Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«ել» որոնման արդյունք՝ 4109 բառահոդված · Էջ 45 / 411
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 114, սյունակ 1 Էջ 114
ԲԱՂ II (ոչ բաղ «ոչ միայն») «միայն»
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ եբր. bal (թերեւս) «ոչ իսկ, դեռ ոչ»
այս բառը գործածող Սասնեցին սիրում է եբրայերեն բառեր գործածել
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 395
Էջ 114, սյունակ 1 Էջ 114
ԲԱՂԱՆԻՔ (-եաց) «բաղնիք»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. βαλανεῖον
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բաղանապան, բաղանապետ, բաղանաւոր, բաղանէպան, բաղնեպան, բաղնեպան, բաղնելուայ
Մատենագիտություն
H. AG 343; Աճ. ՀԱԲ 396
Էջ 114, սյունակ 1 Էջ 114
ԲԱՂԱՐՋ (-ի, -աց, -ոյ) (բաղարծ) «բաղարջ, չթթված խմորից թխված կլոր եւ փափուկ հաց, չխմորված»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *bhel- «փչել, ուռցնել» (անմիջական նախաձեւ՝ *bhelrghio- կամ *bhelrdhio-) ըստ բաղարջի կլոր ձեւի այսպէս կոչված
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բաղարջակեր, բաղարջընծայ, բաղարջեայ, բաղարջիկ, բաղարջակ
Էջ 115, սյունակ 1 Էջ 115
ԲԱՂԲԱԶ (բաղբանջ) «ցնդաբանություն»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *bhel- բնաձայնական արմատի կրկնությամբ կազմված
Աճառյանը (ՀԱԲ 1, 397) համարում է անկախ բնաձայնական կազմություն:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բաղբաջանք, բաղբաջել, բաղբանջանք, բաղբանջել, բաղբանջումն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. bhandatē «խոսում է, ծաղրում է, պարսավում է» (<*bhel-n-do-)
դան. baldre «աղմկել»
լատվ. beldēt «դիմել»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 397
Էջ 115, սյունակ 1 Էջ 115
ԲԱՂԷԶ ««?» (բաղէզութիւն բառում)»
Ստուգաբանություն
ՀՀ-ն բուն ձեւը համարում է բախած (բախածութիւն)։ Միջին ձեւն առկա է ԲՀ-ում՝ բաղած-ութիւն («վնասակարութիւն» մեկնությամբ), բաղէզ-ը եւ բաղած-ը պետք է համարել բախած-ի բարբառային տարբերակները:
Էջ 115, սյունակ 1 Էջ 115
ԲԱՂԹ «?»
Ստուգաբանություն
Աճառյանը (ՀԱԲ 1, 399) հնարավոր է համարում նույնացնել բաթ բառի հետ: Բայց հմմտ. բաղտի «չարաբախտ, վատ, գէշ»:
Մատենագիտություն
ՀԱԲ 399
Էջ 115, սյունակ 1 Էջ 115
ԲԱՂՁ (-ի, -ից) «իղձ, փափագ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *bhel- (անմիջական նախաձեւ՝ *bhelg'h)
եթե Պետերսոնը (Ar. u Arm. Stud., 128) ճիշտ է համեմատում օս. bālun «ցանկանալ, ձգտել» ու լիտվ. balvas «նուէր» բառերի հետ եւ վերականգնում հնդեւրոպական *bhel- արմատը (*bhelg'h > բաղձ)։ իրանագետ Աբաեւը հակված է օսական ձեւը հանգեցնելու հնդեւրոպական *vel- «ցանկանալ» արմատին՝ ենթադրելով իրան. v>ou. b անսովոր անցում (v-ի ուժեղացում)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բաղձանալ, բաղձանք, բաղձալի, բազմաբաղձ, բազմաբաղձիկ, երեքբաղձեան, մեծաբաղձ
Նոր՝
հայրենաբաղձութիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
օս. bālun «ցանկանալ, ձգտել»
լիտվ. balvas «նուէր»
Մատենագիտություն
Ar. u Arm. Stud. 128; Աբաեւ, ИЭСОЯ 248
Էջ 116, սյունակ 1 Էջ 116
ԲԱՅ -ի «որջ, արջի ձմեռային բուն»
Բնիկ հնդեւրոպական (՞)
հ.-ե. արմատ՝ *bheu- «աճել, բարգավաճել, լինել» (անմիջական նախաձեւ՝ *bhūā-t-(?))
թերեւս բնիկ հնդեւրոպական` *bhūā-t-(?)` *bheu- «աճել, բարգավաճել, լինել» արմատից։ ըստ Աղայանի
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բայանալ, բայոց
Զուգաբանություններ այլ լեզուներում
ալբ. bōtr
հ. իռլ. both «խրճիթ»
կիմր. bod «բնական»
լիտվ. bùtas «տուն, բնակարան»
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 116, 160
Էջ 116, սյունակ 1 Էջ 116
ԲԱՅԱՍՏ ««եթե արասցես ապստամբութիւն» (ԲՀ)»
Ծագումն անհայտ է
Անստույգ ձեւեր։ Աճառյանի բերած (ՀԱԲ 1, 402) այս ձեւի դիմաց ԲՀ-ում ավելի հաճախ է հանդիպում բայասա ձեւը` «եթե արասցես ապստամբութիւն» մեկնությամբ։ նույն ԲՀ-ում հանդիպում է նաեւ բայասա «զօրութիւն ի զօրութենէ» բառահոդվածը։
Մատենագիտություն
ՀԱԲ 402
Էջ 116, սյունակ 1 Էջ 116
ԲԱՆԱԼ բաց, -ի, -աց «բաց», (ի բաց, բաց ի), բացա- (նախածանց) «բանալ, բաց անել, բացատրել, մեկնել»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *bhā- «փայլել. լուսավորել» (անմիջական նախաձեւ՝ *bhā-nā-, *bhā-sk-)
Բնիկ հնդեւրոպական` *bhā-nā-, *bhā-sk-` *bhā- «փայլել. լուսավորել» արմատից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բացագույն, բացատ, բացաթեայ, բացարձակ, բացադիմի, անբաց, գլխիբաց, երկբացիկ, կիսաբաց, մշտաբացիկ, բացատրել, բացատրութիւն, բացասել, բացակայել, բացագանչութիւն, բացառութիւն, բացառապէս, բացառիկ, բացատրական, բացիկ
Զուգաբանություններ այլ լեզուներում
ավ. bā «փայլել»
ավ. bānu «լույս, շող»
հուն. φαίνω «լուսավորել, բաց անել, ցույց տալ»