Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
-ԵՆԻ
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
ծագում է -եան եւ -ի ածանցների միացմամբ: Վ. Բենեցյանուն ժառանունների համար ենթադրում է ուրարտական ծագում, բայց -ենի-ով ձեւերը -ի-ով ձեւերի համեմատությամբ ավելի նոր են. -եանի ու -ենի-ի հարաբերությունը գիտակցվել է, եւ ուշ շրջանում ծննդեան-ի փոխարեն կազմվել է ծննդենի ձեւը. հմմտ. նաեւ արփեան - արփենի, արքայեան - արքայենի, երեսնամեան -երեսնամենի եւ այլն:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դառնենի,
հայրենի,
մայրենի,
այծենի,
գայլենի,
գառնենի,
ուղենի,
արմատենի,
խնձորենի,
ուռենի,
ծննդենի,
արփենի,
արքայենի,
երեսնամենի
Մատենագիտություն
Bolognesi 1923;
Bănăteanu None
-ԵՍՏ
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *sti-
նախորդող *-e- ձայնավորով
փոխատու լեզու՝ իրան. aruvastam
«պնդակազմություն, ճարտարություն, ընդունակություն»
հմմտ. -աստ, -իստ, -ուստ: Պահեստ-ը իրանական հիմքով է, նաեւ արուեստ բառի դեպքում հնարավոր է հայկական ձեւի բաղարկում իրանականի հետ: Ծագում է հ.-ե. *sti- ածանցից՝ նախորդող *-e- ձայնավորով:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
զգեստ,
ուտեստ,
պահեստ,
արուեստ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. պրսկ.
aruvastam
«պնդակազմություն, ճարտարություն, ընդունակություն»
-ԵՐԵԱԿ
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *penkʷe-ro-
հ.-ե. արմատ՝ *-er-
«հակադրական ածանց»
որ *-(e)ro-ի աթեմատիկ ձեւն է
Կազմված է -եր տարրից՝ -եակ ածանցով. սրանից -եր-ը հինգեր ձեւի մեջ հավանաբար ծագում է հ.-ե. *penkʷe-ro ձեւի *-e-ro-ից. մյուս ձեւերում -եր-ը կամ համաբանական է՝ հինգեր- ձեւի ազդեցությամբ առաջացած, կամ գալիս է հ.-ե. *-er- հակադրական ածանցից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
եաթներեակ,
հինգերեակ,
վեցերեակ,
տասներեակ
-ԵՑԻԿ
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
Ի տարբերություն ազդեցիկ, դիեցիկ, երգեցիկ կազմությունների, որոնք ածանցված են -եաց հիմքային ձեւից (երգեաց - երգեցիկ)՝ -իկ ածանցով եւ զուգահեռ են -ացիկ-ով (մուրացիկ), -ուցիկ-ով (հեղձուցիկ) կազմություններին, գեղեցիկ-ի դեպքում բայական համապատասխան հիմք չկա. մնում է ենթադրել կամ համաբանական կազմություն, կամ նախնական *գեղի հիմքի սեռական-տրականից (գեղեաց) -իկ ածանցով կազմված ձեւ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գեղեցիկ,
ազդեցիկ,
դիեցիկ,
երգեցիկ,
մուրացիկ,
հեղձուցիկ
-ԵՒ
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
Նույն ծագումն ունի, ինչ գործիականի կազմիչը՝ բուն -ւ- վերջավորությամբ, բայց ձայնդարձի այլ աստիճանով. հմմտ. արդարով, հետոյ ձեւերը արդարեւ, որովհետեւ ձեւերի դիմաց. -եւ-ով ձեւերը պետք է տարբերել -եաւ-ից (< -ի-աւ) ծագած ավելի ուշ ձեւերից՝ առաջեաւ (*առաջի-աւ) > առաջեւ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
արդարեւ,
այնուհետեւ,
որովհետեւ,
առաջեւ
-ԵՒԻՆ
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *-bhi
Ածանցի -ւ- տարրը նույն ծագումն ունի, ինչ գործիականի -ւ-ն (*-bhi), ընդ որում -ե-ն հիմքային տարր է, ինչ վերաբերում է -ին-ին, այն կամ հայերենի -ին ածանցն է (հմմտ. վերին, ներքին), կամ, որ ավելի հավանական է, եթե նկատի առնենք ամենեւին բառի մակբայական գործածությունը, պահպանել է *-bhi-ի *-i-ն՝ հաջորդող ցուցական տարրից առաջ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ամենեւին
-ԵՐ
«երբեք, ուստեր, ուրեք»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *-kʷe-
(անմիջական նախաձեւ՝ *-ե-)
կազմված է -ե- հիմքային տարրից եւ -ք մասնիկից
Կազմված է -ե- հիմքային տարրից (հմմտ. երբեմն, ուստեմն, ուրեմն) եւ -ք մասնիկից, որ ծագում է հ.-ե. *-kʷe-ից (հ. հնդկ. ca, հուն. τε, լատ. que):
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
ca
հուն.
τε
լատ.
que
Մատենագիտություն
Meillet 1936, 90
-ԵՐԵԱՆ
(-երին)
«ամենեքեան, բոլորեքեան, երեքեան, չորեքեան, հինգեքեան»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *-es
հոգնակի վերջավորություն
Կազմված է հ.-ե. հոգնակի *-es վերջավորությունից ծագող -եր-ի եւ -եան (-ին) ածանցի միացմամբ ու հետագա ընդհանրացմամբ:
-ԷՃ
«բուէճ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրան. -ēč
«փոքրացուցիչ-փաղաքշական ածանց»
փոքրացուցիչ-փաղաքշական -ēč ածանցից, որ հանդես է գալիս նաեւ Մանէճ (Մանայճ) հատուկ անվան մեջ (-ēc < *aica-). սակայն բուէճ-ի բու հիմքը բնիկ հնդեւրոպական է, որին համապատասխանում է պրսկ. bum-ը. պետք է ենթադրել բաղարկություն:
Զուգաբանություններ այլ լեզուներում
պրսկ.
bum
-ԷՆ
I
«հանդիպում է միայն իրանական փոխառություններում (նկարեն-նկար, այլեւ քաղկեն «գարեհաց», որի հարաբերությունը կասկ «կեղծած գարի» բառի հետ չի գիտակցվում)»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրան. -ēn
Ծագում է իրան. -ēn (aina-) ածանցից:
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։