Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«որ» որոնման արդյունք՝ 4475 բառահոդված · Էջ 44 / 448
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 98, սյունակ 1 Էջ 98
ԱՒԱԶԱՆ (-ի, -աց) «ջրամբար, գուռ, մկրտարան» (կրոնական)
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական *ā-vazana
հմմտ. սողդ. āwaza- ('w'zh) «լիճ»։ Հյուբշմանը (AG 111) եւ Աճառյանը (ՀԱԲ 1, 352) համեմատում են պրսկ. -abzan «վաննա» բառի հետ, որի մ. պրսկ. ձեւը պիտի լիներ ārazan:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աւազանաւրինէք, աւազանազարդ, աւազանածին, աւազանապաճոյճ
Զուգաբանություններ այլ լեզուներում
սողդ. āwaza- ('w'zh) «լիճ»
պրսկ. -abzan «վաննա»
Մատենագիտություն
AG 111; ՀԱԲ 352
Էջ 99, սյունակ 1 Էջ 99
ԱՒԱՆ II «կողոպտիչ, թալանչի»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *au- «ցույց է տալիս հեռացում, անջատում»
Կապ ունի՞ արդյոք հնդեւրոպական *au- արմատի հետ, որ ցույց է տալիս հեռացում, անջատում:
Էջ 99, սյունակ 1 Էջ 99
ԱՒԱՆԴ I (-ոյ, ուշ՝ -ից, -աւք) «ավանդ, պահ դրված բան, ավանդություն, սովորություն, գաղտնիք»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *bhendh- «կապել» (անմիջական նախաձեւ՝ *o-bhendh-) o-ձայնդարձ
թերեւս բնիկ հնդեւրոպական՝ *o-bhendh- < *bhendh- «կապել» արմատից. հմմտ. հ. հնդկ. bandhá «կապ. ավանդ», սակայն հնարավոր է բառի իրանական ծագումը միեւնույն արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աւանդել, աւանդութիւն, աւանդակիր, աւանդապահ, աւանդառու, աւանդատուր, աւանդատուն, առաքելաւանդ, աստուածաւանդ, տիրաւանդ
Նոր՝
աւանդաբար, աւանդավէպ, հնաւանդ, նորաւանդ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. bandhá «կապ. ավանդ»
Էջ 99, սյունակ 1 Էջ 99
ԱՒԱՆԴ II «գլխավոր քաղաք»
Փոխառություն
Աղբյուր՝ պ. avand
Փոխառութիւն՝ պ. avand
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 354
Էջ 99, սյունակ 1 Էջ 99
ԱՒԱՐՏ -ի «վերջ, ծայր»
Փոխառություն
Աղբյուր՝ իրան. avart
Աղբյուր՝ մանիք. anāvard
Փոխառութիւն իրանական աղբյուրից՝ avart. հմմտ. մանիք. anāvard
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աւարտել, աւարտեղ, աւարտակէտ, աւարտուն, աւարտահասակ, անաւարտ, նրբաւարտ, բացաւարտել
Նոր՝
աւարտաճառ, դպրոցաւարտ, համալսարանաւարտ, նորաւարտ, շրջանաւարտ, ուսումնաւարտ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 356
Էջ 99, սյունակ 1 Էջ 99
ԱՒԱՒՏ «ժամանակ (°), լուսավոր ժամանակ, ցերեկ (°)»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *aus- «լուսավորել»
Կազմված է -աւտ վերջածանցով՝ հնդեւրոպական *aus- «լուսավորել» արմատից, որ հստակորեն հանդես է գալիս առաւաւտ բառում (տե՛ս)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
առաւաւտ, շաղաւաւտ, կամաւաւտ
Տե՛ս նաեւ
Էջ 100, սյունակ 1 Էջ 100
ԱՒԳՈՍՏՈՍ (օգոստոս) «հռոմեական տոմարի ութերորդ ամիս, օգոստոս»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. αύγουστος < լատ. augustus
Մատենագիտություն
H. AG 367; Աճ. ՀԱԲ 607
Էջ 100, սյունակ 1 Էջ 100
ԱՒԴ I (-ոյ, ուշ՝ -ի, -ից) «կոշիկ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *eu- «հագնել» (անմիջական նախաձեւ՝ *ou-dh-) *-dh- ածանցով
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աւդածետութիւն, աւդագործ, աւդափառ
Զուգաբանություններ այլ լեզուներում
ավ. aoθra «կոշիկ»
լիտվ. aũti «կոշիկ կրել»
ռուս. об-увь «կոշիկ»
Մատենագիտություն
H. AG 411 (կասկածով); Աճ. ՀԱԲ 607
Տե՛ս նաեւ
Էջ 100, սյունակ 1 Էջ 100
ԱՒԴ II (-ոյ) «օդ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *au- «փչել» (անմիջական նախաձեւ՝ *au-dh-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աւդաբան, աւդախաղաց, աւդամուտ, աւդընկալ
Նոր՝
աւդապարիկ, աւդանցք, աւդափոխութիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. ἀημι «փչել»
ավ. ao-ta «ցուրտ»
հ. հնդկ. vāti «փչել»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 608
Էջ 100, սյունակ 1 Էջ 100
ԱՒԴՐԵԼ «իրաւունք շնորհել, արտօնել»
Փոխառություն
Աղբյուր՝ հ. ֆրանս. otréier
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 609