Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 4539 բառահոդված (էջ 447/454)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 803, սյունակ 1 Էջ 803
-ԵԱՆ I
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *-ti- (անմիջական նախաձեւ՝ *-tiyn- կամ *-tiHn-)
Համընկնում է -ունդ, -իստ, -ուստ ածանցներով վերջացող բառերի սեռական-տրականի վերջաւորութեան հետ, որ պարունակում է հ.-ե. *-ti- եւ *-n/n- հիմքային տարրերը՝ *-tiyn- կամ *-tiHn- > -տ/թ/դեան. այս դէպքում -եան-ի համար պէտք է ենթադրել *-iyn- կամ *-iHn- > -եան զարգացումը. պէտք է ենթադրել, որ հետագայում վերջնավանկային *-i-ի անկմամբ -եան-ն ընկալվել է որպէս ինքնուրոյն ածանց եւ տարածվել սկզբնապէս *-i- չպարունակող բառերի վրայ. ածանցի ծագման ընթացքը լավ երեւում է արդ (<*rti-) -արդի եւ արդեան ձեւերի համեմատությամբ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
առաւօտեան, աստուածեան, երեքեան, եայկեան, ներբողեան
Տե՛ս նաեւ
Էջ 804, սյունակ 1 Էջ 804
-ԱՆ
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրան. -ān «հոգնակերտ»
փոխատու լեզու՝ իրան. -yān «հոգնակերտի տարբերակ»
Փոխառուած է իրանական -ān հոգնակերտի -yān տարբերակից, որ, սակայն, դասական պարսկերէնում դրւում էր ā, ī, ō, ū ձայնաւորներով վերջացող բառերից յետոյ. հայերէնում նրա դրուելը բաղաձայններից յետոյ կարող է բացատրուել նրանով, որ այն ոչ թէ ուղղակի փոխառութիւն է, այլ հայ. -եան-ի` իրանական հոգնակերտի հետ բաղարկուելու արդիւնք:
Էջ 804, սյունակ 1 Էջ 804
-ԵԱՇ «խարտեաշ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Այս ածանցի առանձնացումը հիմնաւորուած չէ: Նախ` չի հանդիպում խարտ- հիմք, երկրորդ` խարտեաշ բառի ծագումը յայտնի չէ, եւ հնարաւոր չէ պարզել բառի կազմութիւնը փոխատու լեզւում. սակայն հմմտ. -աշ:
Տե՛ս նաեւ
Էջ 804, սյունակ 1 Էջ 804
-ԵԱՐ «բանեար, իշեար, որեար»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *-ero- (անմիջական նախաձեւ՝ *-ero) ածանց
Ծագում է հ.-ե. *-ero- (*-ero) ածանցից` նախորդող հիմքային -i- ձայնաւորով, որ ա-ից առաջ փոխուել է ե-ի (հմմտ. բան, -ի): Եթե բան-, որ- հիմքերի դէպքում -ի-ն նախնական է, ապա էշ-ի դէպքում այն հաւանաբար համաբանական է: Հմմտ. նաեւ բարձկնեար (բարձկն), նակնեար (նակն):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բարձկնեար, նակնեար
Էջ 804, սյունակ 1 Էջ 804
-ԵԿԱՆ «շայեկան (շահեկան)»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
Անկասկած, -ական ածանցի տարբերակն է` միացած շահ, -ի «օգուտ» բառի հիմքային -ի-ով ձեւի հետ (*շահ/ -ի- ական > շահ / յեկան):
Տե՛ս նաեւ
Էջ 804, սյունակ 1 Էջ 804
-(Ե)ԿԻ(Ն) «նախկի(ն), կրկին, երեքկին, չորեքկին, հ(ի)նգեկին, վեցկին, եաթնեկի(ն), տասնեկի(ն), յիսնեկի(ն)»
Ստուգաբանություն (անստույգ)
Ինչպէս երեւում է բերուած օրինակներից, -կի(ն) տարբերակը բառեր է կազմում ցածր թուականներից` մինչեւ վեց-ը ներառեալ, -եկին(ն)-ը` աւելի բարձրերից. հինգ թուականից կազմւում է եւ՛ -կին-ով, եւ՛ -եկին-ով ձեւեր. -եկին(ն)-ի համար կարելի էր ենթադրել -եակ եւ -ին (հմմտ. առաջին) կամ -ի բաղադրիչներ (Greppin, 1973, 67, 1975, 78), սակայն այս դէպքում անբացատրելի է մնում -կի(ն) տարբերակը, որ դժուար է դիտել որպէս -եկի(ն)-ի կրճատ ձեւ կամ բացատրել որպէս -իկ եւ -ի(ն) բաղադրիչների միացում. հարցի լուծումն առաւել եւս դժուարանում է, եթէ կապ կայ -եկի(ն)-ի, -կի(ն)-ի եւ -եկի միջեւ:
Մատենագիտություն
Greppin 1973, 67, 1975, 78
Տե՛ս նաեւ
Էջ 804, սյունակ 1 Էջ 804
-ԵՂԷՆ «ամպեղէն, աստուածեղէն, բոցեղէն, երկաթեղէն, կաւեղէն, հողեղէն, ջրեղէն, փայտեղէն, քարեղէն»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
փոխատու լեզու՝ իրան. -էն
Բաղկացած է -եղ եւ -էն տարրերից, որոնցից երկրորդը գալիս է իրանական ծագման -էն-ից, կամ հին -այն-ից` բարբառային հնչիւնափոխութեամբ (հմմտ. -եայ > է):
Տե՛ս նաեւ
Էջ 804, սյունակ 1 Էջ 804
-ԵՂԻ «աղտեղի, մտեղի»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
Կազմուած է -եղ եւ -ի ածանցներից. -եղ-ի համար հմմտ. մտեղ-ի եւ մտեղէն:
Տե՛ս նաեւ
Էջ 804, սյունակ 1 Էջ 804
-ԵՄ «համեմ, խոհեմ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
հ.-ե. արմատ՝ *sab-mo- հիմքերից առաջինը
փոխատու լեզու՝ իրան. (պարթեւական) խորհ-
Հիմքերից առաջինը` համ, հնդեւրոպական ծագում ունի (*sab-mo-), բայց -եմ-ը հնդեւրոպական հողի վրայ չի բացատրւում. դժուար է համեմ-ը բացատրել որպէս կրկնաւոր բառ, եթէ, մանաւանդ, -եմ-ը կապ ունի խոհեմ-ի -եմ-ի հետ. խոհ-ը ներկայացնում է խորհ-ի տարբերակը եւ րհ կապակցութիւնը ցոյց է տալիս իրանական (պարթեւական) ծագում:
Տե՛ս նաեւ
Էջ 804, սյունակ 1 Էջ 804
-ԵՄՆ «երբեմն, ուստեմն, ուրեմն»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *-kwe- -ք մասնիկը
Կազմուած է -ե- հիմքային տարրով (հմմտ. երբեք, ուստեք, ուրեք, որոնց մէջ առկա է -ե- հիմքային տարրը եւ -ք մասնիկը հ.-ե. *-kwe-ից). -մն-ը, որ հանդիպում է նաեւ ոմն եւ իմն դերանունների մէջ, ծագում է հ.-ե. ինչ-որ:
Տե՛ս նաեւ