Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«ական» որոնման արդյունք՝ 4658 բառահոդված
· Էջ 446 / 466
ՔԱՂՐԱՅ
(քաղրան)
«խեցեղեն, հախճապակյա ափսե»
Փոխառություն
փոքրասիականա՞ն
ՔԱՂՑ
(-ո, -ի)
«քաղց»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *suel-
«քաղցել»
(անմիջական նախաձեւ՝ *suld-sk'-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
քաղցենալ,
քաղցութիւն,
քաղցելաբար,
ընչաքաղց
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. իսլ.
svelta «քաղցել»
շվեդ.
svalta «քաղցել»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 545
ՔԱՂՑՐ
(-ցու, -ցունք, -ցունց, -ցուք)
«քաղցր, անուշ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *dlk-u-
«քաղցր»
(անմիջական նախաձեւ՝ *dlk-s-k'u-)
արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
քաղցրանալ,
քաղցրութիւն,
քաղցրալից,
քաղցրաբոյր,
քաղցու,
քաղցրալեզու
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ.
dulcis «քաղցր»
հուն.
γλυκύς «քաղցր»
գոթ.
suts «քաղցր»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 546-547
ՔԱՄ-
«քամվածք, քամուկ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *qem-
«ճմլել, սեղմել»
(անմիջական նախաձեւ՝ *qm-)
արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
քամեալ,
քամութ,
քամի,
արիւնաքամ,
թերաքամեալ
Զուգաբանություններ այլ լեզուներում
լիտ.
kamúoti «ճմլել, խցկել»
լատվ.
k'emsu «խցկել, ճխտել»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 547
ՔԱՄԱԿ
I
(-ի, -աց)
«մեջք, կռնակ, թիկունք»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *kam-
«թիկունք»
արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
քամակաբեկ,
քամակակոտոր,
կորաքամակ
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատվ.
kamisis
հ. պրուս.
caymoys «թիկունք, ուս»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 548
ՔԱՄԱԿԱՆ
««մանկական» (ԲՀ)»
Ծագումն անհայտ է
ՔԱՆ
I
«չափ, քանակ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *kʷān-
(անմիջական նախաձեւ՝ *kʷām-)
արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
քանի,
քանիցս,
այսքան,
ցայսքան,
քանակ,
քանզի,
նոյնքանի
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ.
quam «քան, ավելի քան»
օսկ.
pan «քան»
գոթ.
hvan «երբ, ինչպես»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 550
ՔԱՆԱՍԱՐ
(-ի, -աց)
(«°»)
«(գործածվել է իբրեւ արաբական վայրի կենդանիների մակդիր)»
Ծագումն անհայտ է
ուշ բառ է
ՔԱՆԴԱԿ
(-ի, -աց)
«քարի վրա փորագրություն, քանդակ»
Փոխառություն
Աղբյուր՝ մ. պ. kandan
Իրանական փոխառություն է
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 551-552
ՔԱՆՈՆԻԿՈՆ
(քանոնական)
«ուղիղ գիծ (քանոնով քաշված)»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. κανονικόν
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 552
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։