձեւի համար։ Ջ. Գրեպինի այն առարկութիւնը, թե ածանցելի հիմքերը բնիկ չեն, ուստի եւ -անուտ-ը ենթաշերտային ծագում ունի հիմնաւոր չէ. Գրեպինը հաշուի չի առել -ան-ով հիմքային ձեւերի առկայութիւնը եւ եղծ ու յորձ արմատների հնարաւոր հնդեւրոպական ծագումը. նշենք, որ նա վրիպում է` -անուտ ածանց առանձնացնելով սասանուտ ձեւերում, որոնք սասան-(ել) հիմքից են։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կիզանուտ, վիժանուտ, հոսանուտ, հովանուտ, յորձանուտ, շրջանուտ, ախոնդանուտ, սասանուտ
Մատենագիտություն
Greppin 1975, 44, 45
Էջ 798, սյունակ 1 Էջ 798
-ԱՆՑ I «ածանց» (քերականական տերմին)
Ստուգաբանություն
Աղբյուր՝ հուն. παράγωγον «ածանց»
Արհեստականօրէն կազմուել է Թրակացու «Քերականական արուեստի» հայ թարգմանչի կողմից անց(անել) բայի արմատից ածանցական ձեւի հետ միասին` հուն. παράγωγον բառի օրինակով. հմմտ. ած-անցուցանել «ածանցել», որտեղ անցուցանել-ը անցանել բայի պատճառականն է. այժմ կապը անցանել >անցնել բայի հետ չի գիտակցւում. հնում անց-ը սակաւադէպ է հանդիպում որպէս բարդութեան բաղադրիչ` դիւրանց. աւելի տարածուած է -զ-անց-ը` երդմնազանց, ուխտազանց եւ այլն։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ած-անցուցանել, դիւրանց, երդմնազանց, ուխտազանց
Տե՛ս նաեւ
Էջ 798, սյունակ 1 Էջ 798
-ԱՆՔ I «աղաչանք, աշխատանք, եպերանք, մաղթանք»
Ստուգաբանություն (՞)
Աղբյուր՝ ասոր. purqānā «փրկանք»
Ծագում է -ան- բայահիմքային տարրից (կազմիչից)` -ք հոգնակերտով, որ այս դէպքում ածանցական արժէք է ձեռք բերել. հմմտ. աղքատանք-աղքատան-(ալ), գտանք-գտան-(ել), երկութան-ք -երկութան-(ալ), զառածանք-զառածան-(ել), զարման-ք-զարման-(ալ), յանցան-ք-յանցան-(ել), լուծան-ք-լուծան-(ել) եւ այլն. եթե կան բայական զուգահեռն` -ան-ով եւ առանց -ան-ի ձեւեր, ապա -ան-ք-ով ձեւերը կազմուել են -ան-ով ձեւերից` մարթանք-մարթան-(ալ) եւ մարթ-(ել), լուտան-ք-լուտան-(ալ) եւ լուտ-(ալ). հետագայում -ան-ք-ը համաբանութեամբ անուններ է կազմել նաեւ -ան-ից զուրկ հիմքերից` աղաչել - աղաչան-ք, մաղթ-ել-մաղթ-ան-ք, ողորմ-իլ-ողորմ-ան-ք եւ այլն. -ան-ք-ի կայունացման եւ տարածման համար քիչ դեր չեն խաղացել իրանական բայահիմքից ածական անուններ կազմող -ān-ով, մասամբ, նաեւ ասորական -ānā-ով հիմքերը (հմմտ. փրկանք < ասոր. purqānā). ճիշտ չէ Գրեպինը (Greppin, 1975, 43)` նշելով, թե «-անք ածանցը երեւան է գալիս միայն ենթաշերտային ծագման արմատների հետ (՞) եւ նմանապէս ինքն էլ պիտի լինի ենթաշերտային ծագման»։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աղաչանք, աշխատանք, եպերանք, մաղթանք, աղքատանք, գտանք, երկութանք, զառածանք, զարմանք, յանցանք, լուծանք, մարթանք, լուտանք, ողորմանք, փրկանք
Մատենագիտություն
Greppin 1975, 43