Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ԱՆԱՐԻ
(-եաց)
«վիթխարի, անճոռնի, անհեթեթ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ ավ. anairya
«ոչ արի, օտար»
իրանական աղբյուրից
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 182
ԱՆԱԹ
(-ոյ)
«աման, կահույք, գործիք, ռազմագործիք»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ ակկադ. anūtu
«անոթ, գործիք, կահույք»
ակկադ. anūtu (unūtu, enūtu) «անոթ, գործիք, կահույք»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
անաթաբեր,
անաթագործութիւն,
անաթապան,
թնդանօթ,
թնդանօթաձիգ,
հրանօթ,
հրանօթարան
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 469-470
(Ա)ՆԱԹԻ
«անոթի, քաղցած, սոված»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *nāg-
«անոթի, քաղցած, ժուժկալ»
(անմիջական նախաձեւ՝ *nāguhtiio-)
արմատից. հայ-հունական զուգաբանություն
Բաղադրություններ եւ ածանցյալներ
նաթութիւն,
անաւթութիւն,
անաւթոց
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
νήφο
«լինել զգաստ, ժուժկալ»
դոր. ναφω
Մատենագիտություն
Pok. IEW 754
ԱՆԱՍՏՐ
(նաւստր, անուստր)
«նոսր, նվազ, տկար»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Հնարավոր է բնիկ հնդեւրոպական ծագում (*nau-k-, *neu-k-), բայց վերականգնվող ձեւերը` *nāu-, *neu-, *neuk-, համապատասխան հավաստի զուգահեռներ չունեն։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
(ա)նաւստրագոյն,
անաւստրամարմին,
(ա)նաւստրութիւն,
անաւստրաբար,
նաւստրահոդ
Տե՛ս նաեւ
ԱՆԱՓՈՌՏ
«բյուզանդական մի բարձր աստիճան»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. ἀναφύορτος
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 182
ԱՆԱՓՈՐԱՅ
«դիմում, աղերսագիր»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. ἀναφορά
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 182
ԱՆԲՐՈՒՐ
«եւրոպացի կայսր»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ ֆր. empereur
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 182
ԱՆԳԱԲ
«կատարելություն»
(ԲՀ)
Ստուգաբանություն ()
Աղավաղված վերջնամասով բառ՝ անգ «պատշաճ» արմատից. այդ ձեւով ԲՀ-ում գրված է անկ «պատշաճ» բառարմատը. այդ արմատից է նաեւ անգուրդ բառը։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
անգուրդ
Մատենագիտություն
Ամալյան, ԲՀ 348;
Աճ. ՀԱԲ 182
ԱՆԳԱՀ
«անժամանակ, ուշ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ պրս. gāh
«ժամանակ»
պրս. gāh «ժամանակ» + -ան ժխտական նախածանց
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 182
ԱՆԳԱՀԵԼ
«պարել»
(ԲՀ)
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Անստույգ բառ
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։