Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Արդյունք՝ 11298 բառահոդված (շտեմարանում ընդհանուր՝ 11298) · Էջ 444 / 1130
Արտահանման համար ընտրեք որեւէ զտիչ (լեզու, ծագում, կասկածելիություն կամ բառ)
Էջ 364, սյունակ 1 Էջ 364
ԾԼԻԼ I (ծիլ- կամ ծուլ-) «վախենալ»
Ծագումն անհայտ է
Էջ 364, սյունակ 1 Էջ 364
ԾԼԻԼ II «կոտրվել, ջարդվել»
Ծագումն անհայտ է
Հազիվ թե կապ ունենա հնդեւրոպական *g'eis- «խիճ» բառի հետ՝ *-l ածանցով, եթե վերջինիս նախնական իմաստն է «ջարդել» եւ ոչ «քար»:
Էջ 364, սյունակ 1 Էջ 364
ԾԼՈՒԿ «ծառա (°)»
Ծագումն անհայտ է
Էջ 364, սյունակ 1 Էջ 364
ԾՃԳԵԼ (ԲՀ) «°»
Անստույգ (թերեւս)
Թերեւս ծածկել բայի բարբառային ձեւը, որ տրված է ծղմճել բառի բացատրության մեջ՝ «... ծածկել, ծծգել» ձեւով:
Էջ 364, սյունակ 1 Էջ 364
ԾԾՈՒՄԲ -ոյ (ծծում, ծրծում) «ծծումբ»
Անստույգ
Կազմված է կրկնությամբ՝ այլուստ անծանոթ *ծում արմատից՝ -բ- հավելմամբ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ծծմ(բ)աբեր, ծծմ(բ)ախառն, ծծմբահամ, ծծմբաքար, ծծմբեայ, ծծմբաթթու, ծծմբական, ծծմբային, ծծմբափոշի
Զուգաբանություններ այլ լեզուներում
վրաց. — «փոխառ.»
Էջ 365, սյունակ 1 Էջ 365
ԾԾՏԵԼ «?» (ԲՀ)
Անստույգ
Հանդիպում է ԲՀ-ում շնկճել բառի բացատրության մեջ: Արդյոք ծիծ բառից չէ՞:
Տե՛ս նաեւ
Էջ 365, սյունակ 1 Էջ 365
ԾԿԾԿԵԼ «ձայն հանել (ձայնձայնել)» կամ «խռովել»
Բնաձայն
Առաջին իմաստի դեպքում, անշուշտ, կրկնված է բրբ. ծիկ «ճիչ, ձայն» (ծիկայ տալ, ծիկ-ծիկ) արմատից:
Էջ 365, սյունակ 1 Էջ 365
ԾԿՈՒ «մի բույս»
Անստույգ
Կձու բառի սխալագրությունը՝ սխալ հասկացված:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 462
Տե՛ս նաեւ
Էջ 365, սյունակ 1 Էջ 365
ԾԿՐԱԼ «զկռտալ, ձգռտալ»
Անստույգ (՞)
Կապ ունի՞ արդյոք ձկռտալ (զկռտալ) բառի հետ՝ որպես բարբառային տարբերակ:
Տե՛ս նաեւ
Էջ 365, սյունակ 1 Էջ 365
ԾԿ(Ր)ԱՒՈՐԻ (ծպաւոր) «Հրատ (Մարս) մոլորակ» (աստղաբաշխական)
Ծագումն անհայտ է
Անստույգ բառ: Ծպաւոր տարբերակը թերեւս իրոք ծոպաւոր-ի տարբերակն է:
Տե՛ս նաեւ