Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«եղ» որոնման արդյունք՝ 1998 բառահոդված · Էջ 45 / 200
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 192, սյունակ 1 Էջ 192
ԴԵՂԵԽ (դեղեղ-, դեխեխ) «պղտոր, խռով», դեղեխ (դեղեղ) «դավաճան, նենգ մարդ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *dhel- «տարուբերել, դողալ, տարուբերվել»
Թերեւս բնիկ հնդեւրոպական՝ *dhel- «տարուբերել, դողալ, տարուբերվել» արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դեղեխել, դեղեխիչ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ. դող
հայ. դողալ
հայ. դեխ-
շվեդ. բրբ. dilla «տարուբերել»
Էջ 193, սյունակ 1 Էջ 193
ԴԵՂԻՆ
Ստուգաբանություն
Տե՛ս նաեւ
Էջ 193, սյունակ 1 Էջ 193
ԴԵՂՁ (դեղձան «դեղին») ««դեղձ (պտուղ)» («*դեղին»)»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *dhel- «ծաղկել, կանաչել» (անմիջական նախաձեւ՝ *dhel-dhi-) արմատից (*dhal-ի կողքին, որտեղից՝ դալ, դալար)
այստեղից է նաեւ դեղձ «դեղին»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դեղձ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ. դալ
հայ. դալար
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 649
Էջ 193, սյունակ 1 Էջ 193
ԴԵՂՁՆ «վայրի անանուխ» (բրբ.)
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *dhel- «ծաղկել, կանաչել»
ինչպես դեղձ, դեղձան
Տե՛ս նաեւ
Էջ 193, սյունակ 1 Էջ 193
ԴԵՂՆԵՂԻ ««?» (գործածված է «ճրագուն դեղնեղի լինի» արտահայտության մեջ)»
Բնիկ հնդեւրոպական (հավանաբար)
դեղին + եղ-ի (-եղ ածանց) կազմությունը «դեղնավուն» իմաստով եւ ոչ դեղ նեղի (նեղութեան), ինչպես հավանական է համարում Աճառյանը
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 652
Էջ 193, սյունակ 1 Էջ 193
ԴԵՂՏԱՅ «սատանայապետ, վհկապետ» կամ «դեղատու»
Ծագումն անհայտ է (հավանաբար)
կապված է հուն. դելտա տառի անվան հետ, բայց ի՞նչ ձեւով
Էջ 193, սյունակ 1 Էջ 193
ԴԵՆԵԱԿ ««տեղյակ» (ԲՀ)»
Փոխառություն
Աղբյուր՝ մ. պ. dānāk «գիտուն, խելոք, խելամիտ»
Էջ 194, սյունակ 1 Էջ 194
ԴԵՌ «դեռ, տակաւին, նոր միայն, ժամանակ, տարիք»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *dher- «պահել» (անմիջական նախաձեւ՝ *dhers- / *dher-)
արմատից, որտեղից` դարել, դադար։ Հյուբշմանը (AG 438) եւ Աճառյանը (ՀԱԲ 1, 654) համեմատում են լիտվ. dar «դեռ, տակաւին» բառի հետ, բայց սա լիտվ. dābar «դեռ, տակաւին» բառի կրճատ ձեւն է։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դեռեւս, դեռադեռ, դեռաբողբոջ, դեռաբոյս, դեռահաւատ, դեռընտիր, մինչդեռ, դեռահաս, դեռատի
Մատենագիտություն
AG 438; Աճառյան (ՀԱԲ) 654; Fraenkel, LEW 79
Տե՛ս նաեւ
Էջ 194, սյունակ 1 Էջ 194
ԴԵՐ- «փոխ(ա)-. հակա-», դեր «դեր, գործառոյթ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *dher- «պահել»
արմատից, որտեղից` հայ. դարել, դադար, այլեւ հ. հնդկ. dhar- «պահել, տանել, հաստատել», հուն. θρᾶνος «աթոռ, նայելու տեղ», լիտվ. darýti «անել»։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դերանուն, դերաքրիստոս, դերայ, դերասան, դերասանական, դերակատար, դերաբաժանում, դերբայ, դեր(ա)կոմս
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ. դարել
հայ. դադար
h. հնդկ. dhar- «պահել, տանել, հաստատել»
հուն. θρᾶνος «աթոռ, նայելու տեղ»
լիտվ. darýti «անել»
Տե՛ս նաեւ
Էջ 194, սյունակ 1 Էջ 194
ԴԵՐԲՈՒԿ (դարբուկ) «առապար, խորդուբորդ տեղ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *dherbh- «աշխատել» որպէս «դժվարամատույց, չարչարանք հարուցող»
Բնիկ հնդեւրոպական` *dherbh- «աշխատել» արմատից` որպէս «դժվարամատույց, չարչարանք հարուցող»։
Զուգաբանություններ այլ լեզուներում
h. անգլ. deorfan «աշխատել, մեռնել, խորտակվել»
մ. վ. գ. verderben «մեռնել, խորտակվել, կործանվել, փչացնել, վնասել»
լիտվ. dirbti «աշ...»