Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«եւ» որոնման արդյունք՝ 4539 բառահոդված
· Էջ 44 / 454
ԱՐՈՒՍ
«սեւ խունկ»
Ծագումն անհայտ է
Ծագումն անյայտ է:
ԱՐՈՒՍԵԱԿ
(արաւսեակ, արօսեակ, արիւսակ)
«լուսաստղ, Վեներա (մոլորակ)»
(աստղաբաշխական)
Փոխառություն (հավանաբար)
Աղբյուր՝ իրան. *arōsī
(հավանաբար)
«արշալույս»
մ. մեղ. (մար.) *arōsī «արշալոյս»:– Պերիխանեան, МЭСДЯ 26, ըստ Աճառեանի (ՀԱԲ 1, 333)՝ պհլ. arūs «սպիտակ», աւ. aroš «սպիտակ, լուսափայլ»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
արուսեկաձեւ,
արուսական
Մատենագիտություն
ՄԷՍԴЯ 26;
Աճ. ՀԱԲ 333
ԱՐՋ
(-ոյ, -ու, ուշ՝ -ի, -ից)
(առջ)
«արջ (կենդանի), համաստեղութիւն (Մեծ եւ Փոքր արջ), հիւսիս, հիւսնի մի գործիք, մի եղանակ»
Բնիկ հնդեւրոպական (՞)
հ.-ե. արմատ՝ *rkto-
(անմիջական նախաձեւ՝ *rktio-)
ջ-ն՝ արջն «սեւ» բառի ազդեցութեամբ
ջ-ն՝ արջն «սեւ» բառի ազդեցութեամբ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
արջամուկն,
արջենի,
արջային,
արջ(ա)տակ,
մկնարջ,
արջախոտոր,
արջամագիլ,
արջընկոյզ,
արջմեղու
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
ṛkṣas
հուն.
ἄρκτος
լատ.
ursus
Մատենագիտություն
H. AG 425;
Աճ. ՀԱԲ 334
ԱՐՋԱՌ
(-ոյ, ուշ՝ -ի, -աց)
««խոշոր եղջերաւոր անասուն, տաւար» (բրբ. «ջահել եզ»)»
Ծագումն անհայտ է (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *er(i)-
«եղջերաւոր անասուն (այծ, ոչխար, կով, այծյամ)»
հ.-ե. արմատ՝ *per-
«ծնել»
(անմիջական նախաձեւ՝ *pr-tiat-)
Կապ ունի՞ *er(i)- «եղջերաւոր անասուն (այծ, ոչխար, կով, այծյամ)» արմատի հետ, որտեղից թերեւս ծագում են էրինջ, ալոջ բառերը: Կասկածելի է կապը նաեւ *per- «ծնել» արմատի հետ, որտեղից՝ հայ. որթ (հորթ) բառը (*pr-tiat- > առ ՞)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
արջառեանց,
արջառաջիլ,
արջառամահ,
արջառակաչի
Մատենագիտություն
Pok. IEW 326
ԱՐՋԱՍՊ(Ն)
(առջասպ)
«քիմիական մի նիւթ, ծծմբատ»
(քիմիական)
Փոխառություն (հավանաբար)
հ.-ե. արմատ՝ *ergu-/*orgu-
«մութ»
հ.-ե. արմատ՝ *reduos-
«մթություն»
Աղբյուր՝ իրան. (՞)
(հավանաբար)
Այստեղից փոխառուած են նաեւ կովկասեան բառերը՝ վրաց. arjakela, arjioka «արջնդեղ», չեչ., ինգ. arzi «սեւ», որոնք Աճառեանը (ՀԱԲ 1, 336) համարում է հայերեն արջ, արջն ձեւերի աղբիւրը
Բաղադրություններ եւ ածանցյալներ
արջասպաներկ,
արջասպնագոյն,
արջասպախառն,
արջասպային,
արջասպուտ
Զուգաբանություններ այլ լեզուներում
վրաց.
arjakela, arjioka «արջնդեղ»
չեչ.
arzi «սեւ»
ինգ.
arzi «սեւ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 336;
Ջահ. ՀԼՊ 609
ԱՐՋՆ
«սեւ. մութ, մթին»
Փոխառություն
Աղբյուր՝ իրան. *arj
«մութ, մթին»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
արջնագոյն,
արջնաբոլոր,
արջնագուս,
արջնազգեստ,
արջնաթոյր,
արջնայեցող,
արջնատես,
արջնատեսակ,
արջնազգեցեալ,
արջնդեղ
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 609
ԱՐՏ
I
(-ոյ)
«արտ, մշակվող հող»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *agro-
*g > տ ոչ սովորական անցմամբ
*g > տ ոչ սովորական անցմամբ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
արտավար,
արտավայր,
արտավարել,
արտ(ա)հունձ,
արտորայք,
արտահող
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
ájra
հուն.
ἀγρος
լատ.
ager
գոթ.
akrs «արտ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 337
ԱՐՏԱԼԱՅ
«տավարի ազդրի փափկամաս, դրանից պատրաստված կերակուր»
Փոխառություն
Աճառյանը (ՀԱԲ 1, 338) համարում է վրացերենից, բայց սա եւս պետք է փոխառյալ լինի։
Մատենագիտություն
ՀԱԲ 338
ԱՐՏԱԽՈՅՐ
II
«մի բույս»
Փոխառություն
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։