Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
-ԱՆ
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *-men
(անմիջական նախաձեւ՝ *-mn-)
ձայնդարձային ձեւ
Ինչպես ցույց է տալիս մրջիւն-մրջման, գոջիւն-գոջման, այլեւ իրանական ծագմամբ պաշտամն-պաշտաման ձեւերի l (ն-ից առաջ) /մ (ձայնավորից առաջ) հերթագայությունը, -ն-ը ծագել է հ.-ե. *-men ածանցի *-mn- ձայնդարձային ձեւից՝ նախորդող -ա- ձայնավորով: հմմտ. զգամ -զ-գա-ն: հետագայում համաբանությամբ տարածվել է այլ հիմքերի վրա: ավելի քիչ հավանական է -նի-ի *-tnos ձեւից ծագելու վարկածը (Greppin, 1973, 61), եթե նկատի առնենք իմաստային տարբերությունը:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գեղան,
գողան,
գործան,
զգան,
կտրան,
կրան
Մատենագիտություն
Greppin 61
-ԱՆՔ
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *-mn-
(անմիջական նախաձեւ՝ *-om-no-)
դերբայական
Կազմված է -ան ածանցից եւ -ք հոգնակերտից. գողանք - գողունք, կոչանք-կոչունք զուգահեռ ձեւերը ցույց են տալիս -ան/-ուն հերթագայություն եւ հաստատում են մեր վարկածը -ն-ի հ.-ե. *-mn-ից ծագելու մասին, եթե մանավանդ ընդունենք Մեյեի վարկածը (1936, 48, 130) -ուն ածանցի՝ մասամբ հ.-ե. դերբայական *-om-no-ից ծագելու մասին (> *-owno- > -ուն):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գողանք,
լալանք,
կոչանք,
մոռացանք,
ցրանք
Մատենագիտություն
Մեյե 48, 130
-ԱՐԷՆ
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ միջին իրանական abδēn
«կերպ, եղանակ»
Ծագում է արէն բառից, որի աղբյուրն է միջին իրանական abδēn «կերպ, եղանակ» բառը: թերեւս սրա տարբերակն է -արեն-ը (տե՛ս):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ազատարէն,
արքայարէն,
ինքնարէն,
հայարէն,
հմտարէն,
քաջարէն
Տե՛ս նաեւ
-ԱՏՈՐ
(-ՈՒՈՐ)
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *bher-
«կրել, բերել»
(անմիջական նախաձեւ՝ *bhor-)
ձայնդարձային ձեւ
Ծագում է հ.-ե. *bher- «կրել, բերել» (այստեղից հայ. բերել) արմատի ձայնդարձային *-bhor- ձեւից՝ նախորդող *-ā/ə- հիմքային տարրով՝ *medə-bhorā (բարդություն) > մտաւոր. հետագայում -ա-ն դարձել է հոդակապ եւ տարածվել նաեւ նախկին ոչ *-ā/ə-ով հիմքերի վրա. զինուոր, վարձուոր ձեւերը առաջացել են զէնու-ւոր, վար-ձու-ւոր ձեւերից (հմմտ. զէն, -ու, վարձ, -ու, որոնք իրանական փախառություններ են):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աղեղնաւոր,
բանաւոր,
լուսաւոր,
մեղաւոր,
մտաւոր,
զինուոր,
վարձուոր
Մատենագիտություն
Meillet 165
-ԱՔ
(հմմտ. -ոք)
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *k(o)-
ածանց
Ծագում է հ.-ե. *k(o)- ածանցից՝ նախորդող հիմքային -ա- ձայնավորով (հմմտ. բարիոք/բարւոք եւ փոքր ձեւերի համար բարի, -ւոյ, փոքր, -ոյ). հավանաբար նույն ծագումն ունեն -աք-ը արտաքին, արտաքս, եւ -ք-ն՝ ներքին, ներքոյ բառերում:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բանաք,
սլաք
-ԱՔԻ
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
Մակբայական այս ածանցը ծագում է -աք ածանցի սեռական-տրականի ձեւից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
արմատաքի
-ԲԻ
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *-bhi
վերջավորություն
Այս ածանցի բ-ն ակնհայտորեն նույնն է -ն-ով հիմքերի գործիականի -բ վերջավորության հետ (հմմտ. եզ. գործ. արամբ՝ այր-ից եւ կանամբ՝ կին-ից). դժվար բացատրելի է ի-ն. հ.-ե. *-bhi վերջավորության *-i-ն չէր կարող պահպանվել վերջնային դիրքում, եւ մնում է ենթադրել -ի ածանցի ուշ հավելում արամբ եւ կանամբ հոլովաձեւերի վրա. այդպիսի հավելումը սովորական չէ, բայց հմմտ. կանացի. այստեղ վիճակը մոտավորապես նույնն է, ինչ հունարենում, որտեղ *επι πατροφι:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
արամբի,
կանամբի
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
πατροφι
-ԵԱԼ
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *-lo-
(անմիջական նախաձեւ՝ *-isālo-)
աորիստի *-is-ā- մասնիկով
Դերբայական այս ածանցը ծագում է հ.-ե. *-lo- ածանցից՝ աորիստի *-is-ā- մասնիկով՝ *-isālo->հայ. սեռ. -ոյ: *-lo-ն դերբայական արժեքով զարգացել է նաեւ սլավոնական եւ բոխարական լեզուներում:
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. սլավ.
несль
«տարած (տարեալ)»
Տե՛ս նաեւ
-ԵԱԿ
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրան. -ya-ka-
Ինչպէս ցոյց են տալիս սարիկ/սարեակ, սպասիկ/սպասեակ տարբերակները՝ համապատասխան իրանական հիմքերով, մենք գործ ունենք իրանական -īk ածանցի հին -ya-ka- ձեւի հետ. սակայն որոշ դէպքերում առկա է հին -ի հիմքակազմ տարրի եւ -ակ-ի զուգորդում՝ հինգ, -ի - հինգեակ, մաշկ, -ի - մաշկեակ, ինչպէս նաեւ աւելի ուշ շրջանում -ի-ով վերջացող բառերի դէպքում՝ կողեակ, որդեակ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
երկեակ,
իննեակ,
հարիւրեակ,
բամբատեակ,
ինքնեակ,
ջերմնեակ,
սարիկ,
սարեակ,
սպասիկ,
սպասեակ,
հինգեակ,
մաշկեակ,
կողեակ,
որդեակ
-ԵԱՅ
( > *-եէ)
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ ասոր. xaldāyā
փոխատու լեզու՝ ասոր. īhudāyā
փոխատու լեզու՝ ասոր. məsalləyānē
Կազմուած է -ի հիմքային տարրից եւ -այ բաղադրիչից, որ հաւանաբար նոյնն է -այ-ք ածանցի -այ-ի եւ, թերեւս, հատուկ անունների -այ վերջաւորութեան հետ, այսինքն՝ նոյնպէս սկզբնական հիմքային տարր է. -ի-ի համար հմմտ. այծ, -ի (սկզբնական հիմքը՝ *այծի) - այծեայ, արեւել-ք, -ից - արեւելեայ, սիրտ, -ի - սրտեայ, փայտ, -ի - փայտեայ. հետագայում տարածուել է նաեւ սկզբնապէս -ի-ով չվերջացող հիմքերի վրայ (հմմտ. անձն, -ին - անձնեայ, բուրդ, -ոյ - բրդեայ), ընդ որում առկա են տարբերակային ձեւեր՝ միջերկրայ - միջերկրեայ. որկորայ - որկորեայ, փողոկրայ - փողոկրեայ. ինչպէս -այ-ք-ի -այ-ը, -եայ-ը նոյնպէս բաղարկուել է օտար կազմութիւնների համապատասխան ձեւերի հետ՝ քաղդեայ - ասոր. xaldāyā, հրեայ - ասոր. īhudāyā, մժնեայ - ասոր. məsalləyānē, այլեւ իրան. ծագման դժնեայ, աշտեայ: քիչ հաւանական է -այ-ի համեմատութիւնը կամայ, ակամայ բառերի -այ-ի հետ, որ գալիս է իրան. -āy ածանցից (սա գոյականներից ածականներ է կազմել):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
անձեայ,
բրդեայ,
եղեւնեայ,
ծաղկեայ,
կնեայ,
մաշկեայ,
արտեայ,
քրիստոնեայ,
այծեայ,
արեւելեայ,
սրտեայ,
փայտեայ,
անձնեայ,
միջերկրեայ,
որկորեայ,
փողոկրեայ,
քաղդեայ,
հրեայ,
մժնեայ,
դժնեայ,
աշտեայ
Մատենագիտություն
ՕԻՅ. Среднеперсидский язык 198
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։