Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«ձեւ» որոնման արդյունք՝ 955 բառահոդված · Էջ 44 / 96
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 289, սյունակ 1 Էջ 289
ԼԱԼ II «լալ, լաց լինել, արտասվել»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *lā «բնաձայնական»
Աճառյանը (ՀԱԲ 2, 257) բխեցնում է *plā-k/g- «խփել, ծեծել» արմատի անաձայնական *plā- ձեւից, որ այլ լեզուներում չի վկայված։
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ. lamentum «լաց, հեկեկանք»
իսլ. lōmrir «ճիչ, գանգատ»
ռուս. плакать «լալ»
Մատենագիտություն
Pok. 650; Աճ. ՀԱԲ 257
Էջ 293, սյունակ 1 Էջ 293
ԼԵԱՌՆ (-րին, -րինք, -րանց, ուշ՝ -ունս) «լեռ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *klei- «հենել, հակել, թեքել» (անմիջական նախաձեւ՝ *kleitr-no-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
լեռնաբերձ, լեռնական, լեռնակեաց, լեռնակողմն, լեռնաձեւ, լեռնային, լեռնասէր, լեռնոտն, լեռնանալ, լեառնական, լեառնանալ, լերինաթինդ, լերանցամէջ
Նոր՝
լեռնաշղթայ, լեռնոտ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. κλιτύς «զառիվայր, բլուր»
լատ. clivus «բլուր»
ն. կիմր. clud «կոյտ»
Մատենագիտություն
Pok. IEW 601; Աճ. ՀԱԲ 270
Էջ 293, սյունակ 1 Էջ 293
ԼԵԶՈՒ (-ի, -աց, ուշ՝ նաեւ -ոյ) «լեզու (երկու իմաստով էլ)»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *dnģ'huā- «լեզու» նախաձեւերի խառնուրդով
հ.-ե. արմատ՝ *leiģ'h- «լիզել» նախաձեւերի խառնուրդով
առաջինի համար հմմտ. հ. հնդկ. jihvā, ավ. hizvā, հ. լատ. dingua, լատ. lingua, հ. իռլ. teng, գոթ. tuggo
Բաղադրություններ եւ ածանցյալներ
լեզուային, բանձրալեզու, լեզուանի, երկլեզու, լեզուանութիւն, նորալեզուաբան, լեզուատ, լեզուաբանութիւն, լեզուակ, լեզուագէտ, լեզուագար, լեզուագիտութիւն, լեզուագարիլ, լեզուագիտական, միալեզու, երեքլեզուեան, բազմալեզու, երկլեզուեան, բոցալեզու, զառնալեզու, ծանրալեզու, համալեզու
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. jihvā
ավ. hizvā
հ. լատ. dingua
լատ. lingua
հ. իռլ. teng
գոթ. tuggo
Մատենագիտություն
H. AG 452; Աճ. ՀԱԲ 272
Էջ 295, սյունակ 1 Էջ 295
ԼԵՇԿ (լեաշկ, լաշկ) «խավաքափ, մաշված, լերկ», բրբ. «նիհար եւ ջղոտ (մսի մասին)»
Անստույգ
Հազիվ թե լինի լերկ բառի բարբառային ձեւը։ Ստուգաբանական մյուս փորձերը նույնպես կասկածելի են։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
լ(ե)աշկամաշկ, լեշկիլ, լեշկեալ, լեշկատ
Տե՛ս նաեւ
Էջ 295, սյունակ 1 Էջ 295
ԼԵՍՈՒԼ (ուշ՝ լոսել) «մանրել, փշրել, փոշիացնել»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *klek- «կտրել» (անմիջական նախաձեւ՝ *(s)kel-)
Թերեւս բնիկ հնդեւրոպական՝ *klek-` *(s)kel- «կտրել» արմատից (*kel- «խփել» եւ *kel- «ծակել» արմատների կողքին)։ Աճառյանը բխեցնում է *kleik- «սեղմել, ճնշել, ճզմել» արմատից՝ ենթադրելով զուգահեռ *klek- ձեւ։ Հնչյունապես եւ իմաստով անհավանական է կապը հնդեւրոպական *lēk-/*lak- «պատռել» արմատի հետ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
լեսած, լեսան
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 276
Տե՛ս նաեւ
Էջ 295, սյունակ 1 Էջ 295
ԼԵՐԴԵԱԼ «լքեալ կամ ձանձրացեալ»
Բնիկ հնդեւրոպական
Վերջինիս նոր հրատարակության մեջ ուղղված է լեղեալ, որը նույնացված է լեբեալ ձեւի հետ. այսպիսով առկա է լեբիլ բայի դերբայաձեւը։
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 277
Էջ 296, սյունակ 1 Էջ 296
ԼԻԲԱՆՈՎՏՈՆ «խնկաման»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. λιβανωτός
λιβανωτός-ի հայց. ձեւը
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 280
Էջ 296, սյունակ 1 Էջ 296
ԼԻԳՈՆ «փայտ, ճիպոտ (՞)» կամ «աբրահամածառի տնկարան (՞)»
Փոխառություն (՞)
Աղբյուր՝ հուն. λύγιον (ավելի հավանական է)
Աղբյուր՝ հուն. λύγων (ավելի հավանական է)
ա) λύγος-ը չի նշանակում «ուռիէ պսակ», այլ «աբրահամածառ»։ բ) ավելի հավանական է բխեցնել ոչ թե λύγος-ից, այլ ածանցյալ λύγιον կամ λύγων ձեւից:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 281 (ճշտված)
Էջ 298, սյունակ 1 Էջ 298
ԼԻՍԵՌՆ (լիսոռն, -ունք) «սրունքոսկր, ողն. սեռն, առանցք, իլիկի ծայրոցակ»
Ծագումն անհայտ է
նոր՝ եւ բրբ.՝ լիսեռնիկ, լիսեռննի, լիսեռնկեան։ Կապ ունի՞ արդյոք սեռն բառի հետ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
լիսեռնաձեւ, լիսեռնիկ, լիսեռննի, լիսեռնկեան
Տե՛ս նաեւ
Էջ 298, սյունակ 1 Էջ 298
ԼԻՓՍ (լիբս), -ի (լիբս) «հարավ-արեւմտյան քամի»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. λίψ
Աղբյուր՝ լատ. libs
(սրանից է լիբս ձեւը)։
Մատենագիտություն
H. AG 353; Աճ. ՀԱԲ 287