Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Արդյունք՝ 11298 բառահոդված (շտեմարանում ընդհանուր՝ 11298) · Էջ 455 / 1130
Արտահանման համար ընտրեք որեւէ զտիչ (լեզու, ծագում, կասկածելիություն կամ բառ)
Էջ 374, սյունակ 1 Էջ 374
ԿԱԿԱՉ II (կակաջ), -ի «կակաչ, պուտ, խաշխաշ, լալա»
Ծագումն անհայտ է
Կրկնավոր կազմություն՝ ծագումով անհայտ *կաշ արմատից:
Էջ 374, սյունակ 1 Էջ 374
ԿԱԿԱՒԻԼ «քաջվարդ, խաչափայտ (բույս)»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *gāu- «ուրախանալ»
Թերեւս կրկնավոր կազմություն՝ -իլ վերջածանցով՝ հնդեւրոպական *gāu- «ուրախանալ» արմատից: հմմտ. քոխ. Ա kāwälte «գեղեցիկ»:
Զուգաբանություններ այլ լեզուներում
քոխ. Ա kāwälte «գեղեցիկ»
Էջ 374, սյունակ 1 Էջ 374
ԿԱԿԱՒԻԿ «մի բույս»
Անստույգ (թերեւս)
Ծագումով թերեւս նույնն է կակաւիլ-ի հետ (տե՛ս)։
Տե՛ս նաեւ
Էջ 374, սյունակ 1 Էջ 374
ԿԱԿԵԼ (կեկել) «գուրգուրել, մղկտալ, ողբալ» (ԲՀ)
Բնաձայն (թերեւս)
ԲՀ՝ «կաթոգ(ն)ել, կողկողել»։ Թերեւս ծագմամբ եւ կազմությամբ մոտ է կական-ին։
Տե՛ս նաեւ
Էջ 375, սյունակ 1 Էջ 375
ԿԱԿԺԻՐԱԿ (կակծիրակ, կակճիրակ, ծակժիրակ, կաճկիրակ, հակժիրակ, հաճկիրակ) «սինեմաքի, աճալ (բոյս)» (բուսաբանություն)
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական kāk-zīrak
Աղբյուր՝ պ. kāž(i)ra
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 489
Էջ 375, սյունակ 1 Էջ 375
ԿԱԿԻԿԱ «ծովամանանեխ»
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. qāqīlay (qāqlīy)
ուղղելի է կակիլա
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 489
Էջ 375, սյունակ 1 Էջ 375
ԿԱԿՈՒԼ ««մի բոյս» («հռոմցի ցորեան»)» (բուսաբանություն)
Ծագումն անհայտ է
Էջ 375, սյունակ 1 Էջ 375
ԿԱԿՈՒԼԱ (ղաղուլէ) «դաշտակոտեմ»
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. qāqulla
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 489
Էջ 375, սյունակ 1 Էջ 375
ԿԱԿՈՒՂ (-ոյ) «փափուկ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *gag- «կլոր բան, գունդ» եւ *-ul ածանց
հ.-ե. արմատ՝ *gel- «գնդ(վ)ել, կլոր բան» կրկնաւոր կազմութիւն
Կամ կրկնաւոր կազմութիւն (մամուլ, մամուռ տիպի), կամ ինչ-որ *կակ- արմատից -ուղ ածանցով կազմութիւն։ Երկու դէպքում էլ հնարաւոր է կապը «ուռչել, կլոր ուռուցք, կլոր» գաղափարի հետ, եւ պէտք է ենթադրել կամ հնդեւրոպական *gag- «կլոր բան, գունդ» եւ *-ul ածանց, կամ *gel- «գնդ(վ)ել, կլոր բան» արմատից կրկնաւոր կազմութիւն։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կակղել, կակղանալ, կակղամիտ, կակղոտ, կակղութիւն, կակղի
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. անգլ. cicel, cycel «փոքր կարկանդակ»
հուն. γαγγλία «ուռուցք»
Էջ 375, սյունակ 1 Էջ 375
ԿԱԿՎՈՐԴԻԿ ««չաման» (բբ)» (բարբառային)
Ծագումն անհայտ է (թերեւս)
երկրորդ մասում կարող է լինել հին անգլ. wort «բոյս, խոտ» բաղադրիչը