Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«կապ» որոնման արդյունք՝ 1109 բառահոդված
· Էջ 45 / 111
ԾԱՄ
(-ոյ, ուշ՝ -ի, -աց)
«հյուսված մազ, մազահյուս»
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ վրաց. çami, çamsami
(թերեւս)
«արտեւանունք»
Աղբյուր՝ վրաց. sa-m-isi
(թերեւս)
«գեղմ»
աղբյուրից. հմմտ. վրաց. çami, çamsami «արտեւանունք», sa-m-isi «գեղմ»։ Աբաեւը (ИЭСОЯ 1, 337) տալիս է վրաց. çami «մազ», sam-isi «քուրձ, մազահագուստ»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ծամակալ,
ոսկեծամ,
ծամաւոր,
ծամթել,
ծամկապ
Զուգաբանություններ այլ լեզուներում
վրաց.
çami «մազ»
վրաց.
sam-isi «քուրձ, մազահագուստ»
Մատենագիտություն
ИЭСОЯ 337
ԾԱՅՐ
«ծայր, գագաթ, նորածագ արեւի ճառագայթ, գերազանց բան»
Ծագումն անհայտ է
հ.-ե. արմատ՝ *g'er-
«հասունանալ, ծերանալ»
(անմիջական նախաձեւ՝ *g'ario-)
Հազիվ թե կապ ունենայ հնդեւրոպական *g'er- «հասունանալ, ծերանալ» արմատի հետ (*g'ario->ծայր?): Անհաւանական է կապը նաեւ վրաց. cweri «ծայր» կամ ակկադ. siru «եզր» բառերի հետ: Ենթաշերտային բա՞ռ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ծայրակարմիր,
ծայրագաւառ,
ծայրակոտոր,
ծայրայեղութիւն,
ծայրակտուր,
սրաձայր,
ծայրան(ան)ալ,
ծայրաքաղ,
ծայրան,
ծայրայեղ,
արեւածայրք,
լեզուածայր,
ան-
ԾԱՆԱԿ
-ի, -աց
«խայտառակ(ութիւն)»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
կազմուած է բնիկ հնդեւրոպական ծան- արմատից՝ -ակ վերջածանցով՝ «ճանաչել տալ, յայտնի դարձնել» իմաստային անցումով: Աւելի քիչ հաւանական է կապել ծաղ «ծաղր» արմատի հետ՝ ենթադրելով *l/*n հերթագայութիւն:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ծանակել,
ծանակութիւն,
ծանականք,
անծանակ,
ծադանակակ,
ծովածանակ
ԾԱՆԱՐՏԱԿ
-ի, -աց
«համախոսական, խմբակցում»
Ծագումն անհայտ է
Ձեւը կարծես իրանական է, բայց ծ-ն հատուկ չէ արեւմտաիրանական լեզուներին. միւս կողմից՝ հազիվ թե կապ ունենայ հայ. ծան- արմատի հետ:
ԾԱՆԾԱՔԵԼ
«ծամծմել, անհագ ուտել»
Անստույգ (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *g'mbh-
«կծել, ատամներով ջարդել, ծամել»
Կրկնաւոր կազմութիւն: Կապ ունի՞ արդեօք հնդեւրոպական *g'mbh- «կծել, ատամներով ջարդել, ծամել» արմատի հետ, որտեղից՝ հայ. ծամել:
Տե՛ս նաեւ
ԾԱՒ
(ծաւիր, ծաւիկ)
«ծովաչյա, կապուտաչյա, կապույտ»
Անստույգ (թերեւս)
ծով բառի ձայնդարձային եւ -ի ածանցով ձեւ: Ավելի քիչ հավանական է արմատը փոխառություն համարել հյուսիսկովկասյան «երկինք» նշանակող բառերից (հմմտ. լեզզ., դարգ. ccaw):
ԾԵՐ
II
«տարածում»
Անստույգ
հ.-ե. արմատ՝ *ag'-e-r-
(անմիջական նախաձեւ՝ *g'er-)
ըստ Bailey-ի
կապ ունենա հ. հնդկ. jarate «շարժվում է», ավ. zarš «քշել» (հ.-ե. *g'er- < *ag'-e-r-) բառերի հետ (Bailey):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ծերիլ,
ծերք
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։