Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«ական» որոնման արդյունք՝ 4658 բառահոդված
· Էջ 448 / 466
ՔԱՍՂԵՒ
«հրեական օրացույցի երրորդ ամիս»
Փոխառություն
Աղբյուր՝ եբր. kislēv
Աղբյուր՝ հուն. χας(ε)λεδ
հունական միջնորդությամբ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 557
ՔԱՐ
(-ի, հգն. -ն, քարինք, -րանց, -րամբք, եզ. գրծ. քարիւ, քարամբ)
«քար»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *kar-
«քար, կարծր»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
քարակոփ,
քարափ,
քարկոծել,
քարատաշ,
երկանաքար,
որձաքար,
քարբուռն
Նոր՝
քարածուխ, քարիւղ, քարահանք
քարածուխ, քարիւղ, քարահանք
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
karkara- «կարծր, կոշտ»
հուն.
κάρκαρος «կարծր, անհարթ»
լատ.
cancer «խեցգետին»
կիմր.
carn «քարակույտ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 558-560
ՔԱՐԲ
«արքայիկ օձ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *ker-
«կտրել»
(անմիջական նախաձեւ՝ *krp-, *skrp- < *ker-, *sker-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
քարբածնունդ,
քքաքարբ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
kṛpāṇa- «թուր»
հուն.
κρώπιον «մանգաղ»
լիտվ.
kerpu «մկրատով խուզել»
հայ.
բերել
հայ.
բերթել
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 561
ՔԱՐԹՈՒ
«հին, հնացած, ոչ թարմ (հաց)»
Փոխառություն
Աղբյուր՝ քրդ. kartu
Իրանական փոխառություն:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 561
ՔԱՐԺԱՆԿ
(քարճանկ)
«խեցգետին»
Փոխառություն
Աղբյուր՝ պրս. xarčang
Իրանական փոխառություն:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 561
ՔԱՐՃԻԿ
«քարաճիկ»
Փոխառություն
Աղբյուր՝ պրս. karāja
Իրանական փոխառութիւն
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 562
ՔԱՐՇ
«քաշելը, քարշում, մի տեսակ երաժշտական խաղ»
Փոխառություն
Աղբյուր՝ ավ. karš
Աղբյուր՝ մ. պ. kašitan
«քաշել»
Աղբյուր՝ պ. kašitan
«քաշել»
Իրանական փոխառութիւն
Բաղադրություններ եւ ածանցյալներ
քարշել,
քարշանք,
գետնաքարշ,
գիշաքարշ,
երկրաքարշ,
ձեռնաքարշութիւն,
քաշ,
քաշանք
Մատենագիտություն
H. AG 257;
Աճ. ՀԱԲ 562
ՔԱՐՈԶ
(-ի, -աց)
«մունետիկ, երաժիշտ, սարկավագի կարդացած աղոթքներ, գանձ, տոնական տաղ, մեկնաբանական գրվածք կամ ճառ, քարոզ»
Փոխառություն
Աղբյուր՝ ասոր. kārōzā
Բաղադրություններ եւ ածանցյալներ
քարոզել,
քարոզութիւն,
քաջաքարոզ,
ճշմարտաքարոզ,
քարոզատու,
քարոզիչ,
քարոզչութիւն,
քարոզչական
Մատենագիտություն
H. AG 319;
Աճ. ՀԱԲ 563
ՔԱՐՈՒԱԿ
(-ի, -աց)
«խայտառակ, ամոթալի»
Ծագումն անհայտ է
Բաղադրություններ եւ ածանցյալներ
քարուականութիւն,
քարուականք
ՔԱՐՈՒՊԱՅ
(քահրիպար)
«դեղին սաթ»
Փոխառություն
Աղբյուր՝ պրս. kahrubā
իրանական աղբիւրից. հմմտ.
Մատենագիտություն
H. AG 263;
Աճ. ՀԱԲ 564
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։