Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ՏԵՂԵԱԿ
-ի, -աց
«տեղյակ, հմուտ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *del-
«նշան բռնել, նպատակադրվել»
որտեղից նաեւ տող, տաղ բառերը (տե՛ս)։ Հազիվ թե կապ ունենա տեղի բառի հետ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
տեղեկանալ,
տեղեկութիւն,
անտեղեակ,
բազմատեղեակ,
տեղեկագիր,
տեղեկատու,
լաւատեղեակ
Տե՛ս նաեւ
ՏԵՌ
I
«շղարշ, քող»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *der-
«քերթել, ճեղքել»
(անմիջական նախաձեւ՝ *der-s-)
որտեղից նաեւ տեռ «կոշտուկ»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
տեռակալ,
շղաշատեռ,
խլատեռ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
δέρος
«կաշի»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 395
Տե՛ս նաեւ
ՏԵՌ
II
(-ի)
«կոշտուկ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *der-
«քերթել, ճեղքել»
(անմիջական նախաձեւ՝ *der-s-)
որտեղից նաեւ տեռ «շղարշ»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
տեռել,
տեռագործ,
տեռագործել,
տեռաւոր,
տեռատես,
տեռատեսութիւն,
ողնատեռ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 395
Տե՛ս նաեւ
ՏԵՒ
«տեւողութիւն»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *deu-
«առաջ գնալ, հեռանալ, տեւողութիւն»
որտեղից նաեւ երկար, երկայն բառերը
Բաղադրություններ եւ ածանցյալներ
տեւել,
կարճատեւ,
տեւական,
տեւականութիւն,
անտեւական,
յարատեւել,
երկարատեւութիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
δήν
«երկար ժամանակ, վաղուց»
լատ.
dū-ro
«տեւել»
ռուս.
давно
«վաղուց»
Մատենագիտություն
H. AG 497;
Աճ. ՀԱԲ 399
Տե՛ս նաեւ
ՏԻՂՄ
-ո
(տեղմ, բ. տիլ)
«տիղմ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *del-
«կաթել»
(անմիջական նախաձեւ՝ *dēl-mo-)
Բաղադրություններ՝ տղմանալ, տղմաբաթաւ, տղմատիպ, տղմային, տղմուտ։ Աճառյանը (ՀԱԲ 4, 406-407) տիլ-ի հետ միասին բխեցնում է *stel- «հոսեցնել, միզել» արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
տղմանալ,
տղմաբաթաւ,
տղմատիպ,
տղմային,
տղմուտ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայերեն
տեղ
հայերեն
տեղալ
բարբառային
տիլ
«տիղմ»
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 118;
Աճ. ՀԱԲ 406-407
ՏՆԱԶ
«տնազ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբ. tanz
փոխատու լեզու՝ արաբ. tannāz
Բաղադրություններ եւ ածանցյալներ
տնազավարի,
տնազատեղ,
տնազել
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 415
ՏՈՂ
II
«արտաթորանք, սեկրեցիա, մարմնի արտադրած հեղուկ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *del-
«կաթել»
Աճառեանը (ՀԱԲ 4, 419) բխեցնում է *stel- «հոսեցնել, միզել» արմատից, որ հնչիւնապէս կասկածելի է:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
տողիք,
տողուկք
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 419
ՏՈՒԱՐ
(ուշ՝ դուար, դովար)
«տավար»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *dīpǝro-
«արջառ, զոհաբերվող կենդանի»
(անմիջական նախաձեւ՝ *dipro)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
տուարած,
տուարածական,
տուարածափակ,
Տուարածատափ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. վ. գ.
zebar
«զոհվող կենդանի»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 424
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։