Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«որ» որոնման արդյունք՝ 4475 բառահոդված
· Էջ 45 / 448
ԱՒԵԼ
I
«աւել, աւելելու գործիք»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *obhel-
«աւելել»
այլեւ՝ «աւելացնել, շատացնել»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աւելել,
աւիլել,
աւելածու,
աւելած,
աւելուք,
աւելուկ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
ὀφέλλω «աւելել», այլեւ՝ «աւելացնել, մեծացնել» (հայ-հունական զուգաբանութիւն)
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 357
ԱՒԵԼ
II
«աւելի»
Ստուգաբանություն
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աւելագոյն,
աւելախնդիր,
աւելադրել,
աւելաբանել,
աւելուածք,
աւելի,
աւելեաց
Նոր՝
աւելորդ, աւելորդաբան, աւելորդապաշտ, առաւել, առաւելութիւն, յաւել, աւելուլ, յաւելումն, յաւելուագործութիւն
աւելորդ, աւելորդաբան, աւելորդապաշտ, առաւել, առաւելութիւն, յաւել, աւելուլ, յաւելումն, յաւելուագործութիւն
ԱՒԵՏ
(աւետ)
«ուրախ լուր, բարի, ողջույն»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *aued-
«խոսել»
(անմիջական նախաձեւ՝ *aueid-)
«խոսել» արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աւետիք,
աւետչեայ,
աւետագիր,
աւետաւոր,
աւետապարգեւ,
աւետարան,
աւետարանել,
աւետարանիչ,
աւետարանագիր,
նախաւետեալք,
աւետեացաբեր,
հրատտումն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
vádati
հուն.
αὐδή «խոսք, ձայն, լուր. գուշակություն, փառաբանություն»
բոխ. Բ
watk «հրամայել»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 358-359;
Ջահ. ՀԼՊ 113
ԱՒԹՈՑ
(-ի, -աց)
«ծածկոց, վերարկու, թիկնոց»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *eu-
«հագնել»
(անմիջական նախաձեւ՝ *ou-t-)
Կազմված է -ng ածանցով՝ աւթ- արմատից, որ բնիկ հնդեւրոպական է՝ *ou-t- նախաձեւից (*eu- «հագնել»)
Զուգաբանություններ այլ լեզուներում
լիտվ.
aũtas «փաթաթան»
լատվ.
áuts «փաթաթան, կտոր (շորի), կապ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 609
Տե՛ս նաեւ
ԱՒԻՇ
(աւիշկ, աւիշտ, աւիժ)
«ավիշ, հյութ, անգույն մարմնահեղուկ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *au(e)-
«խոնավացնել, թացացնել, հոսել»
(անմիջական նախաձեւ՝ *wē-skh-` *auē-k'u-)
«խոնավացնել, թացացնել, հոսել» արմատից
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
avatā «ջրհոր»
լատվ.
auots «աղբյուր»
հ. իռլ.
a(i)ce «ջուր»
ԱՒԼԱԽՍ
(Աւլախս)
«՞»
Փոխառություն (հավանաբար)
Աղբյուր՝ ասորական (՞)
(հավանաբար)
իգական հատուկ անուն, որ պիտի հանվի հայ բառերի թվից. հանդիպում է «Ասէ (ասորի երեցն) ի կինն իւր. Աւլախս, վասն աստուծոյ վառեա՛ մոմ եւ եկ» նախադասության մեջ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 611
ԱՒՂԻ
(ուղի, եաղի)
«օղի, գինի»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *au(e)-
«հոսել, թաց, ջուր»
(անմիջական նախաձեւ՝ *aulio-)
«հոսել, թաց, ջուր» արմատից, որտեղից` *(a)ued-> հայ. գետ, ռուս. вода «ջուր», водка «օղի»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մեղրաւղի,
ամբրաւաւղի,
օղեվաճառ,
բարկօղի,
խնձորօղի
Զուգաբանություններ այլ լեզուներում
ռուս.
вода «ջուր»
ռուս.
водка «օղի»
ԱՒՇ
II
(օշ)
«մսի պատառ, կտոր»
Ծագումն անհայտ է
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աւշատել,
աւշատումն,
յաւշատել,
յաւշուած,
յաւշոտել
ԱՒՇԱԿ
(աւշախ, օշախ, օշ, վաշախ, վաշաղ, վարշամակ)
«մի խեժ՝ gummi ammoniacum»
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. uššaq
Աղբյուր՝ պ. ūša
Աղբյուր՝ ասոր. avšag
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 362
ԱՒՍԼԱՅ
(օսլայ, ուլայ)
«օսլա»
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ ասոր. otmulā
(թերեւս)
աղաւաղուած տառադարձում ասոր. otmulā բառի
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ուլայել
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։