Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«աղ» որոնման արդյունք՝ 5731 բառահոդված
· Էջ 448 / 574
ՊԱՐԶԱՏ
(բարզատ)
«անգութատ, քաղբան»
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. bārzad < պ. berzad
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 61
ՊԱՐԷՆ
(-ի, -ից)
«պարեն, ուտելիք»
Փոխառություն
Փոխառություն իրանական աղբյուրից, բայց բուն աղբյուրը չի հավաստված։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
պարենապահ,
պարենաւորիլ,
պարենիկ,
խոզապարէն,
պարենատրում
ՊԱՐԷՏ
(-ի, -աց)
(պարետ)
«պարետ, վերակացու, տեսուչ»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական *upa-δet
δet-ι համար հմմտ. հայ. (<իրան.) դէտ։
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 541
ՊԱՐԻԿ
(-ի, -աց)
(պարեկ, պարակ)
«պարիկ, առասպելական ոգի, հավերժահարս, փերի»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական parīk
Բաղադրություններ եւ ածանցյալներ
առիւծապարիկ
Զուգաբանություններ այլ լեզուներում
մ. պ.
parēk
պ.
parī
Մատենագիտություն
H. AG 228;
Աճ. ՀԱԲ 61
ՊԱՐԻՍՊ
(-ի, -աց)
«պարիսպ»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական *parisp
Բաղադրություններ եւ ածանցյալներ
պարսպել,
պարսպապահ,
պարսպաւոր,
պարսպափակ,
նախապարիսպ,
կրկնապարիսպ,
անպարիսպ,
պարսպապատ
Զուգաբանություններ այլ լեզուներում
պրթ.
prysp
մ. պ.
prysp
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 62;
Bailey, DKS 185;
Ջահ. ՀԼՊ 541
ՊԱՐԻՍՏՐՈՆ
««մերձիստրոնյան» (քաղաքներ)»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. παρίστριου
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 62
ՊԱՐՃ
«պարծենկոտ, հպարտ»
Ծագումն անհայտ է
Աճառյանը (ՀԱԲ 4, 63) կապում է հպարտ-ի պարտ-ի հետ, որի ծագումը նույնպես անհայտ է:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
պարծիլ,
պարծանք,
պարծուկ,
սնապարծ,
ունայնապարծ,
ընդունայնապարծ,
մեծապարծ,
մեծապարծուն,
գեղեցկապարծիկ,
ձիապարծիկ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 63
ՊԱՐԿ
(-ի)
«պարկ»
Ծագումն անհայտ է
Ունի վրաց. զուգահեռ, որ խոսում է միեւնույն աղբյուրից ծագելու մասին:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
պարկում,
պարկուծիկ
Զուգաբանություններ այլ լեզուներում
վրաց.
qu-
ՊԱՐԿԵՇՏ
(-ի, -ից, ուշ՝ նաեւ -աց)
«պարկեշտ, համեստ, մաքուր, անարատ, չափավոր»
Փոխառություն (հավանաբար)
Աղբյուր՝ իրանական (՞)
(հավանաբար)
բուն աղբյուրը չի հավաստված:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
պարկեշտություն,
պարկեշտաբան,
պարկեշտագեղ,
պարկեշտական,
անպարկեշտ
ՊԱՐԿԵՆ
(պարկեն)
«խրամ, ջրափոս»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական *pārkēn
Զուգաբանություններ այլ լեզուներում
պհլ.
pārgēn
պ.
pārkī(n)
Մատենագիտություն
H. AG 228;
Աճ. ՀԱԲ 64
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։