Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 4539 բառահոդված (էջ 449/454)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 806, սյունակ 1 Էջ 806
-ԷՆ II «այդրէն, այսրէն, անդրէն, անդրէն, ապաքէն, աստէն, ձեզէն, մեզէն, քեզէն»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *-ei-ni-/-oi-no դերանվանական ձեւ
Ծագում է հ.-ե. *-ei-ni-/-oi-no դերանվանական ձեւից, որ առկա է նաեւ սո-յն, դո-յն, նո-յն ձեւերի մեջ:
Մատենագիտություն
Pokorny 286; Meillet 1898, 274
Էջ 806, սյունակ 1 Էջ 806
-ԻԼ «կաթիլ, տեսիլ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *-lo- ածանց
Եթե նկատի ունենանք տեսիլ բառի տես- հիմքի հնդեւրոպական ծագումը, ապա հավանական կլինի -իլ-ը բխեցնել հ.-ե. *-lo- ածանցից՝ նախորդ -ի ձայնավորով: Հմմտ. նաեւ առանձին չգործածվող խնծիղ (խինձ-խնդո), տորմիղ (*տորմ/տարմ):
Էջ 806, սյունակ 1 Էջ 806
-ԻԿ «աղջիկ, այրիկ, աչիկ, մասնիկ, փոքրիկ, այլեւ Աստղիկ, Ձուիկ, Յուսիկ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *-kon- (անմիջական նախաձեւ՝ *-i-) բաղադրյալ *-kon- ածանցից՝ *-i- հիմքակազմ տարրով
Ինչպես ցույց է տալիս իկ-ով բառերի թեք հոլովների -ն- ով հիմքը (աղջիկ, -ան, աչիկ, -ունք եւ այլն), ծագում է հնդեւրոպական բաղադրյալ *-kon- ածանցից՝ *-i- հիմքակազմ տարրով եւ *-kon- > -կն ածանցմամբ: *k-ն ն-ից առաջ չի շնչեղանում, ինչպես ակն, ձուկն, մուկն (հմմտ. նաեւ մատն < *-mat-) բառերում: Եզակի ուղղականի համար հնարավոր է ենթադրել սկզբնական *-n-ի անկում եւ թերեւս...
Էջ 807, սյունակ 1 Էջ 807
-ԻԿ II «այժմիկ, դրանիկ, մարտիկ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրան. -ik
ածանցից, որ հաճախադեպ է իրանական փոխառություններում` մարզիկ, ոստանիկ, ռազմիկ, տոհմիկ, սպասիկ (հմմտ. սպասեակ), կազմում է նաեւ ժողովուրդների ներկայացուցիչների անուններ` հնդիկ, պարսիկ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մարզիկ, ոստանիկ, ռազմիկ, տոհմիկ, սպասիկ, հնդիկ, պարսիկ
Տե՛ս նաեւ
Էջ 807, սյունակ 1 Էջ 807
-ԻՆ I (հմմտ. -այն) «առաջին, արտաքին, ինքնին, լքին, յետին, զերին, ստորին, վերին»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *-no- (անմիջական նախաձեւ՝ *-eno-) թերեւս մասամբ նաեւ *-ino- տարբերակից
ածանցից *-eno-, թերեւս մասամբ նաեւ *-ino- տարբերակից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
առաջին, արտաքին, ինքնին, լքին, յետին, զերին, ստորին, վերին
Տե՛ս նաեւ
Էջ 807, սյունակ 1 Էջ 807
-ԻՆՔ «նախատինք, բերդայինք, գահինք, դստինք, հեգենայինք, մաղինք, քրիստոսինք»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *en-es հոգնակի ձեւ
Այս ածանցի տակ միաւորուող` բայերից անուններ ածանցող -նիք-ը (նախատինք) եւ հաւաքական անուններ կազմող -ինք-ը հաւանաբար նոյն ծագումն ունեն, ինչ -ն-ով վերջացող մի շարք բառերի -ինք-ը, որ գալիս է հ.-ե. *-n-ով վերջացող հիմքերի հոգնակի *en-es ձեւից: Եզակի թւում ն-ից զուրկ քար տիպի բառերի հոգնակի քարինք ձեւի համաբանութեամբ -ինք-ը կարող էր տարածուել եւ ստանալ ինքնուրոյն հաւաքականի արժէք:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
նախատինք, բերդայինք, գահինք, դստինք, հեգենայինք, մաղինք, քրիստոսինք, առինք, բեռինք, գառինք, դառինք, եղինք, լերինք, ազինք, խաշինք, նեռինք, քարինք
Էջ 807, սյունակ 1 Էջ 807
-ԻՐ (հմմտ. -ար, -որ, -ուր, այլեւ -երեակ, -(ե)րրորդ) «երկիր, երփիր, չորիր»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *-ro- նախորդող *-i- ձայնաւորով
ածանցից` նախորդող *-i- ձայնաւորով` *dwi-ro երկիր, *tri-ro-> երփիր. չորիր-ի ի-ն եւ վեցերրորդ-ի իր-ը համաբանական են. վերջինիս -եր-ի մասին տե՛ս -երեակ ածանցի քննութեան մէջ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
երկիր, երփիր, չորիր
Տե՛ս նաեւ
Էջ 807, սյունակ 1 Էջ 807
-ԻՑՍ «երկիցս, երիցս, չորիցս, քանիցս»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
Կազմուած է -ից տարրից եւ -ս ցուցական հոդից, որ մակբայական արժէք է տալիս. -ից-ի համար հնարաւոր է երկու ենթադրութիւն. այն կամ գալիս է հնդեւրոպական շրջանից կամ սեռական-տրականի երից, չորից, ձեւերի -ից-ն է` համաբանօրէն տարածուած:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
երկիցս, երիցս, չորիցս, քանիցս
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. վ. գերմ.
zwiski
«կրկնակի» -(i)ski-ի մէջ
Մատենագիտություն
Meillet 101
Էջ 808, սյունակ 1 Էջ 808
-ԻՒՆ «բախիւն, գոչիւն, լալիւն, սասափիւն, փայլիւն»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *-iōn- ածանց
Ծագում է հ.-ե. *-iōn- ածանցից, որ թերեւս, մասամբ խառնվել է հ.-ե. դերբայական *-mno-ով կազմությունների հետ, ինչպես ցույց են տալիս գոչիւն-գոչումն, լալիւն-լալումն տիպի զուգահեռ ձեւերը: Թերեւս միեւնույն ածանցն է առկա մքագնած հիմքով ածին, անկիւն, արդիւն, արիւն, հերիւն բառերում:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բախիւն, գոչիւն, լալիւն, սասափիւն, փայլիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ.
regio
«ռեգիոն» սեռ. -ionis
Էջ 808, սյունակ 1 Էջ 808
-ԻՒՐ «բերիւր «բերրի»»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *-tero- (անմիջական նախաձեւ՝ *-tro-) ձայնդարձային ձեւ
Թերեւս ծագում է հ.-ե. *-tero- ածանցի ձայնդարձային *-tro- ձեւերից՝ նախորդող *-ē-ով:
Տե՛ս նաեւ