Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«ական» որոնման արդյունք՝ 4658 բառահոդված
· Էջ 453 / 466
ՔՐԻՍՏՈՆԵԱՅ
(-ի)
(քրիստոննեայ, քրիստոնայ)
«քրիստոնյա, Քրիստոսին հավատացող»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. Χριστός
«օծյալ»
Աղբյուր՝ հուն. Χριστόν
«Քրիստոսին»
հուն. Χριστός «օծյալ», Χριστόν «Քրիստոսին» բառից՝ -եայ վերջածանցով։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
քրիստոնէութիւն,
քրիստոնէաբար,
քրիստոնէական
Մատենագիտություն
H. AG 389;
Աճ. ՀԱԲ 600
ՔՐՈՆԻԿՈՆ
ուշ՝ -ի, -աց
(քրոնիկոն, քրօնիկոն, ուշ արտասանութեամբ` քննիկոն)
«ժամանակագրութիւն, ժամանակագրական»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. χρονικόν
Մատենագիտություն
H. AG 389;
Աճ. ՀԱԲ 601
ՔՐՏԻԿԱՐ
(քրտար)
«բարի գործեր, բարեգործութիւն»
Փոխառություն
Աղբյուր՝ մ. պ. *kirpikar
Իրանական փոխառութիւն
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 601-602
ՔՐՔՈՒՄ
սեռ. քրքմի, ուշ՝ -ոյ
«սաֆրան, քրքում»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական *kurkum
Աղբյուր՝ պ. kurkum
Աղբյուր՝ պ. karkum
Իրանական փոխառութիւն
Բաղադրություններ եւ ածանցյալներ
քրքմաւէտ,
քրքմեղ,
քրքմել,
քրքմագոյն
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 603
ՔՑԱՓ
«կրօնաւորական գլխարկ»
Ծագումն անհայտ է
ՔՕԹԱԼ
«ձիապան»
Փոխառություն
Աղբյուր՝ պրս. kūtal
Իրանական փոխառութիւն
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 604
ՖՐԱ
««եղբայր» (ունիթոռական միաբաններին տրված կոչում)»
Փոխառություն
Աղբյուր՝ լատ. frater
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 623
-ԱԲԱՐ
«ազատաբար, ընկերաբար, ընտանեբար, լրբաբար, մեծաբար, որդեբար»
Բնիկ հնդեւրոպական
Կազմված է -ա- հոդակապից եւ բուն -բար բաղադրիչից, որ բար-ք բառի արմատն է։ Վերջինս, դերանվանական հիմքին միանալով, կազմում է, այսպես կոչված, կցական բարդություններ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ազատաբար,
ընկերաբար,
ընտանեբար,
լրբաբար,
մեծաբար,
որդեբար,
այսբար,
հիբար,
որբար
Տե՛ս նաեւ
-ԱԳԱՐ
«աչագար, գլխագար, լեզուագար, խելագար»
Փոխառություն
Աղբյուր՝ իրան. *gar
«ցավ, հիվանդություն»
Կազմված է -ա- հոդակապից եւ բուն -գար բաղադրիչից՝ բարդության երկրորդ բաղադրիչ -> ածանցակերպ -> ածանց անցմամբ։ գար «ցավ, հիվանդություն» արմատը (հմմտ. զարիլ «ցավել», զարադութիւն «աղիքի հիվանդություն, փորհարինք») իրանական ծագում ունի։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աչագար,
գլխագար,
լեզուագար,
խելագար
Զուգաբանություններ այլ լեզուներում
ավեստ.
gaδa «փչացում, կործանում, աղետ»
հ. հնդկ.
gada- «հիվանդություն»
Մատենագիտություն
Ջահուկյան 1987
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։