Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«ական» որոնման արդյունք՝ 4658 բառահոդված · Էջ 450 / 466
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 781, սյունակ 1 Էջ 781
ՔԵՂԻԿՈՆ «գլանի պարուրաձեւ գիծ, ականջի արտաքին շրջանակ»
Փոխառություն
Աղբյուր՝ հունարեն ἑλικών
Աղավաղված փոխառություն հունարենից՝ ἑλικών։ - Աճ. ՀԱԲ 4, 569 (անբացատրելի է մնում նախաձայն ք-ի հարցը)
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 569
Էջ 781, սյունակ 1 Էջ 781
ՔԵՄՈՒԽՏ «հարթ կաշի՝ գրքի կազմի համար»
Փոխառություն
Աղբյուր՝ մ. պ. *kemuxt
Աղբյուր՝ պրս. kēmuxt
իրանական աղբյուրից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
քեմուխտակալ, քեմուխտապատ
Մատենագիտություն
H. AG 257; Աճ. ՀԱԲ 569
Էջ 781, սյունակ 1 Էջ 781
ՔԵՆԻ «կնոջ քույրը, քենի»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *svo- «իր, յուր» (անմիջական նախաձեւ՝ *svenyo-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
քենակալ
Զուգաբանություններ այլ լեզուներում
լիտվ. sváine «քենի»
հ. վ. գ. geswīo «աներորդի»
Մատենագիտություն
H. AG 503; Աճ. ՀԱԲ 569
Էջ 781, սյունակ 1 Էջ 781
ՔԵՐ «քերվածք, գրվածք»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *sqer- «կտրել, ճեղքել» (անմիջական նախաձեւ՝ *qer-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
քերել, քերիչ, քերանք, քերական, սրբաքերել, շարաքերեալ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. krnáti «սպանել, ոչնչացնել»
հուն. κείρω «կտրել, խուզել»
հ. սլ. skora «մորթ, կաշի»
հ. սլ. kora «կեղեւ»
լատ. cortex «կեղեւ»
հ. իռլ. scaraim «բաժանել»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 570-572
Տե՛ս նաեւ
Էջ 782, սյունակ 1 Էջ 782
ՔԵՐՈՎԲԵ (քերովբիմ, քերովբ, քերոբ, քրովբէ, քերուբ, քերոբիմ) «սերովբէների յաջորդ կարգի հրեշտակները»
Փոխառություն
Աղբյուր՝ ասոր. krōwā, kərōwa < եբր. kərūbīm
Բաղադրություններ եւ ածանցյալներ
քերովբէական, քրովբէական, քերովբէօրէն, քրովբէագումար
Մատենագիտություն
H. AG 320; Աճ. ՀԱԲ 574
Էջ 782, սյունակ 1 Էջ 782
ՔԵՔ «ծաղրական ծիծաղելը, քրքջալը»
Ծագումն անհայտ է
Բաղադրություններ եւ ածանցյալներ
քեքումն
Էջ 782, սյունակ 1 Էջ 782
ՔԵՔՈՒՐՏ (քերուդդ) «զկռտոց»
Բնաձայն
Բնաձայնական կազմութիւն
Էջ 782, սյունակ 1 Էջ 782
ՔԷՆ -ու «ոխ, վրէժ, նախանձ, քէն»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *kuoinā- «վրէժ, պատիժ, յանցանքի քաւութեան համար նշանակուած գին»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
քինալ, քինանալ, քինախնդիր, քինաւոր, անքէն
Զուգաբանություններ այլ լեզուներում
ավ. kaēnā- «պատիժ, վրէժ»
մ. պ. kēn «վրէժ, թշնամութիւն»
հուն. poinē «արեան գին, փրկանք, քաւութիւն»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 575-576
Էջ 782, սյունակ 1 Էջ 782
ՔԷՇ I -ի «զրադաշտական կրօն»
Փոխառություն
Աղբյուր՝ մ. պ. kēš, kiš «կրօն, հաւատք»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
քէշակարկատ, քէշտ
Մատենագիտություն
H. AG 258; Աճ. ՀԱԲ 576
Էջ 783, սյունակ 1 Էջ 783
ՔԻՄԻԱ «քիմիա, տարրաբանություն»
Փոխառություն
Աղբյուր՝ պրս. kimiā
Աղբյուր՝ արաբ. alkīmiā
Բաղադրություններ եւ ածանցյալներ
քիմեայ, ալքիմիա, քիմիարար, քիմիատան
Նոր՝
քիմիական, քիմիագէտ, քիմիագիտութիւն
Մատենագիտություն
H. AG 388; Աճ. ՀԱԲ 579