Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 656 բառահոդված (էջ 45/66)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 603, սյունակ 1 Էջ 603
ՈՌՆ I «պորտաքար, կամարի միջնաքար»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Հազիվ թե կապ ունենա հնդեւրոպական *persna- հիմքի հետ, որի իմաստը վերականգնում են «կրունկ, գարշապար», բայց որը կարող է մարմնի մասի լայն ըմբռնում ունենալ, նշանակել, օրինակ, «պորտ»։
Էջ 604, սյունակ 1 Էջ 604
ՈՍՏ I (-ոյ) «ճյուղ, շիվ, ոստ, ելունդ, բլուր, բլրակ, իլիկի վրա դիզված թել»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *ozdo-s- «ճյուղ, ոստ» նախաձեւից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ոստախիտ, ոստանալ, ոստաքանդ, ոստակոտոր, նրբոստ, մանրոստ, բազմոստ, վեցոստեան, դառնոստեան, եաւթնոստեայ, ոստայն, ոստայնանկ, ոստայնանկել, ոստայնանկութիւն, միոստանի
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
ὄζος
գոթ.
asts
«ճյուղ»
հ. անգլ.
ōst
«ոստ, ելունդ»
Մատենագիտություն
H. AG 482; Աճ. ՀԱԲ 568-569
Էջ 604, սյունակ 1 Էջ 604
ՈՍՏԱՆ «թագավորանիստ, թագավորական քաղաք»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական
փոխատու լեզու՝ պ. ōstāndār «գավառապետ»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ոստանեաց, ոստանիկ, սարոստանիկ
Մատենագիտություն
H. AG 215; Աճ. ՀԱԲ 570
Էջ 605, սյունակ 1 Էջ 605
ՈՍՏԻՆ (ոստան) «անջրդի, չոր, ցամաք»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *as- «վառ(վ)ել» (անմիջական նախաձեւ՝ *ozd- (*azd- ի կողքին))
Կասկածելի է դարձնում հ.-ե. *a-ի դիմաց *o-ի առկայությունը։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ոստնական
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 571
Տե՛ս նաեւ
Էջ 605, սյունակ 1 Էջ 605
ՈՎՓԱԶ (ոփազ) «մաքուր ոսկի»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. Ωφάζ
փոխատու լեզու՝ եբր. ūphāz
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 573
Էջ 606, սյունակ 1 Էջ 606
ՈՐԱՅ (-ոյ) «հացահատիկի խուրձ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *uer- «կապել, շաղկապել, միացնել, կցել» (անմիջական նախաձեւ՝ *urəto-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
որայիկ, որային
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
vrāta-
«բազմութիւն, խումբ, հոտ, հաւաք»
գոթ.
waúrps
«հոտ»
Էջ 607, սյունակ 1 Էջ 607
ՈՐՁ (ուշ՝ -ի, -ից) «որձ, արու, պինդ, կարծր, կորող, ոչ բերրի»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *org'hi- «ձու, (ամ)որձի»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
որձակոտոր, որձամուլ, որձաքար, որձեւէգ, որձիք, որձ(ա)խոտ, միորձի, ամորձիք, ամորձի, ամորձատ, ամորձատել
Զուգաբանություններ այլ լեզուներում
ավ.
ərəzi
«ամորձապարկ, փուշտ»
հուն.
ὄρχις
«ձու, (ամ)որձի»
Մատենագիտություն
H. AG 483; Աճ. ՀԱԲ 582
Էջ 607, սյունակ 1 Էջ 607
ՈՐՄ(Ն) (-ոյ) «պատ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *ark- «պաշտպանել, փակել, կողպել» (անմիջական նախաձեւ՝ *orkmō-) *ark- արմատի մի տարբերակն է
Բնիկ հնդեւրոպական՝ *orkmō-` *ork- արմատից, որ *ark- «պաշտպանել, փակել, կողպել» արմատի մի տարբերակն է:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
որմզդորմայն, որմածակ, որմածեպ, որմայեց, որմաշէն, որմարգել, միջնորմ, քաղաքորմ, բաբորմ, որմնադիր, որմնախորշ, որմնանկար
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ.
արգել-ք
հուն.
ἀρκέω
«պահել, պաշտպանել, դիմադրել, հետ մղել»
լատ.
arceo
«փոխել, ...»
Էջ 611, սյունակ 1 Էջ 611
ՉԱՆԶԱՔ «եղջերենի»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ չաղաթ. čenček
Զուգաբանություններ այլ լեզուներում
չաղաթ.
čenček
Էջ 611, սյունակ 1 Էջ 611
ՉԱՇՄԱԿ II «արտաքնոց»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական
փոխատու լեզու՝ պ. čašmak «աղբյուր»
Զուգաբանություններ այլ լեզուներում
պ.
čašmak
«աղբյուր»
Տե՛ս նաեւ