Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«առ» որոնման արդյունք՝ 7635 բառահոդված · Էջ 446 / 764
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 504, սյունակ 1 Էջ 504
ՄԱՃԱՍ «երակազարկ, պուլս, զարկերակ»
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. majassa
Մատենագիտություն
Ղազ.-Ավ. ՄՀԲ 103
Էջ 504, սյունակ 1 Էջ 504
ՄԱՃԱՐ (ՄԱՃԱՌ) «մաճառ, խակ գինի» (ԲՀ)
Բնիկ հնդեւրոպական (հավանաբար)
հ.-ե. արմատ՝ *mad «թաց, կաթել, հյութեղ, պարարտ» (անմիջական նախաձեւ՝ *madio-)
Մաճ-ը հավանաբար ծագում է հնդեւրոպական *madio- (*mad) «թաց, կաթել, հյութեղ, պարարտ» արմատից, որից՝ մատաղ բառը, այլեւ պ. māst «թթվակաթ, մածուն», գ. Mast «գիրացում, բտում, կեր»
Զուգաբանություններ այլ լեզուներում
պ. māst «թթվակաթ, մածուն»
գ. Mast «գիրացում, բտում, կեր»
Մատենագիտություն
Джаукян, ОИДПАЯ 176
Տե՛ս նաեւ
Էջ 504, սյունակ 1 Էջ 504
ՄԱՃԿԱՆԱԼ (-ացուցանել) «թանձրանալ»
Անստույգ (հավանաբար)
Հավանաբար պատկանում է մաճառ, մաճառակ, մաճար բառերի խմբին՝ -կ- ածականով
Տե՛ս նաեւ
Էջ 504, սյունակ 1 Էջ 504
ՄԱՄ «տատ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *mam(m)a (անմիջական նախաձեւ՝ *mā) բոբովաբառ է (մանկական բառ)
Թերեւս բնիկ հնդեւրոպական՝ *mam(m)a նախաձեւից, որ ունի նաեւ ոչ կրկնավոր *mā ձեւը եւ բոբովաբառ է (մանկական բառ)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մամխոտայ, նախամամ, երկմամ
Զուգաբանություններ այլ լեզուներում
պ. mām(ā,-i) «մայր»
հուն. μάμμη «մայր, տատ»
լատ. mamma «ստինք, մայր»
լիտվ. māmā «մայր»
Մատենագիտություն
Pok. IEW 604; ՀԱԲ 242
Էջ 504, սյունակ 1 Էջ 504
ՄԱՄԱՅ «մամաց, կաթնանյութ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *mam(m)a «մայր» բոբովաբառից (մանկական բառից)
Թերեւս բնիկ հնդեւրոպական *mam(m)a բոբովաբառից (մանկական բառից), որ ուներ հիմնականում «մայր» իմաստը. բառը ուղեկցվում է նաեւ այլ իմաստներով
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ. mamma «մայրիկ (մանկ.), ստինք, ծիծ»
Էջ 504, սյունակ 1 Էջ 504
ՄԱՄԲԱՐ «մզկիթի բեմ»
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. minbar
Մատենագիտություն
H. AG 270; Աճ. ՀԱԲ 243
Էջ 504, սյունակ 1 Էջ 504
ՄԱՄԹԱՎԱՐ «վրացական մի պաշտոնյա»
Փոխառություն
Աղբյուր՝ վրաց. mamat-mtawari «նահապետ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 243
Էջ 504, սյունակ 1 Էջ 504
ՄԱՄԻԹԱ (մամիսա, մամիտայ, մամշա) «մամշա (բույս)»
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. māmītā
Աղբյուր՝ արաբ. māmīθā
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 243
Էջ 504, սյունակ 1 Էջ 504
ՄԱՄԻՐ (մաթիր) «հավ» (ԲՀ)
Ծագումն անհայտ է
Անստույգ բառ
Էջ 505, սյունակ 1 Էջ 505
ՄԱՄԻՐԱՆ «կակաչազգի մի բույս՝ մեծ կանթեղախոտ» (բուսաբանություն)
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. māmīrān
Աղբյուր՝ պ. māmīrān
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 243