Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ՄԵՐԺ-
«վանում, վանելը, մերժում, հերքում»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մերժել,
մերժիլ,
տարամերժել,
իրաւամերժ
ՄԻԼ
III
«ջրատար կառույց»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Մ(Ի)ՆԻՐԱՅ
«մզկիթ, աշտարակ, մինարեթ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբ. mīnāra
փոխատու լեզու՝ թրք. minaret
Աճառյանը (ՀԱԲ 3, 322) ժխտում է, բայց հմմտ. նաեւ այլ վկայություններ, այլեւ Ղազ.- Ավ. ՄՀԲ 2, 141
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 322;
Ղազ.- Ավ. ՄՀԲ 141
ՄԻՇՏ
«միշտ, շարունակ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական *mišt
փոխատու լեզու՝ ավ. mišti-
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մշտաբուղխ,
մշտագնաց,
մշտակատար,
մշտընջեան,
մշտընջենական,
մշտընջենակաց,
մշտընջենանալ,
մշտընջենաւոր,
մշտերգելի,
միշտամեղ,
մշտադալար,
մշտաժպիտ,
մշտածիծաղ,
մշտարթուն
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 534
ՄԻՍԱԼ
«պատարագամատույց, աղոթագիրք»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ լատ. missalis
փոխատու լեզու՝ հ. ֆրանս. missel
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 324
ՄԼԱՐ
«մառախուղ, մշուշ, աչքի բիծ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *smel-
«դանդաղ այրվել, մլմլալ»
Աճառյանը (ՀԱԲ 3, 365) համարում է մռայլ-ի տարբերակ։
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
mála-
«կեղտ»
հուն.
μέλας
«սեւ»
մ. վ. գ.
mál
«բիծ»
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 180;
Աճ. ՀԱԲ 365
Տե՛ս նաեւ
ՄԽԻՐՃ
(մխիճ, մխլուճ)
«մխրճում, սուզում, ընկղմում»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
թերեւս բնիկ հնդեւրոպական ծագման մուխ «մխում» արմատից (տե՛ս): տարբեր աճականներով կազմված մխրճել-ին զուգահեռ կազմություն է մկրտել-ը (տե՛ս):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մխրճել,
մխրճտել,
մխճիլ,
մխլճիլ,
մխլճիկ
Տե՛ս նաեւ
ՄԿՐՏԵԼ
«լվանալ, մկրտել»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *(s)meukh-
(անմիջական նախաձեւ՝ *(s)meug-)
o-ձայնդարձ, *(s)meug- տարբերակից (*smug- > *մուկ եւ -րտ- աճական)
Կազմությամբ զուգահեռ է մխրճել բային, որ հավանաբար գալիս է մուխ «մխում» արմատից։ Այս դեպքում մկրտել բայի *մուկ- արմատն էլ գալիս է հնդեւրոպական *(s)meukh- արմատի *(s)meug- տարբերակից (*smug- > *մուկ եւ -րտ- աճական)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մկրտիչ,
մկրտություն,
մկրտատուն,
մկրտարան,
մկրտչական
Տե՛ս նաեւ
ՄՈԼ
III
«առատ, շատ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *mol
«ուժեղ, մեծ»
(անմիջական նախաձեւ՝ *mel-)
Բնիկ հնդեւրոպական՝ *mol (*mel-) «ուժեղ, մեծ» արմատից: Աճառյանը (ՀԱԲ 3, 340) միացնում է մոլ «մոլորություն» արմատին, բայց նշում է իմաստի տարբերությունը:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հացամոլ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
μάλλον
«ավելի շատ»
լատ.
multus
«շատ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 340
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։