Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 665 բառահոդված (էջ 45/67)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 592, սյունակ 1 Էջ 592
ՇՈՂԱՆ «մի տեսակ եղէգ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *sk'hol-/*k'el- «բարակ ցողուն»
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
sārā-
«եղէգ, նետ»
Էջ 597, սյունակ 1 Էջ 597
ՇՕԹ -ի, -ից «յուղահաց, մի տեսակ հաց»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Էջ 599, սյունակ 1 Էջ 599
ՈԶՈՐ «ճյուղ, բարակ ճյուղ, ճիպոտ, խրձակապ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Աճառյանը (ՀԱԲ 3, 550) համեմատում է հուն. ὄσχος եւ մ. պ. azg (>հայ. ազգ) «ճյուղ» բառերի հետ եւ վերականգնում հնդեւրոպական *ozg'ho- ձեւը, սակայն նախ` հնդեւրոպական *ozgho-ի *g-ն քմայնացած չէ, երկրորդ` անբացատրելի է մնում -ր-ն, երրորդ` չի բացատրվում կապը բարբառային ձեւերի հետ, եթե նախնական իմաստը «ծռել»-ն է:
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
ὄσχος
մ. պ.
azg
«ճյուղ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 550
Տե՛ս նաեւ
Էջ 601, սյունակ 1 Էջ 601
ՈՂՈՐՄ -ոյ «ողորմ, գութ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *el- «ոչնչացնել, վնասել» (անմիջական նախաձեւ՝ *ol-)
«ոչնչացնել, վնասել» արմատից, որից նաեւ եղեռն (տե՛ս)։ Աճառեանը (ՀԱԲ 3, 556) համեմատում է գերմ. համիմաստ բառերի հետ՝ գոթ. arms, հոլ. arm, գերմ. arm «խեղճ, թշվառ», եւ վերականգնում է հայ.-գերմ. զուգաբանութիւն՝ հայերենի համար կրկնավոր տարնմանութեամբ (*որորմ>ողորմ) զարգացում. սակայն Պոկոռնին (Pok. IEW 1, 782) գերմ. արմատը հատկացնում է *orbho- «որբ» արմատին:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ողորմիլ, ողորմած, ողորմածութիւն, ողորմուկ, անողորմ, անողորմածութիւն, աղիողորմ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 556; Pok. IEW 782
Տե՛ս նաեւ
Էջ 602, սյունակ 1 Էջ 602
ՈՉ (-ով, չ-) «ոչ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *kue- (անմիջական նախաձեւ՝ n- (<*kuo-)) դերանվանական հիմք
Կազմված է բնիկ հնդեւրոպական n- եւ չ տարրերից, որոնցից երկրորդը գալիս է վերջահար *-k’- մասնիկից (հմմտ. ո-ք, ին-չ, այլեւ հ. հնդկ. ca, ավ. ča հուն. τέ, լատ. -ex), իսկ առաջինի հարցը լիովին պարզ չէ։ Ճիշտ է, այն կարծես համընկնում է n- (<*kuo-) դերանվանական հիմքի հետ, բայց այդ դեպքում ո՞րն է ժխտական տարրը (*kuo-kue- պիտի նշանակեր «ով որ», «ով է », որի անցումը ոչ-ի դժվար է բացատրել)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ոչինչ, չժողովուրդ, ոչնչութիւն, չիք, ոչնչանալ, չմեղ, ոչէութիւն, չբոտի, չախորժութիւն, չբոտիլ, չագահութիւն, չքատորիլ, չահագին, չքանալ, չանձնաւոր, չնաշխարհիկ, չանսական, չնչին, չաստուած, ոչնչին, չեւ, ոչնչական, չէական, չբմեղանք, չբմեղութիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
ca
ավ.
ča
հուն.
τέ
լատ.
-ex
Էջ 603, սյունակ 1 Էջ 603
ՈՊՈԳՈՄՓԻՏ (բոգոմփիտ) «մի տեսակ խունկ»
Ստուգաբանություն (փոխառություն)
Փոխառություն, բայց բուն աղբյուրը չի հավաստված։
Էջ 603, սյունակ 1 Էջ 603
ՈՍԿԻ -ւոյ, -ւով, -եաց «ոսկի, ոսկյա»
Ստուգաբանություն (անստույգ)
Կասկածելի են եւ՛ հնդեւրոպական մեկնաբանութիւնները (օրինակ՝ *aues- «լուսաւորել» արմատից), եւ՛ ոչ հնդեւրոպական (փոխառութեան) կասկածները
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ոսկեղեն, բազմոսկի, ոսկենկար, յոգնոսկի, ոսկեպատեան, ոսկիածին, ոսկեզարդել, ոսկիակուռ, ոսկերիչ, ոսկեզօծել, ոսկեատ, ոսկեդար, ոսկեած, ոսկեդարեան, ոսկիգիսակ, ոսկեդրամ, ոսկերչական
Զուգաբանություններ այլ լեզուներում
ֆինն.
aske
«պղինձ»
շումեր.
guškin
«ոսկի»
Էջ 604, սյունակ 1 Էջ 604
ՈՍՄԻԴԱՅ (ոսմիդայ) «մի տեսակ պոլիպ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. ὀσμύλος
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 567
Էջ 604, սյունակ 1 Էջ 604
ՈՍՏԻԿԱՆ (-ի, -աց) «թագավորական բարձր պաշտոնյա, արաբական կուսակալ, ոստիկան»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական
փոխատու լեզու՝ մ. պ. ōstīkān (ōstīgān) «հավատարիմ, վստահելի (անձ)»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 571
Էջ 605, սյունակ 1 Էջ 605
ՈՎԱՐԻՍՏԵՍ «խոսակից»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. όαριστής
Տառադարձութիւն՝ հուն. όαριστής
Մատենագիտություն
H. AG 369; Աճ. ՀԱԲ 572